Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը. սխալ հաշվարկներ ու հետևանքներ
Այն դեպքում, երբ դեռ մեկ ամիս չի անցել Սիոնիստական ռեժիմի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտարարել է Բահրեյնի ու Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ անցողիկ ուրախությունը մետաղադրամի միայն մի կողմն է, իսկ մյուս կողմում կան բազմաթիվ անորոշություններ ու հարցեր:
Պաղեստինի բռնահարված ժողովրդի պայքարի պատմությունը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ուղեղային կենտրոններում պլանավորված սադրանքներին ու դավադրություններին, Դիմադրության ճակատը դարձել է ավելի համախմբված և ուժեղ, ճիշտ այնպես, ինչպես սիոնիզմի նկատմամբ ատելությունն է ինստիտուցիոնալացվել տարածաշրջանի և աշխարհի արդարատենչ ու ազատախոհ ժողովուրդների մոտ:
Ընդգծելով այս բոլոր փաստերը, Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է այդ նենգ հարաբերությունները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարություն է տարածել, որում նշել է. «Որոշ արաբական երկրների ղեկավարների հետ Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորման դոմինոն, որ մշակվել է Սպիտակ տան և ԱՄՆ-ի ատելի ու տգետ նախագահ կողմից, երբեք լավ ճակատագիր չի ունենալու»:
ԱՄՆ-ն արաբական աշխարհում Սիոնիստական ռեժիմին օրինական ներկայացնելու համար փորձում է Իսրայելի ու արաբական երկրների միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ ստեղծել: Այդ ռազմավարությունն առաջին հերթին նպատակ ունի թերարժևորել «դիմադրության դիսկուրսը» և այն փոխարինել փոխզիջումով ՝ «Դարի գործարք նախագծի» շրջանակում:
Ամերիկա-սիոնիստական ռազմավարության մյուս նպատակն է տարածաշրջանում Իսրայելի ազդեցության բազաների ստեղծումը:
Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանի հավասարություններին Սիոնիստական ռեժիմի ցանկացած միջամտության կապակցությամբ, նշելով, որ ԱՄԷ կառավարությունը և դրան ուղեկցող այլ կառավարությունները պետք է պատասխանատվություն կրեն այդ քայլի բոլոր հետևանքների համար:
Al-Rai al-Youm թերթի գլխավոր խմբագիր Աբդուլ Բարի Աթվանը ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր վերլուծական հոդվածում նշել է.«Այս քայլը բառացիորեն նշանակում է անվճար կարգավորում, նվեր՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: Դա նաև համարվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտությունից փրկելու ձախողված փորձ: Այդ համաձայնագիրը միայն անկայունություն ու անհանդարտություն կբերի ԱՄԷ-ին:
Տարածաշրջանի արաբական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը, ցանկացած տեսանկյունից, տարածաշրջանում մեծ սպառնալիքի մի օղակ է, որի նպատակները պետք է բացատրվեն բոլոր հարթություններում:Բահրեյնը իր հաշվարկներում մեծ սխալ է թույլ տվել, քանի իր ժողովրդի կողմից օրինականություն ստանալու փոխարեն, երես է թեքել նրանցից և նվաստացուցիչ քայլ կատարելով, դիմել է Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմին, Պաղեստինի իդեալը զոհաբերելով ԱՄՆ ներքին ընտրություններին :
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Իսրայելի ոճրագործ ռեժիմի և ԱՄԷ-ի միջև նենգ հարաբերության հաստատման նպատակներն ու հետևանքները վերլուծելով, այդ քայլը որակել է դավաճանություն իսլամ աշխարհին , արաբական աշխարհին ու տարածաշրջանի երկրներին և Պաղեստինի հիմնախնդրին ասելով.«Իհարկե այս իրավիճակը երկար չի տևի,բայց այն որպես ամոթի խարան հավերժ կմնա նրանց ճակատներին, ովքեր մոռացել են Պաղեստինի օկուպացիան և պաղեստինցիների տեղահանությունը և սիոնիստների ոտքը բացել են տարածաշրջանում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio