Մեկնաբանություն. Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը. Հնարավորություններ և ռազմավարական որոշումներ:
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125276-Մեկնաբանություն._Իրան_Թուրքիա_ռազմավարական_համագործակցության_խորհրդի_նիստը._Հնարավորություններ_և_ռազմավարական_որոշումներ
Իրանը և Թուրքիան տարածաշրջանի երկու կարևոր և ազդեցիկ երկրներ են, և անցյալում տեղի ունեցած դառը իրադարձությունները չեն կարողացել ազդել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Այս պահին Իրանն ու Թուրքիան այլ ելք չունեն, քան ուժեղացնել համագործակցությունը՝ թշնամիների դավադրությունները հաղթահարելու համար: Այս ցուցիչներն ապացուցում են, որ երկու երկրներն ունեն ռազմավարական հարաբերությունները զարգացնելու նախապայմաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը. Հնարավորություններ և ռազմավարական որոշումներ:

Իրանը և Թուրքիան տարածաշրջանի երկու կարևոր և ազդեցիկ երկրներ են, և անցյալում տեղի ունեցած դառը իրադարձությունները չեն կարողացել ազդել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Այս պահին Իրանն ու Թուրքիան այլ ելք չունեն, քան ուժեղացնել համագործակցությունը՝ թշնամիների դավադրությունները հաղթահարելու համար: Այս ցուցիչներն ապացուցում են, որ երկու երկրներն ունեն ռազմավարական հարաբերությունները զարգացնելու նախապայմաններ:

Այդ կապակցությամբ երեքշաբթի օրը կայացավ Իրանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի վեցերորդ նիստը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, նիստը տեղի ունեցավ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստում ունեցած ելությում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Իրանը և Թուրքիան որոշիչ դեր ունեն տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում: Էրդողանը հավելել է. «Անկարան ու Թեհրանը կաշխատեն հետագայում ևս զարգացնել համագործակցությունը և արագացնել նախորդ պայմանավորվածությունների կատարումը»:

Թեհրանի նիստի ժամանակ ընդունված որոշումները կարևոր են երեք պատճառով.

Առաջինն ընդհանուր շահերը պաշտպանությունն է:

Երկրորդ պատճառը երկու երկրների բնակիչներին օգուտ բերող տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն է. Մի իրավիճակում, երբ ԱՄՆ միակողմանի քաղաքականությունն ու պատժամիջոցները դարձել են այլ երկրներին ճնշելու գործիք, միջտարածաշրջանային տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը ոչ միայն Իրանին է ձեռնտու այլ նաև Թուրքիան: Դա դա կօգնի ամրապնդել նաև երկու երկրների համագործակցությունը և դիմակայել ընդհանուր սպառնալիքներին:

Երրորդ պատճառը ՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի արդյունավետությունն է:

Այս համատեքստում Թուրքիայի նախագահը երեկ Հասան Ռոհանիի հետ զրույցում, անդրադառնալով Աստանայի գործընթացի շրջանակներում Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի եռակողմ համագործակցությանը, հայտարարել է. «Թուրքիան պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը Իրանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային այլ հարցերում, ինչպես օրինակ Սիրիայի ճգնաժամի լուծման ուղղությամբ:

Իրանը և Թուրքիան այժմ ընդհանուր և ռազմավարական տեսակետ ունեն տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ: Նիստի ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ  Պաղեստինի հարցը  տարածաշրջանային կարևորագույն խնդիրներից մեկն է, հավելելով, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄԷ-ի համաձայնագիրը, տարածաշրջանի անվտանգության, իսլամ աշխարհի դեմ ուղղված սպառնալիք է և վնասելու է պաղեստինյան հարցի լուծմանը:

Տարածաշրջանային կապերի վերաբերյալ պետք է ասել, որ Թուրքիան՝ որպես կամուրջ Իրանի և Եվրոպայի միջև, և Իրանը `որպես Արևմտյան և Արևելյան Ասիայի և Պարսից ծոցի  հիմնական դարպաս Թուրքիայի համար,  փոխադարձ ազդեցություն ունեն միմյանց վրա: Տարածաշրջանի աշխարհագրության այս կապը ևս մեկ կարևոր գործոն է, որը երկու երկրների միջև հարաբերությունները դարձրել է ռազմավարական:

Ի մի բերելով այս ամենը, պետք  է նշել, որ Թեհրանինիստը կարևոր էր, հատկապես հաշվի առնելով, որ  Թեհրանը և Անկարան վճռական են խորացնելու իրենց ռազմավարական հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և առևտրային: