Մեկնաբանություն.Հակաիրանական պատժամիջոցների վերականգնման պահանջը և ԱՄՆ-ի վերստին պարտությունը
Վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ Վաշինգտոնը վերականգնելու է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այդ հայտարարությունից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության Խորհրդին ուղղած նամակում հայտարարել է, որ կառույցը չի կարող որևէ քայլ կատարել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:
Անվտանգության խորհրդին ուղղած նամակում, Գուտերեշը գրել է.«Պատժամիջոցների վերականգման գործընթացում անորոշություն կա, ուստի գլխավոր քարտուղարը չի կարող այդ ուղղությամբ որևէ քայլ կատարել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը ներկայացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարեց, որ Իրանի նկատմամբ սահմանված ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվելու են:
Աշխարհի տարբեր երկրների պաշտոնատարներն արձագանքել են ԱՄՆ-ի այդ հայտարարությանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակում են մնալ չեղարկված, և Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան հավատարիմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի լիարժեք իրականացմանը»:
ՄԱԿ-ում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենք հավատարիմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի «լիակատար իրականացմանը», հավելելով. «Մենք մեծ ջանք են գործադրել միջուկային գործարքը պահպանելու համար և հավատարիմ ենք դրան»:
Քննադատելով ԱՄՆ-ի քայլը` ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդպիսով անարգում է ինքն իրեն, և համառորեն ընդդիմանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներին:
Կիրակի առավոտյան, ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թվում է, որ ԱՄՆ-ն իր կամայական կամքը պարտադրելով ուրիշներին, փորձում է թուլացնել միջազգային իրավունքի դիրքերը»:
Պոլյանսկու խոսքերով, անցած ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներն ասել են, որ «ձգանի մեխանիզմը» ակտիվացելու ԱՄՆ-ի պահանջն անօրինական է:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկացիների կողմից օգտագործվող «ձգանի մեխանիզմ» և «Snap back» եզրույթները ներառված չեն 2231 բանաձևում. «Այս երկու բառերը պարզապես ամերիկյան լրատվամիջոցների հնարքներն են»:
Զարիֆը հավելել է. «ԱՄՆ-ի կողմից Իրանին զենք վաճառելու համար երկրներին պատժամիջոցներով սպառնալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ևս չի հավատում Իրանի զենքի սահմանափակումների վերականգնմանը»:
Զարիֆն Իրանի հետ մեկշաբաթյա համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը որակել է որպես ընտրությունների շրջանակում արված քայլ, ասելով. «ՀԳՀԾ-ի սեղանը միշտ տեղում է եղել, բայց սեղանի շուրջ վերադարձն այնքան էլ հեշտ չէ: Սակայն եթե ԱՄՆ-ի կառավարությունը հատուցի Իրանին պատճառված վնասը, կարող է վերադառնալ բանակցության սեղանի շուրջ»:
Պատժամիջոցների ավտոմատ վերադարձման մեխանիզմը, որը հայտնի է որպես «ձգանի մեխանիզմ» կամ «Snap back», նպատակ ունի վերականգնել հակաիրանական պատժամիջոցների մասին բանաձևերը, որոնք կասեցվել էին Իրանի և 5 + 1 խմբի միջև միջուկային համաձայնագրի ստորագրման արդյունքում:
ԱՄՆ-ը այս մասին հայտարարեց, երբ ԱԽ-ն մերժեց հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի առաջարկը:
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե չկարողանա երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի ու ՀԳՀԾ-ի շրջանակում քայլեր կձեռնարկի Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio