Մամուլի տեսություն 13-9-2020
111 օր առաջ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, և այս ժամանակահատվածում բողոքողարարների ճնշումը, այժմ հաղորդվում է, որ Թրամփը նույնպես սպառնացել է խեղդել ցուցարարներին:
Քեյհան օրաթերթ
Թրամփ. Կարող եմ խեղդել բոլոր բողոքողներին
Սևամորթների ու հակառասիստական ցուցարարների խեղդելը և ճնշելն արդեն ավանդույթ է դառնում ԱՄՆ-ում:
Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից և բողոքարարների ճնշումից հետո, այժմ Թրանփը սպառնացել է խեղդել բողոքարարներին:
Ամերիկյան Hill ամսագրի հաղորդման համաձայն Fox News- ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը ցուցարարներին կրկին անվանել է «խռովարարներ»:
Նա ասել է. «Ես ունեմ ընտրությունների երեկոյան անկարգությունները արագ ճնշելու ուժ և դա ինձ համար շատ հեշտ է»:
Էբթեքար օրաթերթ
Բահրեյնը նույնպես ճանաչեց Իսրայելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հայտարարել Իսրայելի և Բահրեյնի միջև պատմական համաձայնագրի և երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի մասին:
Թրամփն ասել, որ Բահրեյնը արաբական երկրորդ երկիրն է, որը վերջին մեկ ամսվա ընթացքում Իսրայելի հետ բարեկամության պակտ է ստորագրել: Աշխարհի արաբական երկրների մեծ մասը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կապել են պաղեստինյան խնդիրը լուծման հետ:
Աֆթաբ Յազդ օրաթերթ
Հասան Ռոհանին դժգոհություն է հայտնել բարեկամ երկրներից
Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարիա ազգային շտաբի նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ակտիվները գտնվում են բարեկամ երկրների բանկերում, սակայն նրանք պատրաստ չեն ազատել գումարներն ԱՄՆ-ի ճնշումների պատճառով, ինչը աննախադեպ է:
Ռուհանին մատնանշեց, որ նույնիսկ Իրանի բարեկամ երկրները հրաժարվում են հանձնել իրանական փողերը:
Միջազգային հարաբերություններն ունեն իրենց առանձնահատկությունները և այս մթնոլորտում յուրաքանչյուր երկիր նախ և վերջնականապես հաշվի է առնում իր շահերը: Երբ ԱՄՆ-ն իր հեգեմոնիայի դիրքում սպառնում է այլ երկրներին, բնական է, որ նրանք չեն փորձում արկածախնդրություն անել, ինչը կվտանգի իրենց սեփական շահերը:
Իրան օրաթերթ
Սիոնիստ փորձագետները ժամանել են Եմեն
Եմենի Անսարոլլահ շարժումը շաբաթ օրը հայտարարեց, որ ԱՄԷ-ն իսրայելցի փորձագետների է ուղարկել Եմեն՝ ռազմական բազա կառուցելու համար:
Արխբիլ Սոկտարի նահանգապետ Հաշեմ Սաադ ալ-Սաքթարին Saba լրատվական գործակալությանը ասաց. «Ագրեսորների, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի երազները կխորտակվեն Սոկոտրայում»:
Ջամե Ջամ օրաթերթ
Հակահեղափոխական խմբերի շտաբների ոչնչացում
Իրանում Համզե բազայի հրամանատարի տեղակալն ասաց.«Համզա բազայի զինծարայողները, թիրախավորել էեն հակահեղափոխական խմբավորումների դիրքերը Իրաքի Քրդստանի շրջանում»:
Գեներալ Խալիլզադեն ասաց, որ զինված ուժերի հզորությունը հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների դիմաց խանգարում է նրանց ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ:
orakarg.com
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,- գրել է նա:
scannews.am
Բաքուն երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ: Այս մասին գրում է aqreqator.az կայքը` հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 23-ին մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի «տված ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ռազմական կազմավորման հրամանատար Վազգեն Բախշիկի Վարդանյանին և դասակի հրամանատար Արմեն Գնելի Ջամալյանին»:
Նշվում է, որ երկու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչի կապակցությամբ դիմումներ են ուղարկվել ԱՀ ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաև Ինտերպոլի ազգային բյուրո:
Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել:
orakarg.com
Եվրամիությունը փորձում է ԱՄՆ-ից հետ չմնալ Ռուսաստանին պատժելու հարցում. Սերգեյ Լավրով
Եվրամիությունը զոհաբերում է իր աշխարհատնտեսական և ռազմավարական շահերը հօգուտ Ռուսաստանին «պատժելու» փորձերում ԱՄՆ-ից հետ չմնալու այսրոպեական ցանկությունների: Այս մասին «Ռոսիա -1» հեռուստաալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Գրում է Tass.ru-ն։
ՌԴ արտգործնախարարի խոսքերով՝ նման պայմաններում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ-ի միջև հարաբերություններ կառուցել` «ապահովագրական ցանց» օգտագործելով: «Հիմա մենք հասկանում ենք, որ մեր հետագա բոլոր ծրագրերը (նկատի ունեմ Եվրամիության հետ լիարժեք գործընկերության վերադառնալու հնարավորությունը) պետք է կառուցվեն «ապահովագրական ցանցի» օգտագործմամբ: Այսինքն՝ ապահովել մեզ բոլոր հնրավարություններով, որպեսզի եթե Եվրամիությունը մնա իր բացասական, ապակառուցողական դիրքերում, մենք կախվածություն չունենանք նրա քմահաճույքներից և կարողանանք ապահովել մեր սեփական զարգացումը ինքնուրույն և գործակցենք նրանց հետ, ովքեր պատրաստ են համագործակցել հավասար, փոխադարձ հարգանքի հիման վրա», — ընդգել է ՌԴ նախարարը:
Իսրայելական ընկերությունները կարդիականացնեն Վրաստանի ԶՈւ սպառազինությունը. «Ռազմինֆո»
Վրաստանի պաշտպանության նախարարությունը իսրայելական «Ռաֆաել» ընկերության հետ ստորագրել է իր սպառազինությունում եղած ՀՕՊ միջոցների արդիականացման և վերականգման պայմանագիր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն: Չի նշվում, թե Վրաստանի ՀՕՊ սպառազինությունից կոնկրետ որ միջոցների արդիականացման և վերականգման մասին է պայմանագիրը: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման և մասնագիտական դասընթացների մասին հարցեր: Բացի այս, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև իսրայելական մեկ այլ՝ «Էլբիթ սիսթեմզ» ընկերության ներկայացուցիչներին և քննարկել Վրաստանի ԶՈւ ավիապարկի արդիականացման հարցեր: