Մեկնաբանություն.ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը աննախադեպ ռեկորդ Է սահմանել
Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ Դաշնային կառավարության բյուջետային դեֆիցիտը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն իր նոր զեկույցում հայտարարել է,որ Դաշնային կառավարության բյուջեիտային դեֆիցիտը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը և կանխատեսվում է, որ մինչև 10 օր,այսինքն ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը, այն կհասնի 3 տրիլիոն 300 միլիարդ դոլարի:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք բյուջետային դեֆիցիտը գրեթե երկու անգամ գերազանցում է ժամանակի նախագահ Բարաք Օբամայի կառավարության բյուջետային դեֆիցիտին, երբ 2001-2008 թթ. տնտեսական ճգնաժամը հասել էր գագաթնակետին: Հանրապետական առաջնորդները միշտ պնդել են կրճատել պետական ծախսերը և բյուջետային դեֆիցիտը: Այնուամենայնիվ, ԱՄՆ պատմության մեջ բյուջեի աննախադեպ դեֆիցիտի ռեկորդը արձանագրվել է հանրապետական վարչակազմում:
Իհարկե պետական պաշտոնյաները հայտարարել են,որ տնտեսական ճգնաժամն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով,ինչը խոր ճեղք է առաջացրել կառավարության ծախսերի ու եկամտի միջև: Այնուամենայնիվ Թրամփի կառավարությունը հարկային կրճատումների մասին օրենքի ընդունման վրա պնդելով, նվազեցրել է ԱՄՆ կառավարության եկամուտը: Կանխատեսվել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կհայտնվի 10 տրիլիոն դոլարի բյուջետային դեֆիցիտի առջև:
Բայց տնտեսական բարգավաճման պատրվակով Թրամփը կապիտալիստներին և խոշոր ընկերություններին ազատեց հարկեր վճարելուց և դաշնային կառավարությանը զրկեց մի քանի տրիլիոն դոլար հարկերից: Ավելի քան երկու տարի անց, սակայն, կապիտալիստների հարկային արտոնությունները ոչ միայն չկարողացան խթանել տնտեսական բարգավաճումը,այլև դա Միացյալ Նահանգներին կանգնեցրեց բյուջետային ահռելի դեֆիցիտի առջև:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ծագած ճգնաժամը ևս ավելացրեց պետական ծախսերը: Սպիտակ Տունը Կոնգրեսի հաստատմամբ, մինչ այժմ մոտ վեց տրիլիոն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրել գործազուրկներին, սնանկացման եզրին գտնվող բիզնեսի տերերին և ընկերություններին:Նման ծրագրերի իրականացումը ֆինանսական ծանր բեռ է դրել դաշնային կառավարության ուսերին, և խախտել է այդ երկրի բյուջետային հավասարակշռությունը: Այնուամենայնիվ ԱՄՆ-ի տնտեսությունը գտնվում է ամենածանր իրավիճակում և այն բարելավելու ոչ մի հեռանկար չկա:
Հաշվի առնելով Covid-19-ի հետևանքով ստեղծված տնտեսական ծանր վիճակը ,մեծ հավանականությամբ գալիք տարում ԱՄՆ կառավարությունը կհարկադրվի մի քանի տրիլիոն դոլար ևս ներդնել շուկաներում,այն հույսով,որ շուտով վերջ կգտնի տնտեսական լճացումը: Ակնկալվում է նաև, որ շատ ձեռնարկությունների փակման պատճառով կանխատեսված հարկերը չեն գանձվի, և կառավարության եկամուտները կնվազեն:
Այդ իրավիճակն ԱՄՆ պարտքը հասցրել է 26 տրիլիոն դոլարի,ինչն աննախադեպ է: Այդ պարտքը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ԱՄՆ ՀՆԱ-ն: Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին ավելի կխորանան Միացյալ Նահանգներում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով առաջացած սոցիալական ճգնաժամերը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio