Մեկնաբանություն. Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան. Պուտինը խոստացել է օգնել Բելառուսին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125506-Մեկնաբանություն._Լուկաշենկոն_մեկնել_է_Ռուսաստան._Պուտինը_խոստացել_է_օգնել_Բելառուսին
Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո, այդ երկրում Արևմուտքի միջամտությունների հետևանքով շարունակվող անկարգություններն ամրապնդել են Մինսկի ու Մոսկվայի հարաբերությունները:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Սեպտեմբեր 15, 2020 19:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան. Պուտինը խոստացել է օգնել Բելառուսին

Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո, այդ երկրում Արևմուտքի միջամտությունների հետևանքով շարունակվող անկարգություններն ամրապնդել են Մինսկի ու Մոսկվայի հարաբերությունները:

Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին ժամանել է Սոչի` հանդիպելու իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Լուկաշենկոյի Ռուսաստան կատարած այցը Բելառուսի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է վերջին նախագահական ընտրություններից և Արևմուտքի բարձրացրած սկանդալից ու դրան հաջորդած լարվածություններից հետո: Լուկաշենկոն վերջին չորս ամսվա ընթացքում երրորդ անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում Պուտինը ընդգծել է Ռուսաստանի կողմից Բելառուսին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնությունը և Լուկաշենկոյին խոստացել է 1.5 միլիարդ դոլար վարկ տրամադրել Մինսկին: 

Հայտնվելով վերջին երեք տասնամյակների ամենալուրջ քաղաքական ճգնաժամի առջև ՝ Բելառուսը փորձում է իրավիճակը կարգավորել Ռուսաստանի օգնությամբ: Մոսկվան պատրաստ է առավել քան երբևէ  օգնել  Բելառուսին, քանի որ մեծանում են այդ երկրի ներքին գործերին  եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների  միջամտությունները:

Երկու երկրներին նաև մտահոգում է անվտանգության դեմ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավորած Արևմուտքի քայլերը:

Բելառուսին մտահոգում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ն կարող է ռազմական հավանական քայլեր իրականացանել այդ երկրի սահմանների մերձակա տարածքում: Ընդ որում, վերջերս  Լիտվա-Բելառուս սահմանին ԱՄՆ տանկային գումարտակի տեղակայումը մտահոգություններ է առաջացրել: Ի դեպ, Ռուսաստանը ևս իր ազդեցությունը պահպանելու և Բելառուսի՝ Արևմուտքի գիրկն ընկնելը կանխելու համար, Մոսկվան ցանկանում է ամրապնդել երկու երկրի ռազմական հարաբերությունները և այս շրջանակում  սեպտեմբերի 14-ից 25-ը Բելառուսի Բրեստսկի  շրջանում կանցկացվեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն» տակտիկական զորավարծությունները:

Բելառուսի  առանձնահատուկ նշանակությունը  կայանում է աշխարհաքաղաքական դիրքի մեջ: Այս երկիրը մի կողմից սահմանակից է Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից` արևելքից Ռուսաստանի հարևանն է: հարավում Բելառուսը սահմանակից է Ուկրաինայի հետ: Մոսկվային մտահոգում է այն փաստը, որ Բելառուսում անկայունությունն կհանգեցնի այդ երկրի ներկա համակարգի փլուզմանը և Արևմուտքի կողմնակից կառավարության իշխանության գալուն, ինչն անկասկած, կհանգեցնի  Եվրոպայում ուժերի հավասարակշռության էական  փոփոխման և կմեծացնի Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա:  Պուտինը կարծում է, որ Արևմուտքը, հատկապես Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, մտադիր են  Վրաստանում և Ուկրաինայում իրականացրած գունավոր հեղափոխությունների նման ծրագիր իրականացնել Բելառուսում: Եվրոպան և ԱՄՆ-ն ակնհայտորեն պաշտպանելով  բողոքարարներին և  Բելառուսի բարձրաստիճան պաշտոնատարներին պատժամիջոցներով սպառնալով, մտադիր են տապալել Բելառուսի կառավարությունը և մի կողմ դնել Լուկաշենկոյին: Լուկաշենկոն վերջերս անդրադառնալով Բելառուսում ընթացող ցույցերին, ընդգծել է, որ  բողոքի ակցիաները դրսից են ղեկավարվում և նպատակ ունեն Ռուսաստանի և Եվրոպայի այլ շրջանների միջև բուֆերային գոտի ստեղծել: 

Փաստերը վկայում են, որ Արևմուտքը շարունակում է իր ջանքերը՝ Բելառուսի վրա ճնշումը մեծացնելու և Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելու նպատակով: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, համագործակցելով Բելառուսի կառավարության հետ, վճռական է տրամադրված կանխելու Արևմուտքի միջամտությունը և այդ երկրում նրանց նպատակների իրականացումը: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio