Մամուլի տեսություն 17-09-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125593-Մամուլի_տեսություն_17_09_2020
Ամերիկյան հրատարակությունն Իրանին անվանել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենամեծ հրթիռային ուժը և գրել, որ իրանական հրթիռները կարող են մթագնել ամերիկյան բանակի օրերը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 17, 2020 14:05 Asia/Tehran

Ամերիկյան հրատարակությունն Իրանին անվանել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենամեծ հրթիռային ուժը և գրել, որ իրանական հրթիռները կարող են մթագնել ամերիկյան բանակի օրերը:

Քեյհան օրաթերթ

Եվրոպական եռյակի նոր  անպարկեշտությունը. Մենք ավելի շատ բան ենք կատարել, քան մեր պարտավորությունները ՀԳՀԾ-ում

Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարություններ են տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի վերջերս կայացած նիստի վերաբերյալ՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի փաստերի հավաքագրման և մոնիտորինգի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ընդգծելով իրենց հավատարմությունն Իրանի միջուկային գործարքը պահպանելուն և ամբողջությամբ իրականացնելուն, նրանք պնդել են.«Եվրոպական եռյակը քրտնաջան աշխատել է համաձայնագիրը պահպանելու համար: Մենք մեր պարտավորություններից ավելին ենք աշխատել Իրանի հետ օրինական առևտուրը հեշտացնելու համար, որ ներառում է նաև INSTEX-ը»: 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանական հրթիռները մթագնում են ամերիկյան բանակի օրերը

Ամերիկյան թերթը գրել է, որ Իրանն ունի ամենամեծ հրթիռային ուժը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և թարմացնում է իր հրթիռային տեխնոլոգիան: Թերթը գրել է, որ իրանական հրթիռները կարող են մթագնել ԱՄՆ զինված ուժերի օրերը : 

Անդրադառնալով Իրանի հրթիռային կարողությանն ամերիկյան National Interest ամսագիրը գրել է, որ չնայած Իրանի հրթիռները չեն կարող հասնել ԱՄՆ, սակայն կարող են ամերիկյան բանակի օրերը մթագնել:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի հետ պատերազմը ճահճի կվերածվի

ԱՄՆ նախագահն անցյալ տարի  սպառնացել էր թիրախավորել Իրանի մշակութային վայրերը: Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հակազդելով ԱՄՆ-ի սպառնալիքներին. իր թվիթերյան էջում գրել է. «Հավերժ ստախոսը կեղծ նախազգուշացմամբ մոլորեցրեց Դոնալդ Թրամփին, որպեսզի կարողանա սպանել ԻԼԻՊ-ի թիվ մեկ թշնամուն: Նա այժմ փորձում է նոր կեղծ նախազգուշացմամբ, Թրամփին քաշել ճահճի մեջ: 

Աղբյուր՝ Politico  «ամերիկացի պաշտոնյաներ»: Աղբյուր՝ Թրամփ. «Մամուլի հաղորդագրություն»: «Արթնանալու ժամանակն է»:

 

Ջավան օրաթերթ

ՀԳՀԾ-ի վերջին վարագույրը

Արդեն մի քանի տարի է, որ ԱՄՆ-ն ու այդ երկրի նախագահը, միակողմանի գործողությունների շնորհիվ միջազգային համակարգում դարձել են անցանկալի տարր և  իհարկե, անտեսելով իրավական և միջազգային կանոնները, հետապնդում են իրենց անօրինական նպատակները: Դրանց թվում են ՀԳՀԾ-ից դուրս գալը և Իրանի դեմ ապօրինի ճնշումները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թրամփը  փորձում է Իրանի վրա անօրինական ճնշում գործադրել և օգտագործելով ձգանի մեխանիզմը, միջազգային հանրությանը ստիպել միանալ իրեն:

Իհարկե, նա պարտություն կրեց: Դոմինիկյան Հանրապետությունից բացի ոչ մի այլ երկիր  կողմ չքվեարկեց Անվտանգության խորհրդին ներկայացրած ԱՄն-ի ներկայացրած նախագծին: Ռուսաստանը և Չինաստանը մյուս եվրոպական գործընկերները նույնպես բացահայտորեն դեմ են արտռահայտվել նախագծին:

 

orakarg.com

Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Մերկելի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber կայքը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Էրդողանը համոզմունք է հայտնել է, որ քանի դեռ Արևելյան Միջերկրականի հարցում կա «կառուցողական և արդարացի մոտեցում», վեճերը կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով։

Նա շեշտել է, որ ԵՄ անդամ պետություններն այդ հարցում պետք է արդար ու հետևողական լինեն և պնդել, որ Թուրքիան շարունակելու է իր իրավունքների հարցում մինչև վերջ վճռական և ակտիվ քաղաքականություն վարել։

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։

aravot.am

Բելառուսում մեղադրանք են առաջադրել ընդդիմադիր Մարիա Կոլեսնիկովայի դեմ

Բելառուսի քննչական կոմիտեն երկրի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դեմ մեղադրանք է առաջադրել ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների հրահրելու համար։ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ Կոլեսնիկովան հայտարարություններ է արել «ԶԼՄ-ների և Ինտերնետի միջոցով»։ Կոլեսնիկովային 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս պահին նա գտնվում է մեկուսարանում, հետաքննությունը շարունակվում է։ Նշենք, որ Բելառուսում չեն դադարում նախագահական ընտրություններից հետո ծայր առած բողոքի ցույցերը։ Ցուցարարները չեն ճանաչում ընտրության արդյունքները, որոնցում հաղթանակ էր տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչները հիմնել էին Համակարգող խորհուրդ, որի բոլոր անդամներն այս պահին ձերբակալված են կամ լքել են Բելառուսը, բացառությամբ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի։

 

orakarg.com

Նավալնիին թունավորել են Տոմսկի հյուրանոցի իր համարում

Ալեքսեյ Նավալնիին թունավորվել են նախքան Տոմսկի օդանավակայան ժամանելը: Այդ մասին հաղորդվում է քաղաքական գործչի instagram-ի էջում: Նման եզրակացությանն են եկել նաև «Պրոյեկտ» հրատարակության լրագրողները: Նրանց տվյալներով՝ շիշը, որի վրա գերմանական լաբորատորիան «Նովիչոկ» թույնի հետքեր է հայտնաբերել, Նավալնին վերցրել է Տոմսկի Xander հյուրանոցի իր սենյակից:

Նավալնիի ինստագրամում գրառման մեջ ասվում է նաև, որ այն բանից հետո, երբ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, քաղաքական գործչի գործընկերները նրա սենյակից վերցրել են այն ամենը, ինչը կարող էր օգտակար լինել հետագա հետաքննության համար: Այդ իրերի մեջ եղել են նաև ջրի շշեր: Հետագայում դրանցից մեկի վրա թույնի հետքեր են հայտնաբերվել: Ըստ այդմ, նրա թիմը եզրակացության է եկել, որ քաղաքական գործիչը թունավորվել է դեռևս Տոմսկից մեկնելուց առաջ:

scannews.am

ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա

 

Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արևմտյան ափին, հասել է Հյուսիսային Եվրոպա:

Այս մասին հաղորդել է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):

Ըստ աղբյուրի՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել է Ատլանտիկան և մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:

CAMS-ը նշում է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է 2003-2019 թվականներն ընկած ժամանակաշրջանի ցուցանիշները: