Մեկնաբանություն. Ինչ նպատակ է հետռապնդում հակաիրանական քարոզչությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125493-Մեկնաբանություն._Ինչ_նպատակ_է_հետռապնդում_հակաիրանական_քարոզչությունը
Իրանաֆոբիայի շրջանակներում մինչ այժմ գործադրված սցենարները հետևյալն են՝ Իրանի միջամտությունը տարածաշրջանի ներքին հարցերին, Իրանի հրթռիային սպառնալիքը, Իրանի աջակցությունն ահաբեկչական խմբերին., Մարդու իրավուքնների խախտումն Իրանի կողմից և Թեհրանի միջուկային գործունեությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 15, 2020 08:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ինչ նպատակ է հետռապնդում հակաիրանական քարոզչությունը

Իրանաֆոբիայի շրջանակներում մինչ այժմ գործադրված սցենարները հետևյալն են՝ Իրանի միջամտությունը տարածաշրջանի ներքին հարցերին, Իրանի հրթռիային սպառնալիքը, Իրանի աջակցությունն ահաբեկչական խմբերին., Մարդու իրավուքնների խախտումն Իրանի կողմից և Թեհրանի միջուկային գործունեությունը:

Ներկա դրությամբ իրականացվող սցենարներից մեկի հեղինակը Politico պարբերականն է: Պարբերականն, իր վերջին համարում, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրներին ու պետական պածշտոնյաներին, հայգտարարել է, որ Իրանը նպատակ ունի սպանել Հարավային Աֆրիկայում ԱՄՆ-ի դեպսանին: Այս սցենարները հիմնականում ամերիկյան-սիոնիստական հատուկ խմբերի համատեղ ուժերով են իրականացվում:

2011թ հոկտեմբերի 11-ին, ԱՄՆ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա, առանց որևէ փաստարկի, հայտարարեց,.որ Իրանը նպատակ ունի սպանել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիաի դեպանին: Այս հայտարարությունը դատապարտվեց Իրանի կողմից: Թեհրանը, ՄԱԿ-ին հղած նամակով պահանջեց որպեսզի միջազգային ատյանները քննեն այս հարցը: Հիմա նույնպես Իրանի դեմ նման մեղադրանք է ուղղվել: Դա այն դեպքում, երբ փաստերը վկայում են, որ ահաբեկչական խմբերի մեծ մասը ձևվորվել են ԱՄՆ-ի կողմից:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը նշելով, որ ԱՄՆ պաշտոնյաները պետք է հրաժարվեն կրկնվող և ժամանակավրեպ գործիքակազմի օգտագործումից`համաշխարհաին հանրության շրջանակներում   հակաիրանական մթնոլորտ ստեղծելու համար, ասել է.«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ՝ Իրանը ցույց է տվել իր հավատարմությունը միջազգային դիվանագիտության սկզբունքներին և օրենքներին»:

Խաթիբզադեն հավելել է, որ, ի տարբերություն Իրանի, ԱՄՆ-ի և Սպիտակ տան ներկայիս ռեժիմը վերջին տարիներին, բազմաթիվ գործողություններով, որոնք հակասում են միջազգայնորեն ընդունված աշխատանքային ոճին,ինչպիսիք են տասնյակ սպանությունների իրականացումը, ռազմական և հետախուզական միջամտությունները, միջազգային պայմանագրերից հրաժարվելը, այլ պետությունների ինքնիշխանության իրավունքի ոտնահարումը և գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի անմարդկային  սպանությունն ու դիվանագիտական ​​առաջնային սկզբունքների անտեսումը, միջազգային ասպարեզում կամայական ռեժիմի է վերածվել

Իրանը բազմիցս հայտարարել է, որ հետամուտ կլինի, որպեսզի հետաքննվի  գեներալ Սուլեյմանիի սպանությունը և երբևցէ ոչ կների և ոչ էլ կմոռանա այս հանցագործությունը:

 Պատմությունը վկայում է, որ Վաշինգտոնը և եվրոպական մի շարք երկրներ, մեծ փորձ ունեն  շանտաժի և կեղծ լուրեր տարածելու գործում: Այդ երկրների մեդիադաշտը կարևոր ժամանակներում օգտվելով իր հնարավորություններից, ստեղծում է  արհեստական ճգնաժամեր, որպեսզի հասնի իր քաղաքական նպատակներին: Նման պայմաններում և հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձություններն ու այն հանգամանքը որ բազմաթիվ քննադատություններ են հնչում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության նկատմամբ, և հաշվի առնելով ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերի արյունալի ճնշումը նախագահական ընտըրությունների ֆոնին, թվում է, որ ԶԼՄ-ները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Պատմությունը վկայում է, որ ԱՄՆ-ը ընտրությունների ժամանակ  բամզիցս օգտվել է այս մեթոդներից՝ հանրային կարծիքը շեղելու նպատակով: Ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն. «ԱՄՆ-ի ռազմատենչ պաշտոնյաներն օգտվեցին դյուրահավատ լրագրողներից, որպեսզի իրաքյան 7 տրիլիոն դոլարանոց պատերազմը վաճառեն  մարդկանց: Իսկ հիմա, նրանք փորձում են նույն սցենարը կրկիբնել և Politico-ից օգվել որպես գործիք: ԱՄՆ-ի ԶԼՄ-ները պետք է ուշադիր լինեն, որպեսզի գործիք չդառնան իշխանությունների ձեռքերում»: