Խոսքի ազատության անվան տակ անարգանք է ուղղվել իսլամի մեծ մարգարեի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125259-Խոսքի_ազատության_անվան_տակ_անարգանք_է_ուղղվել_իսլամի_մեծ_մարգարեի_նկատմամբ
Ֆրանսիական պարբերականի կողմից իսլամի մեծ մարգարեի նկատմամբ թույլ տրված սրբապղծությունը մեծ ու աններելի մեղք է, որը ևս մեկ անգամ բացահայտեց իսլամի և մուսուլման հասարակության հանդեպ Արևմուտքի քաղաքական ու մշակութային կառույցների թշնամանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 14:53 Asia/Tehran
  • Խոսքի ազատության անվան տակ անարգանք  է ուղղվել իսլամի մեծ մարգարեի նկատմամբ

Ֆրանսիական պարբերականի կողմից իսլամի մեծ մարգարեի նկատմամբ թույլ տրված սրբապղծությունը մեծ ու աններելի մեղք է, որը ևս մեկ անգամ բացահայտեց իսլամի և մուսուլման հասարակության հանդեպ Արևմուտքի քաղաքական ու մշակութային կառույցների թշնամանքը:

Ֆրանսիական «Շառլի էբդո» (Charlie Hebdo) պարբերականը երեքշաբթի օրը հանդուգն քայլի դիմելով վերահրատարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին սխալ ու ամբոխավարական է որակել խոսքի ազատության պատրվակով ֆրանսիացի քաղաքական գործիչների կողմից այս մեծ հանցանքը չդատապարտելը, ասելով. «Սիոնիստների ու գերտերությունների հակաիսլամական քաղաքականությունները հանդիսանում են նման թշնամական քայլերի պատճառը: Այս քայլերն իրականանում են ժամանակ առ ժամանակ»: 

Շեղված ու չարամիտ գործակալների նվաստացուցիչ քայլերով Արևմուտքի կործանարար ու շեղված հոսանքները բազմակի նպատակներ են հետապնդում, որոնք ո՛չ  կրոնական նախապաշարումների հետ  կապ ունեն, ոչ էլ դրանք կարելի է արդարացնել  խոսքի ազատության տեսանկյունից: 

Այս հնացած հոսանքի ինքնությունն ավելի վաղ բացահայտվել էր կրոնի ու կրոնական արժեքների մասին իրազեկ ժողովուրդների համար, և աշխարհում հանրային կարծիքը տեղյակ է, որ նման սկանդալային քայլերի իրականացումը սիոնիստական ու իմպերիալիստական հոսանքների ուղեղային կենտրոնների արդյունքն է: Այս շրջանակները ձգտում են հասարակության կարծիքը շեղել մշակութային ու սոցիալական անոմալիաներին դիմակայելու գործում Արևմուտքի  քաղաքակրթության անմխիթար վիճակից և արևմտյան երկրներում համատարած բողոքի ակցիաներին դիմակայելու հարցում կայսերապաշտ պարագլուխների խայտառակություններից: Իհարկե չպետք է անտեսել այն փաստը, որ մուսուլմանների սրբությունների դեմ ուղղված անարգանքը մշտապես նախատեսված ու նպատակային ծրագիր է եղել այդ երկրների համար:

Կասկած չկա, որ այդ սրբապղծությունների գաղտնի նպատակն է՝ մուսուլմանների միտքը շեղել պաղեստինյան հարցից, որը համարվում է իսլամ աշխարհի գերխնդիրը: Հատկապես որ պաղեստինյան հարցը հայտնվել է դարի գործարք  և մարդկության չարանենգ թշնամի՝ Սիոնիստական կեղծ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման նախագծերի թիրախում:

Իսլամի սրբությունների նկատմամբ անարգանքին չդիմակայելը խոսքի ազատության անվան տակ արդարացնելը խորհելու տեղիք է տալիս, որը վերածվել է  ժամանակակից դարաշրջանի դառը քաղաքական երգիծանքի:  Ֆրանսիայի նախագահը, որի երկրում ավելի քան մեկ տարի է, որ բողոքի ցույցեր են ընթանում, իսլամի մեծ մարգարեի և Ղուրանի նկատմամբ սրբապղծությունը համարում է խոսքի ազատություն, մինչդեռ այդ նույն եվրոպական հասարակության մեջ Հոլոքոստի կեղծ առասպելը քննադատողին ու մերժողին դատապարտում են ազատազրկման: Անշուշտ նման քայլերը ավելի ու ավելի են խայտառակում մարդու իրավունքների ու խոսքի ազատության ջատագովներին և բահայտում նրանց երկստանդարտ մոտեցումը  մարդու իրավուքների ու խոսքի ազատության նկատմամբ : 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio