Մեկնաբանություն - Հարավային Աֆրիկան հերքել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքը
(last modified Sat, 19 Sep 2020 13:40:34 GMT )
Սեպտեմբեր 19, 2020 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հարավային Աֆրիկան հերքել է  Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքը

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, Թրամփի վարչակազմը ոչ միայն արշավ է սկսել Իրանի տնտեսության դեմ, այլև օգտագործում է ցանկացած հնարավորություն, այդ թվում հոգեբանական պատերազմ վարելով իրանի դեմ:

Այս թվում կարելիէ  նշել նաև ԱՄՆ-ի այն պնդումը, թե Իրանը մտադիր էր սպանել Հարավային Աֆրիկայում ԱՄՆ դեսպանին՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի Ղուդս ստորաբաժանման հրամանատար գեներալ  Սուլեյմանիի սպանության: Այս պնդումը բացասական արձագանքի է արժանացել Հարավային Աֆրիկայի կողմից: Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալդի Պանդորը ուրբաթ օրը հայտարարել է, որ ամերիկյան Politico թերթի պնդումներն առ այն որ  Իրանը փորձել է Պրետորիայում սպանել  ԱՄՆ դեսպանինին, տաօրինակ է: Նա ասել է. «Սա շատ տարօրինակ պնդում է և իհարկե մեր իրանցի ընկերները նույնպես զարմացած էին այս հայտարարության հրապարակումից: Ես զարմանալի եմ համարում այս մեղադրանքը, ինչու՞ պետք է Իրանը ցանկանա նման սարսափելի գործողություն կատարել իր բարեկամ երկրում: Ես դա միայն տարօրինակ կարող եմ բնութագրել»:

Politico- ն, հղում անելով անանուն աղբյուրների, նշել է, որ Իրանը մտադիր էր սպանել Հարավային Աֆրիկայում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին` ի պատասխան գեներալ Սուլեյմանիի սպանության: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես պնդել է, որ Իրանը նման մտադրություն ուներ: Թրամփը, որը նախագահական ընտրություններից առաջ ցանկանում է մեծացնել իր ժողովրդականությունը, Թվիթերում գրել է.«Ցանկացած ձևով Միացյալ Նահանգների վրա իրականացված հարձակումը կարժանանա հազարապատիկ ավելի ուժեղ հարձակման»: Թրամփի վարչակազմի իռացիոնալ մոտեցումը հիմնված է բացառապես ամերիկյան հրատարակության զեկույցի վրա և առանց այդ պնդումը հիմնավորող ապացույցների:

Թրամփը սակայն չի նշում, որ իրեն այդ տեղեկատվությունը փոխանցել են հետախուզական ծառայություններ: 

Թրամփը, որի հակաիրանական քաղաքականությունը և ԱԽ-ում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ջանքերը ձախողվել են,  այժմ ճնշման տակ է և Թեհրանին պառնում է ռազմական հարձակմամբ:  Թրամփը սակայն տեղյակ է, որ Իրանի իսլամական հանրապետության ռազմական կարողությունները, հատկապես հրթիռների ոլորտում, անսահմանափակ են և Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական գործողության դեպքում Թեհրանն ի վիճակի է զանգվածային հարձակումներ իրականացնել տարածաշրջանում ԱՄՆ շահերի ու հենակետերի դեմ:

Քաղաքական փորձագետ և մեկնաբան Միխայիլ Շինկմանն ասել է.«Իրան դեմ ցանկացած ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ-ը կհայտնվի մի իրավիճակում, որից ոչ ոք չգիտի, թե ինչպես կարող է ազատվել»: