Եվրոպական եռյակի նամակն ուղղված Անվտանգության խորհրդին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125659-Եվրոպական_եռյակի_նամակն_ուղղված_Անվտանգության_խորհրդին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի անհաջող փորձից հետո, Վաշինգտոնը հայատարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն և հակաիրանական պատժամիջոցները պետք է վերականգնվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 08:34 Asia/Tehran
  • Եվրոպական եռյակի նամակն ուղղված  Անվտանգության խորհրդին

ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի անհաջող փորձից հետո, Վաշինգտոնը հայատարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն և հակաիրանական պատժամիջոցները պետք է վերականգնվեն:

Սակայն ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները դեմ են արտահայտվել Վաշնգտոնի այս պահանջին: Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, որոնք 4+1 խմբի անդամ են, ԱԽ-ին հղած նամակում հայտարարել են, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման ընթացքը, որը իրականացվել է ՀԳՀԾ-ի շրջանակում, սեպտեմբների 20-ից հետո շարունակվելու է: Եվրոպական եռյակը հավելել է, որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուն ուղղված որևէ քայլ օրինական չէ:

Նամակում ասված է. «ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի 11 կետին հղում անելն անօրինական է և Վաշինգտոնը չի կարող գործադրել այն: Յուրաքանչյուր որոշում կամ քայլ որ կարվի այս ուղղությամբ, օրինական չէ»:

Եվրոպական երեք երկրները հայտարարել են, որ հավատարիմ են մնալում ՀԳՀԾ-ին: Եվրոպական եռյակի վերջին դիրքորոշումը լուրջ հարված է Թրամի հակաիրանական քաղաքականությանը: Եթե մինչ այս Ռուսաստանն ու Չինաստանը,  որ 4+1 խմբի արևելյան բլոկի ներկայացուցիչներն են, համարվում էին ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության հակառակորդները, այսօր Վաշինգտոնը նույնիսկ իր եվրոպացի դաշնակիցների շրջանում է մեկուսացել: Նրանք չեն պատրաստվում համաձայնել Թրամփի հակաիրանական քայլերին:

Հակառակ Թրամփի կառավարության, որն ամեն ինչ անում է ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ, եվրոպացիները պահանջում են որ այն գործադրվի:

 Չնայած եվրոպացիներն իրենց տարածաշրջանային ու անվտանգության շահերից ելնելով ընդգծում են ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտությունը և այն համարում միջազգային դիվանագիտության ձեռքբերում, չպետք է մոռանալ, որ եվրոպական եռյակը որևէ արդարացում չունի ԱՄՆ-ի հետ նույն քաղաքականությունը վարելու վերաբերյալ:  Չնայած Իրանն ի պատասխան INSTAX-ի գործադրման հարցում եվրոպացիների թերացումներին, կրճատեց միջուկային համաձայնագրևով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը հայտարարել է, որ եթե եվրոպական եռյակն ու ԵՄ-ն կատարեն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարչմանը: Չնայած ԱՄՆ-ը հայտարարել է, որ պետք է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները շարունակվեն, սակայն 4+1 խմբի անդամները, բացի Դոմինիկյան հանրապետությունից, դեմ են արտահայտվել Վաշինգտոնի այս հայտարարությանը: