Լիբանանի դիմադրության ճակատի երկու ղեկավարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125183-Լիբանանի_դիմադրության_ճակատի_երկու_ղեկավարների_հանդիպումը
ՀԱՄԱՍ շարժման քաղաքակական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և Հեզբոլլահի շաժման գլխավոր քարտուղար Հասան Նասրոլլահը կարևոր հանդիպում են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2020 14:34 Asia/Tehran
  •  Լիբանանի դիմադրության ճակատի երկու ղեկավարների հանդիպումը

ՀԱՄԱՍ շարժման քաղաքակական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և Հեզբոլլահի շաժման գլխավոր քարտուղար Հասան Նասրոլլահը կարևոր հանդիպում են ունեցել:

Երկու ղեկավարներն էլ լրջորեն պայքարում են Սիոնիստական ռեժիմի դեմ, հույսեր չփայփայելով առ այն որ  ռեժիմի հետ բանակցություններ վարելով կարելի է Լիբանանում ու Պաղեստինում ընդդիմադիր ճակատի սռկա խնդիրները որոշակիորեն լուծել։

Այս հանդիպումը շատ կարևոր է նաև ժամանակի առումով  քանի որ Դիմադրության ճակատի դեմ  արևմտյան-եբրայական-արաբական առանցքի դավադրություններն առավել  քան երբևէ, ավելի ակնհայտ են դարձել: ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորումը Սիոնիստական   ռեժիմի հետ նորություն չէ: Հարաբերությունները գոյություն են ունեցել տասնամյակներ շարունակ և միայն հիմա են  հանրայինացվել։ Այս իրավիճակը չի սահմանափակվում ԱՄԷ-ով: Արաբական մի շարք այլ երկրներ նույնպես գաղտնի պաշտոնական կապեր ունեն Սիոնիստական ռեժիմի հետ ունեն և դրանց մի մասը ձգտում է այդ հարաբերությունները հանրայնացնել: Այս խնդիրների առկայությունը հանգեցնում է տարածաշրջանի դիմադրության խմբերի միջև կոնսենսուսի և համերաշխության ձևավորմանը ՝ դավադրություններին դիմագրավելու համար: Այնպիսի դավադրություններ ինչպիսիք են «դարի գործարքը», պաղեստինյան տարածքների բռնակցումը և  Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

Բացի այդ, Համասը և Հեզբոլլահը բախվում են ընդհանուր սպառնալիքների, ինչպիսիք են ԱՄՆ պատժամիջոցները: Այս պատժամիջոցների նպատակն է տնտեսական ճնշում գործադրել դիմադրության շարժումների վրա` նպատակ ունենալով հեղինակազրկել դիմադրությանը և թույլ չտալ ուժեղացնել դրա ռազմական կարողությունը։

Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը  միաժամանակ ենթարկվում են Սիոնիստական   ռեժիմի հարձակումներին, չնայած այդ հարձակումներն ավելի շատ  Համասի  դեմ են: Ըստ այդմ, Համասի և  Հեզբոլլահի ղեկավարների երկկողմ հանդիպումները շատ կարևոր են ՝ ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու և տարածաշրջանում դիմադրության դիրքը խթանելու համար: Այս կապակցությամբ, Սեյեդ Հասան Նասրոլահի և Իսմայիլ  Հանիեի հանդիպումը կարևոր է նաև դիմադրության առանցքի ամրապնդման ու դրա ուժը ճնշումների և սպառնալիքների պայմաններում կրկնապստկելու առումով: Պաղեստինյան Համաս շարժման առաջնորդներից Ուսամա Համդանը նախկինում անդրադարձել էր Իսմայիլ Հանիեի և Սայիդ Հասան Նասրոլլահի հանդիպմանը ՝ ասելով, որ Համասի և Հեզբոլլահի հարաբերությունները ռազմավարական և երկարատև բնույթ են կրում, և ոչ էական տարաձայնությունները չեն կարող բացասաբար ազդել դրանց վրա:

Ավելացնենք նաև որ ՀԱՄԱՍ-ը ՝ որպես պաղեստինյան շարժում, և Հեզբոլլահը ՝ որպես լիբանանյան կարևոր խումբ, շատ համակիրներ ունեն Պաղեստինում և Լիբանանում: Փաստորեն, պաղեստինյան և լիբանանյան այս երկու շարժումներն ունեն ժողովրդական զգալի աջակցություն և ժողովրդական լեգիտիմություն: Այս շարժումների օրի օրի զարգացող համերաշխությունն ու Պաղեստինյան իսլամական ջիհադի կամ Իրաքի Հաշդ Շաբիի և Եմենի Անսարոլահի միացումը նրանց կարող է մեծապես ուժեղացնել սիոնիստական   թշնամու և նրա աջակիցների դեմ դիմադրության ճակատի դիրքերը։

Պետք է ասել, որ անցյալ հինգշաբթի դիմադրության և պաղեստինյան շարժման ղեկավարների հանդիպումը Բեյրութում և Իսմայիլ Հանիեյի հանդիպումները Բեյրութ կատարած այցի ընթացքում, ներառյալ Սեյեդ Հասան Նասրոլլահի հետ հանդիպումը, լուրջ նախազգուշացում են արաբ կոմպրոմատների համար, որոնց հաշտվողական վերաբերմունքը Սիոնիստական   ռեժիմի հետ, անպատասխան չի մնա, և եթե դիմադրության ճակատին սպառնան, դա նրանց համար լուրջ հետևանքներ կունենա: