Մամուլի տեսություն 10-09-2020
Շփոթությունը և գլխապտույտը թերևս Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նկարագրելու լավագույն բացատրությունն է: ՀՇփոթմունք, որը ցույց է տալիս, որ Սպիտակ տան ղեկավարները ձախողվել են Իրանի դեմ իրենց ռազմավարության մեջ:
Մարդոմսալարի օրաթերթ
Պոմպեոյի հակաիրանական պահանջը մերժվել է
Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությունը, որն ակտիվացավ Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ, Ռեքս Թիլերսոնի նման չափավոր գործիչների հեռացումով և ծայրահեղականների փոխարինմամբ, ինչպիսիք են Մայք Պոմպեոն, հասավ տագնապալի մակարդակների: Այժմ, դա դարձել է ամերիկյան ռազմատենչ դիվանագիտական ապարատի Աքիլեսյան գարշապարը:
Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոներից երեք տարի հետո, ԱՄՆ-ի կամքը Իրանին պարտադրելու համար նրա ջանքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այս գործակալը պատկերացում չունի տարածաշրջանի մեծ ուժերից մեկի հետ խաղի կանոններից և կարծում է, թե կարող է Իրանի շուրջ օղակը սեղմելով, զսպել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում:
Քեյհան օրաթերթ
Ալ-Սաուդի գանձարանը դատարկվում է նավթային դոլարներից
2015-ին Սալման բին Աբդուլազիզի իշխանության գալուց ի վեր, փորձագետները հայտարարեցին Սաուդյան Արաբիայում «Սալմանի» դարաշրջանի մեկնարկի մասին:
Բին Սալմանը առկա մարտահրավերները հաղթահարելու և իր արքայության ճանապարհը հարթելու համար փորձել է մի շարք բարեփոխումներ իրականացնել, «2030 հեռանկար» ծրագրով:
Բայց Եմենի պատերազմը, Ջամալ Խաշողջիի սպանությունը, ներքին ճնշումները և Ռիադի նավթային պատերազմը Սաուդյան Արաբիայում քաղաքացիական հասարակության և կանանց իրավունքների պաշտպանների ձերբակալություննը այս հեռանկարային փաստաթուղթը վերածեցին «միրաժի»:
Սաուդյան Արաբիայի արտահանման 77% -ը կախված է նավթից: Կորոնավիրուսի բռնկումը ևՌիադի և Մոսկվայի միջև նավթային պատերազմի մեկնարկը հանգեցրել են նավթի գների կտրուկ անկմանը, այնպես որ այն հասել է 20 դոլարի: Մինչդեռ Սաուդյան Արաբիայի 2020 թվականի բյուջեն փակվել է նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարով:
Իրան օրաթերթ
Իրանի կինոն բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել, բայց երբեք չի հասցրել ավարտի գծին: Դա մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկն անկասկած կինոգործիչների ջանքերն են, ովքեր բոլոր հանգամանքներում կանգնած են եղել իրենց սիրած աշխատանքի կողքին: Կինոյի ազգային օրը խորհրդանիշն է այս արվեստի բոլոր գործիչների գնահատման, ովքեր ինչ-որ կերպով մասնակցել են դրա պաշտպանության համար: Հիմա կինոթատրոնի վիճակն այնքան էլ լավը չէ և հուսով վիճակը կբարելավվի:
Խոռասան օրաթերթ
Իրանի ուրանի հարստացումը գլխապտույտ է առաջացրել ԱՄՆ-ում
Շփոթությունը և գլխապտույտը թերևս Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նկարագրելու լավագույն բացատրությունն է: Սպիտակ տան ղեկավարները ոչ միայն ձախողվել են Իրանի դեմ իրենց ռազմավարության և մարտավարության մեջ, այլ չունեն ճշգրիտ գնահատականներ՝ ճանապարհի շարունակության վերաբերյալ:
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաքրքիր թվիթով խոստովանել է այդ մասին: Նա այլ երկրներին կոչ արեց Վաշինգտոնին մենակ չթողնել Իրանի դեմ:
panorama.am
Մակրոնը հրաժարվում է Թուրքիային համարել գործընկեր
Թուրքիան այլևս մեր գործընկերը չէ Արևելյան Միջերկրական ծովում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի վերաբերմունքը պետք է ավելի միասնական և պարզ լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հասկանալի է, որ Թուրքիան այլևս գործընկեր չէ այս տարածաշրջանում», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը ժխտում է Հունաստանի օրինական իրավունքները: Մակրոնը նշել է նաև, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:
Նա հավելել է, որ Թուրքիան բազմապատկում է սադրանքները։
«Մենք ՝ եվրոպացիներս, պետք է վճռական և ուժեղ լինենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, քանի որ վերջինիս պահվածքն անընդունելի է», - ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ ԵՄ սահմանած կարմիր գծերը պարզ են. հարգանք ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ, միջազգային իրավունքի հարգում, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում. «Մեր ցանկությունն է խուսափել որևէ սրացումից...։ Թուրքիան այսօր պետք է հստակեցնի իր մտադրությունները»,- ասել է Մակրոնը:
Մարգարիտա Գասպարյանը Ստամբուլում հաղթեց Պերմա Օզգենին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում Սերենա Ուիլյամսից կրած պարտությունից հետո մեկնել է Թուրքիա, որտեղ մասնակցում է WTA Ստամբուլի մրցաշարին: Վիճակահանությամբ առաջին շրջանում Մարգարիտային բաժին էր հասել թուրք թենիսիստուհի Պեմրա Օզգենը, որն ի վիճակի չեղավ շատ թե քիչ լուրջ դիմադրություն ցույց տալ: Հայ մարզուհին երկու սեթում վստահ հաղթեց 6:2, 6:0 հաշվով: Մարգարիտա Գասպարյանի երկրորդ մրցակիցը շվեդ Ռեբեկա Պիտերսոնն է:
aysor.am
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 128 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 128 մարդ:Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 263 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5363 նոր դեպք:Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 046 370 դեպք:
orakarg.com
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին
Վաշինգտոնը քննարկում է Մինսկի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ մեկնաբանելով Բելառուսի ընդդիմության «Համակարգող խորհրդի» անդամ Մարիա Կոլեսնիկովայի կալանավորումը:
«ԱՄՆ-ը մեր գործընկերների և դաշնակիցների հետ համակարգված ձևով քննարկում է լրացուցիչ թիրախային պատժամիջոցների հարցը՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր ներգրավված են Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների և բռնաճնշումների մեջ», — ասվում է գրավոր հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Կոլեսնիկովային «առևանգելու» և ընդդիմության «Համակարգող խորհրդի» այլ ներկայացուցիչների հետ միասին բռնի կերպով Ուկրաինա վտարելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ:
aysor.am
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Կուբայի դեմ էմբարգոն: Ինչպես նշում է ТАСС-ը, ամերիկացի առաջնորդի համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես որոշեցի, որ Միացյալ Նահանգների ազգային շահերից է բխում Կուբայի դեմ այդ միջոցների մեկ տարով երկարացումը», - ասված է հայտարարության մեջ: