Մամուլի տեսություն 06-09-2020
Ներքին բողոքների և քաղաքական տարաձայնությունների ֆոնի և նախագահական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ին սպառնում է քաղաքացիական պատերազմը
ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 58 օր: Ըստ երկրի քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների, դրանք կարող են լինել այս երկրի պատմության մեջ «ամենավատ» և «տարօրինակ» ընտրությունները: ԱՄՆ-ը ժամանակին իրեն ներկայացավ որպես ժողովրդավարության և աշխարհում ազատ ընտրությունների մոդել, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, շարժվում է այն ուղղությամբ, որ չի կարողանում անցկացնել նախագահական ընտրություններ և քաղաքական գործիչները խոսում են նախագահական ընտրություններից հետո կեղծիքների, «քաղաքացիական պատերազմի» ու «քաոսի» հավանականության մասին: Այս օրերին շատ է խոսվում ներքին պատերազմի մասին: Միացյալ Նահանգները մի երկիր է, որի ժողովուրդը շատ կապված չէ իր ազգային խորհրդանիշներին և չկա մի օր, երբ ԱՄՆ-ում հակառասիստական ցույցերի ժամանակ չվառվի ամերիկյի դրոշը:
ԱՄՆ-ում կա ավելի քան 270-ից 300 միլիոն հրազեն: Այս երկրում յուրաքանչյուր անձի համար կա մեկ զենք և այս իրավիճակը հնարավոր է դարձրել քաղաքացիական պատերազմի հավանականությունը:
Իրան օրաթերթ
Լիոնել Մեսսիի և Բարսելոնայի ակումբի պաշտոնյաների միջև մի քանի օր տևած իրավական և լրատվամիջոցների վեճից հետո, վերջապես արգենտինացի ֆուտբոլիստը համոզվեց իր սիրած ակումբի դատավարությունից խուսափելու համար մնալ «Կամպ Նոու» -ում և հաջորդ մրցաշրջանը խաղալ Բարսելոնայում:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Բրիտանիան պաշտոնապես ընդունեց Իրանի նկատմամբ իր ունեցած պարտքը
Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը վերջերս հայտարարել է, որ իր փորձուէմ ուղիներ գտնել՝ Չիֆթենի տանկի գործով Իրանի կառավարությանը ունեցած պարտքը վճարելու համար: Բրիտանիայի կառավարությունն առաջին անգամ է ընդունում իսլամական հեղափոխությունից առաջ Իրանին տանկ վաճառելու պայմանագրի համաձայն ունեցած պարտքի գոյությունը:
Համշահրի օրաթերթ
Թրամփի նախկին փաստաբանի բացահայտումը
Մայքլ Քոենըիր գրքում անդրադարձել է սեւամորթների վերաբերյալ ԱՄՆ նախագահի նվաստացուցիչ ու ռասիստական հայացքները և նշել, որ Դոնալդ Թրամփը սիրում է իր ռուս գործընկերոջ կառավարման եղանակը: Թրամփի նախկին փաստաբան ու խորհրդական Մայքել Քոհենը իր «Անշնորհակալ. Հիշողություն» գրքում գրել է .«Թրամփը բազմիցս վիրավորել է փոքրամասնություններին և համոզված էր, որ սևամորթները շատ հիմար են, որպեսզի իրեն ձայն տան»: Քոհենը երեք տարվա բանտարկություն է կրում Թրամփի նախընտրական բյուջեն յուրացնելու և ծախսելու մեղադրանքով: Իր գրքում նա սևամորթների ու գունամորթների նկատմամբ Թրամփի արհամարհական հայացքի պատճառը կապում է ԱՄՆ առաջին սևամորթ նախագահ՝ Բարաք Օբամայի նկատմամբ Թրամփի ունեցած տարօրինակ ատելության հետ:
aysor.am
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 26,3 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 26 304 856-ի՝ մեկ օրում ավելանալով 273 446-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Վարակի զոհերի թիվը հասել է 864 369-ի: Ապաքինվել է 17.5 միլիոն մարդ:
Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 6 200 518 դեպք, մահացել է 187 755 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 2,28 միլիոնը:
Ռուսաստանն Արևմուտքին մեղադրել է «Նովիչոկ» խմբի նյութեր ստեղծելու մեջ
ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրներին և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցներին մեղադրել է «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր ստեղծելու մեջ: Այս մասին ասված է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԳ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության մեջ, փոխանցում է Lenta-ն: Արտգործնախարարությունից հայտնել են, որ վերջին ժամանակներս՝ Նավալնու հետ տեղի ունեցածի ֆոնին, Ռուսաստանի հասցեին թշնամական հայտարարություններ են հնչում: Գերատեսչությունում հիշատակել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասի և Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները: «Տարիներ շարունակ քիմիական նյութերի այդ լայն խմբին պատկանող միացությունների ստեղծման ուղղությամբ աշխատել են Արևմուտքի և ՆԱՏՕ-ի մասնագիտացված կառույցների շատ մասնագետներ: Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, դրանց մարտական կիրառման տեխնոլոգիաներ մշակողներին պաշտոնապես տրամադրվել է ավելի քան 150 արտոնագիր»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում է կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը: Եվրամիությունը խստագույնս դատապարտել էր Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձը և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
orakarg.com
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի դեմ պատվաստվանյութ է ստացել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում, որևէ կողմնակի ազդեցություն չկա: Այս մասին գրել է TACC գործակալությունը:
«Ինձ ամբողջովին լավ եմ զգում: Ջերմություն բարձրացում չեմ ունեցել, կողմնակի ազդեցություններ չկան: Խորհուրդ կտամ բոլորին պատվաստվել»,- ասել է Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ նա պատվաստվել է, որպեսզի սեփական փորձով ցույց տա` պատվաստանյութն անվտանգ է, արդյունավետ և հեշտացնում է կյանքը:
lragir.am
Թուրքիան տանկեր է տեղափոխում Հունաստանի հետ սահման
IHA ռեսուրսը հայտնում է, որ Թուրքիան տանկեր է տեղակայում Հունաստանի հետ սահմանին: Ըստ տեղեկության, հարավ-արեւելյան Հաթայ շրջանից Թուրքիան երկաթուղով մոտ 40 միավոր ծանր տեխնիկա է տեղափոխում հյուս-արեւմտյան Էդիրնե նահանգ, որը սահմանակից է Հունաստանին: Հիշեցնենք, որ դա տեղի է ունենում միջերկրծովյան ճգնաժամի պայմաններում, որը գերլարում է առաջացրել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: