Մեկնաբանություն. 4 + 1 խմբի միասնական դիրքորոշումն ընդդեմ Միացյալ Նահանգների հակաիրանական քայլերի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125733-Մեկնաբանություն._4_1_խմբի_միասնական_դիրքորոշումն_ընդդեմ_Միացյալ_Նահանգների_հակաիրանական_քայլերի
Կիրակի օրը, Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչները անօրինական են որակել ԱՄՆ-ի ջանքերը՝ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 08:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. 4 + 1 խմբի միասնական դիրքորոշումն ընդդեմ Միացյալ Նահանգների հակաիրանական քայլերի

Կիրակի օրը, Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչները անօրինական են որակել ԱՄՆ-ի ջանքերը՝ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:

4+1 խմբի եվրոպական երեք երկրների արտգործնախարարները  նույնպես հայտարարություն են տարածել՝ արձագանքելով  ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, նշելով, որ Ֆրանսիան, Բրիտանիան  և Գերմանիան հավատարիմ են Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:

Եվրոպական եռյակի վճռական դիրքորոշումը լուրջ հետընթաց է Թրամփի վարչակազմի համար, որն ակնկալում էր, որ իր եվրոպական դաշնակիցները կաջակցեն  իրեն: Դա նաև Միացյալ Նահանգների առավելագույն մեկուսացման նշան է: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է եվրոպական երկրների դիրքորոշումը, նրանց մեղադրելով անգործության մեջ:

Հակառակ այս հայտարարությունների, նշվում է, որ Թրամփը, փորձելով ձևացնել թե հակաիրրանական պատժամիջոցների վերկանգնման մասին հայտարարությունը կարող է իրականություն դառնալ, նախատեսում է  երկուշաբթի օրը ստորագրել հրաման, թե ինչպես պետք է վերականգնվեն պատժամիջոցներն ու պատժվեն դրանք շրջանցողները:  Պետդեպարտամենտը և գանձապետական դեպարտամենտը նույնպես նախատեսում են տուգանքներ և պատժամիջոցներ սահմանել պատժամիջոցները շրջանցած  ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Վաշինգտոնի այս քայլը համաշխարհային անորոշության և լարվածության նոր դարաշրջանի մեկնարկ կդառնա: Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կոնստանտին Սիուկովը ասում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու համար «ձգանին մեխանիզմի7 գործարկումը կմեկուսացնի և կվարկաբեկի  Միացյալ Նահանգներին:

Չնայած  այդ միակողմանի գործողություններին, այժմ կարևորն այն է, թե ինչպես է Վաշինգտոնը ցանկանում ստիպել աշխարհի երկրներին իրականացնել իր անօրինական պահանջները: Իրականում Թրամփը պատերազմում է ոչ թե Իրանի, այլ աշխարհի հետ: Նա համոզված է, որ ուժի գործադրմամբ և սպառնալից պատժամիջոցներով, կկարողանա աշխարհը համապատասխանեցնել իր հակաիրանական քաղաքականությանը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի անօրինական պահանջի մերժումը 4+1 խմբից, ցույց է տալիս, որ Վաշինգտոնը կորցրել է իր հեղինակությունը աշխարհում և կանգնած է իրա հակաիկրանական նպատակներին հասնելու շատ դժվար ճանապարհի առջև:

Washington Post- ը մի վերլուծականում գրել է. «Թրամփը ամենամեծ հարվածն է հասցրել աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ գոյություն ունեցող վստահությանը»

Միևնույն ժամանակ, Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնի կողմից այլ երկրներին իր պահանջը պարտադրելու կապակցությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալովՄԱԿ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի փորձին, նշել է, որ այն ձախողված է և շեշտել,  որ  Իրանը չի ենթարկվի բռնի պահանջներին: