Մեկնաբանություն - Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի կառոցողական հարաբերությունների հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125136-Մեկնաբանություն_Իրանի_և_ՄԱԳԱՏԵ_ի_կառոցողական_հարաբերությունների_հեռանկարը
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փոխհարաբերությունները Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պաշտոնավարության ժամանակ բացասական են եղել` կապված քաղաքական ճնշումների ազդեցության և անցյալի որոշ պնդումների և ապացույցների հետ:
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 14:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի կառոցողական հարաբերությունների հեռանկարը

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փոխհարաբերությունները Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պաշտոնավարության ժամանակ բացասական են եղել` կապված քաղաքական ճնշումների ազդեցության և անցյալի որոշ պնդումների և ապացույցների հետ:

Գործակալության գլխավոր տնօրենի Թեհրան կատարած վերջին այցի և Իրանի և գործակալության միջև տեխնիկական և երաշխիքների  մասին բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում փոխվել է այդ բացասական մոտեցումը: Թեհրանի և Վիեննայի հայտարարությունը վկայում են  Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություններում նոր սկզբի մասին: 

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը օգոստոսի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Թեհրան կատարծ  այցի ավարտին համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասված է.«Իրանը կամավոր կերպով թույլ կտա, որպեսզի տեսուչները մուտք գործեն գործակալության կողմից նշված երկու միջուկային օբյեկտներ և կաջակցի գործակալության ստուգման աշխատանքներին ՝ այդ խնդիրները լուծելու համար»:

Վիեննայի միջազգային կառույցներում  Իրանի մշտական դեսպան  ​Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը NPT պայմանագրի վերաբերյալ, նախանշում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների կառուցողական հեռանկարը:

Թեհրանի հայտարարությունը ցույց տվեց, որ Իրանը համագործակցության և պայմանական հասանելիության առումով խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի հետ: 

Իրանի արտգործնախարար Զարիֆը թվիթերում գրել է. «Մենք թաքցնելու բան չունենք և հնարավոր է ընդունելի լուծում, մեկ միջոցը  ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության գալն է: Եթե ​​համաձայնություն ձեռք բերվի, ապա ԱՄՆ-ի  հակաիրանական ճակատը  կփակվի:

Իրանի դեմ ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ երկու ենթադրություն կա:

Առաջին. Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև առճակատում ստեղծելն է, ինչը Թրամփի վարչակազմի պաշտոնյաների և ԱՄՆ-ի Կոնգրեսում որոշ ծայրահեղական տարրերի նախընտրելի տարբերակն է:

Երկրորդ. Միջազգային բեմում Իրանին մեկուսացնելն է, որը դեռ ԱՄՆ-ի նախընտրած տարբերակներից մեկն է:

Սակայն ԱՄՆ-ն ​​ցանկալի արդյունքի չի հասնելու երկու դեպքում: ԱՄՆ ​​Անվտանգության խորհրդում կրած երկու պարտությունից հետո, այժմ ձախողվել է նաև Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների ոչնչացման նախագծում:

ԱՄՆ-ը ցանկանում էր օգտագործել Իրանի նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետաքննությունը, որպեսզի  վարկաբեկեր ՀԳՀԾ-ն և իրականացնել  առավելագույն ճնշման քաղաքականությունը: Իրականացնելով իր երաշխիքների պարտավորություններն Իրանը փաստորեն ամրապնդել է եվրոպական եռյակի ջանքերը ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ և փակել է Միացյալ Նահանգների կողմից  Անվտանգության խորհրդի չարաշահման և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ճանապարհը: 

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպանն ասել է.«Իրանն ակնկալում է, որ Թեհրան-ՄԱԳԱՏԷ համաձայնագիրը  և գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը հիմնական քայլ կլինեն՝ համաձայնագրերի և պարտավորությունների անկախ, անկողմնակալ և մասնագիտական ​​գործադրման արդյունքում, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի հետ կապված երաշխիքների վերաբերյալ խնդրի կարգավորման համար»: