Մամուլի տեսություն 24-9-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125887-Մամուլի_տեսություն_24_9_2020
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սովորեց չվստահել ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-9-2020

Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սովորեց չվստահել ԱՄՆ-ին:

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան պարբերական. «Առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանին ավելի դիմացկուն է դարձրել և այդ պատճառով ԱՄՆ-ը ձախողվել է»:

Բարաք Օբամայի վարչակազմի խորհրդական Վալի Նասրը գրել է.«Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ձախողումից հետո, երբ միայն Դոմինիկյան Հանրապետությունը սատարեց Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու մասինՎաշինգտոնի առաջարկած բանաձևին, այժմ Իրանի հարցում Թրամփի ռազմավարությունը ձախողվել է: Առավելագույն ճնշման քաղաքականությունը մեկուսացրել է ԱՄՆ-ին և ուժեղացրել է Իրանին»:

 

Խոռասան օրաթերթ

ԱՄՆ-ը կանաչ լույսը Սադդամին՝ Իրանի դեմ քիմիական հարձակում  իրականացնելու համար

Իրանի դեմ Սադդամի ռեժիմի կողմից պարտադրված պատերազմից 40 տարի ի վեր այս կարևոր իրադարձության բոլոր մանրամասները դեռ հայտնի չեն: Դրա կարևոր մասը կապված է այս ճակատամարտում Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների կողմից Սադդամին ցուցաբերած աջակցությանը: Երբ Իրաքի  բանակը չկարողացավ դիմակայել իրանցի մարտիկներ հերոսությանը, ԱՄՆ-ն սկզբում գաղտնի, իսկ հետո բացահայտ ավելացեց Սադդամին ցուցաբերված զենքի ու ռազմական աջակցության ծավալները: 2013 թվականին այս կապակցությամբ կարևոր փաստաթղթեր հանվել են ԿՀՎ արխիվներից: Փաստաթղթերը վկայում էին, որ ԱՄՆ-ը դերակատար է եղել Սադդամի կողմից  Իրաքի ու Իրանի քաղաքացիների  դեմ իրականացված  քիմիական  հարձակումներում:

 

Համշահրի օրաթերթ

Հյուսիսային Կորեան արդիական սուզանավից հրթիռային փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեայից արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ, Փհենյանը  նոր հրթիռ է փորձարկել:

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը երկար ժամանակ իրականացնում էին լայնամասշտաբ զորավարժություններ և նախատեսվում է Աշխատավորական կուսակցության 75-ամյակի առիթով մեծ շքերթ անցկացնել:

 

Քեյհան օրաթերթ

Թրամփ. ԱՄՆ-ը   8 տրիլիոն դոլար ծախսել է Միջին Արևելքում, իսկ այն, ինչ մենք տեսանք, մեր զինվորների դագաղներն էին

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ապարդյուն պատերազմներին վերջ տալը և ամերիկյան զորքերը հետ բերելը Դոնալդ Թրամփի 2016 թվականի ընտրական կարգախոսներից էին:

Նրա խոսքերը բացահայտում են աշխարհում ԱՄՆ-ի  քաղաքականության հետևանքներն ու ամերիկյան ուժերի իրականացրած հանցագործությունները: 2016 թ. որ ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ-ը և որ ԱՄՆ-ը 7 տրիլիոն դոլար ապարդյուն ծախսել է Մերձավոր Արևելքի պատերազմում:

Վերջին մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 8 տրիլիոն դոլար է ծախսել Մերձավոր Արևելքում:

Տվյալների այս տարբերությունը ցույց է տալիս, որ 2016 թվականից ի վեր Վաշինգտոնը Միջին Արևելքում ծախսել է 1 տրիլիոն դոլար:

 

orakarg.com

Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:

Այսպիով, Եվրամիության անդամ երկրներից մնացել է միայն Պորտուգալիան, որը չի վավերացրել համաձայնագիրը: Եվս մի քանի երկրներ վավերացրել են այն, սակայն դեռ սահմանված կարգով չեն տեղեկացրել ԵՄ խորհրդին։

aravot.am

Աշխարհում աղքատության մեջ ապրող երեխաների թիվն աճել

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի նոր վերլուծության մեջ։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 15 տոկոսով կամ ևս 150 միլիոնով աճել է զրկանքների մեջ ապրող երեխաների թիվը։ Բազմաչափ աղքատության վերլուծությունը հիմնված է կրթության, առողջապահության, բնակարանային, սանիտարահիգիենիկ պայմանների կամ ջրի հասանելիության վերաբերյալ ավելի քան 70 երկրներից ստացված տվյալների վրա։ Զեկույցն ընդգծում է, որ վերլուծության մեջ ներառված երկրներում մինչև կորոնավիրուսային համավարակը երեխաների 45 տոկոսը ծայրահեղ խոցելի են եղել առնվազն մեկ չափելի դրսևորման ուղղությամբ։ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված արգելափակումները միլիոնավոր երեխաների ավելի խորը աղքատության մեջ են գցել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Աղքատության ճիրաններից մի կերպ դուրս պրծնող ընտանիքները նորից են հայտնվել աղքատության մեջ։ Մյուսները կրում են նախկինում իրենց անծանոթ զրկանքներ։ Իսկ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մենք ավելի շատ մոտեցել ենք այս ճգնաժամի սկզբին, քան՝ ավարտին»։

 

orakarg.com

COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո

 

ՀՀ-ԵՄ 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

«Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Սույն բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ Կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում:

 

scannews.am

ԱՄՆ-ում ռասիզմի դեմ ցույցերի ընթացքում 2 ոստիկան է վիրավորվել

ԱՄՆ-ի Լուիզվիլ քաղաքում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ոստիկանների կողմից Բրեոնա Թեյլորի սպանության գործով դատավճռի կայացման կապակցությամբ։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ զանգվածային բողոքի ակցիայի ընթացքում 2 ոստիկան հրազենային վնասվածք է ստացել։

Կասկածյալը ձերբակալվել է։ Վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։

Լուիզվիլում արտակարգ դրություն է հայտարարվել, տեղակայվել են ազգային գվարդիայի ուժեր։

Դատավճռի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Նյու Յորքում, Չիկագոյում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում։

26-ամյա աֆրոամերիկացի Թեյլորը սպանվել էր իր տանը՝ մարտին, երբ ոստիկանները եկել էին խուզարկության։ Իրավապահների ուղղությամբ բնակարանից կրակ էին բացել։ Փոխհրաձգության ընթացքում Բրեոնա Թեյլորը սպանվել էր։ Դատարանը վճռել է, որ ոստիկանների կողմից ուժի կիրառումն արդարացված է եղել։ Ոստիկաններից 2-ն արդարացվել են, մյուսը մեղավոր է ճանաչվել «ուրիշի կյանքն անտեղի վտանգելու» հոդվածով։

Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մեղադրող կողմը պահանջում էր, որ ոստիկանները մեղավոր ճանաչվեն մարդասպանության հոդվածով։