Մամուլի տեսություն 20-09-2020
ՀԳՀԾ-ի անդամ երկրներ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կրկին մերժել են Իրանի դեմ ՄԱԿ-ի 2231 բանաձևի պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:
Իրան օրաթերթ
Թրամփին թունավոր նամակ է ուղարկվել
Ամերիկյան լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ հայտնաբերվել և ոչնչացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկված թունավոր նյութ պարունակող նամակը:
CNN- ը հղում անելով երկու անվտանգության աշխատակիցների հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ և որ փաթեթը պարունակում է ռայասին թունավոր նյութ, ինչը հաստատվել է լապրատորային փորձարկման միջոցով:
Սպիտակ տուն ուղարկված նամակները դասավորվում և սկանավորվում են հատուկ կենտրոնում՝ նախքան դրանց Սպիտակ տուն հասնելը:
Էըթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ի յուրաքանչյուր գործողություն կարժանանա Իրանի կտրուկ պատասխանին
ԱՄՆ արտաքին քաղաքականության ավագ վերլուծաբան Ամիր Ալի Աբոլֆաթն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու մասին հայտարարությանն ասել է.«ԱՄՆ-ի յուրաքանչյուր հավանական գործողություն կարժանանա Իրանի կտրուկ պատասխանին: Իրանի ուղերձները զսպել է ԱՄՆ-ին»:
ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են, որ երկուշաբթի օրվանից Իրանիդ եմ սահմանվելու են նոր պատժամիջոցներ:
Ջամե Ջամ օրաթերթ
Աշխարհի ուժեղագույն մարդու խոստովանությունը. Ես այլևս չեմ կարող կանգնել իմ ոտքերի վրա
Մասթերս օլիմպիական խաղերի ութ շրջանի չեմպիոնն իր ծանր ժամանակների մասին ասել է, որ այս օրերին նույնիսկ քայլել չի կարող:
56-ամյա Ռոնի Քոուլմանը, ով մարմնամարզիկ է և ութ անգամ դարձել է Մասթերս օլիմպիական խաղերի չեմպիոն, առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նա վիրահատության վրա ծախսել է երկու միլիոն եվրո բայց դեռ չի կարող քայլել:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ դեսպանատունը պաշտպանելու համար 2500 ԱՄՆ ծովային հետեւակներ են տեղակայվել Բաղդադում
Աբու Ալի ալ-Ասկարին, Հաշդ Ալ-Շաբաաբին կապված «Իրաքի Հեզբոլլահի» շարժման հրամանատարներից Աբու Ալի ալ-Ասկարին իր Թվիթերի էջում գրել է.«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շրջակայքում տեղակայված են շատ զորքեր, որոնք պետք է հեռանան, քանի որ նրանք լուրջ սպառնալիք են դեսպանատան հարակից տարածքներում քաղաքացիների անվտանգության համար: Ռազմական ներկայությունը Իրաքի ինքնիշխանության ակնհայտ խախտում է համարվում»:
Աբու Ալի ալ-Ասկարին հավելել է.«Սա տրամաբանական չէ, որ ավելի քան 2500 անվտանգության և ռազմական ուժեր բոլոր տեսակի ծանր զենքերով պաշտպանում են մի երկրի դեսպանատունը բնակելի թաղամասերում»:
Խորասան օրաթերթ
Այն բանից հետո, երբ Չինաստանը և Ռուսաստանը դեմ են հանդես եկել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը, ՀԳՀԾ-ի անդամ երկրներ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կրկին մերժել են ՄԱԿ-ի 2231 բանաձևով սահմանվցած հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին:
orakarg.com
«Նովիչոկ» թույնի ստեղծողներից մեկը ներողություն է խնդրել Նավալնիից
ԱՄՆ-ում բնակվող ռուս գիտնական Վիլ Միրզայանովը, որը եղել է «Նովիչոկ» խմբի թույների մշակողներից մեկը, հայտարարել է, որ խորապես ափսոսում է մարտական թունավորումների մշակմանը մասնակցելու համար: Նա նաև ներողություն է խնդրել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիից, որին թունավորել են «Նովիչոկ» թույնով:
«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում Նավալնիից՝ ներգրավված լինելու համար այս հանցավոր գործում՝ այս նյութի մշակման մեջ, որով նա թունավորվել է», — ասել է քիմիկոս գիտնականը ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի եթերում շաբաթ երեկոյան:
1995թվականից ի վեր ԱՄՆ-ում բնակվող Միրզայանովը նշել է, որ իր հետագա ամբողջ կյանքը նվիրել է ռազմական թույների օգտագործման դեմ պայքարին: «Դոժդ»-ին տված հարցազրույցում գիտնականն ասել է, որ 1993 թ.-ին նա հանդիպել է «Նովիչոկ»-ի թունավորումից փրկված մի մարդու հետ, և այս մարդու ախտանիշները նման էին Նավալնիի նկարագրած ախտանիշներին, որը նա նկարագրել էր Instagram-ի իր էջում սեպտեմբերի 19-ին:
«Բոլոր ախտանիշները նման են: Նա հաղթահարեց, ողջ մնաց: Ըստ ամենայնի, Նավալնին պետք է համբերությամբ զինվի: Բայց, ի վերջո, նա պետք է առողջանա», — ասել է Միրզայանովը` նշելով նաև, որ Նավալնիի ապաքինումը կարող է տևել մեկ տարի:
Ըստ Միրզայանովի, գրատախտակին բառեր գրելու անհնարինության իրավիճակը, որի մասին Նավալնին նկարագրել է, կապված է գլխուղեղից ֆունկցիոնալ օրգաններ ազդանշանների փոխանցման խնդիրների հետ, քանի որ «Նովիչոկ»-ի մոլեկուլները կանխում են այդպիսի ազդանշանների փոխանցման համար պատասխանատու սպիտակուցի քայքայումը:
aysor.am
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանից հերքում են լուրերն այն մասին, թե Հրայր Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում։
«Սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18): Ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Սահմանադրական դատարանի աշխատակազմի տարածած հայտարարությունում։
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3 502 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 13-ով և կազմել 1 494։
lragir.am
ՀՀ ԱԳՆ արձագանքը Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։
Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։
Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
aysor.am
Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել մի քանի մարդ
Մի քանի մարդ է զոհվել ամերիկյան Ռոչեսթեր քաղաքում (Նյու Յորք) տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որտեղ անցկացվում է բողոքի ակցիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին ու ոստիկանությանը:
Նշվում է, որ տեղի է ունեցել զանգվածային գնդակահարություն: Ողբերգական դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ:
Իրավապահները շրջափակել են այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը:
Հայտնի է, որ Ռոչեսթերում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան, տեղի է ունեցել Black Lives Matter («Սև կյանքերը նշանակություն ունեն») շարժման կողմնակիցների հերթական բողոքի ակցիան: