Մամուլի տեսություն 27-09-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126017-Մամուլի_տեսություն_27_09_2020
ԱՄՆ-ում դեմոկրատական ​​ու հանրապետական ​​թեկնածուների առաջին նախընտրական բանավեճը, որը կոչվում է Թրամփի և Բայդենի մեծ մենամարտը, տեղի կունենա չորեքշաբթի օրը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 13:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-09-2020

ԱՄՆ-ում դեմոկրատական ​​ու հանրապետական ​​թեկնածուների առաջին նախընտրական բանավեճը, որը կոչվում է Թրամփի և Բայդենի մեծ մենամարտը, տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Մարդոմսալարի օրաթերթ

Պուտինի առաջարկը Միացյալ Նահանգներին, փոխադարձ երաշխիքներ՝ ներքին գործերին ու ընտրություններին չխառնվելու համար

 

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, Ռուսաստանի նախագահը կոչ է արել համաձայնություն ձեռք բերել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որպեսզի երկու կողմերը  չմիջամտեն միմյանց և ներքին գործերին և ընտրություններում:

«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն՝ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ արված հայտարարության մեջ կոչ է արել «վերագործարկել» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:

Նա ասել է, որ ցանկանում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերել կիբեր հարձակումները  կանխելու համար:

Պուտինը ասել է.«Ես առաջարկեցի փոխադարձ երաշխիքներ ստեղծել, չխառնվել միմյանց ներքին գործերին, ներառյալ ընտրական և կիբեր գործընթացներին»:

 

Քեյհան օրաթերթ

Թոմաս Ֆրիդման. ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտռնվի քաղաքացիական պատերազմի մեջ

Ամերիկացի ականավոր վերլուծաբան և New York Times- ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանը գրել է.«ԱՄՆ-ի վերջին քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ազատ և արդար ընտրությունների և իշխանության խաղաղ փոխանցման հեռանկարները խիստ կասկածի տակ են  և հաջորդ ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:

 

Իրան օրաթերթ

Թրամփ-Բայդեն ընտրությունների առաջին բանավեճը տեղի կունենա չորեքշաբթի օրը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական ​​և դեմոկրատ  երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին բանավեճը կանցկացվի Քլիվլենդում երեքշաբթի երեկոյան՝ ԱՄՆ ժամանակով առավոտյան ժամը  9: 00-ին:

CNN-ի հաղորդման համաձայն 90 րոպե տևողությամբ բանավեճը կկենտրոնանա վեց թեմաների վրա. «Թրամփի և Բայդենի  անցյալի գործունեությունը», «Գերագույն դատարան», «Covid-19»,« Տնտեսություն», «Ռասիզմը և բռնությունը ամերիկյան քաղաքներում», «Արդար ընտրություններ»:

Վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Թրամփը ընտրական բանավեճում կհաղթի իր դեմոկրատ մրցակցին:

 

Էըթեմադ օրաթերթ

Երեխաների մասնակցությունը Բելառուսի բողոքներին 

Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը սովորաբար տեղի են ունենում  երեխաների ներկայությամբ:

Կառավարության պաշտոնատարները սպառնացել են զրկել ցուցարարներին իրենց երեխաների խնամակալության իրավունքից, եթե նրանք երեխաների հետ միասին մասնակցեն ցույցերին:

Բացի տուգանքից, մայրաքաղաք Մինսկի 140 ընտանիքներ վերջերս ստացել են նախազգուշական նամակներ:

 

 

lragir.am

Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիան

Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։

Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։

 

orakarg.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

aravot.am

Աննա Նաղդալյան. «Չեմ հաստատում, որ օրակարգում Արցախի անկախությունը ճանաչելու հարց կա»

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախ իր ուղերձն անգլերեն հնչեցրեց՝ միջազգային հանրությանը հասցնելու համար, ապա պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին: «Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը այս պահի դրությամբ աշխատում է արտակարգ ռեժիմով, մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին: Բոլորը տեղեկացվել են զարգացումների, հայկական կողմերի գնահատականներին»,-հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Նրա խոսքով, առավոտից ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Կարելի է ասել՝ ամեն զարգացում կապի արդյունք է տալիս…Նախարարը կապի մեջ է նաեւ Վրաստանի արտգործնախարարի եւ մի շարք այլ գործընկերների հետ, որոնց պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն իրադրության վերաբերյալ»: Աննա Նաղդալյանն ասաց, որ այս պահին ստացվող արձագանքը հետեւյալն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները տեղում եւ գնալ լարվածության թուլացման:

aravot.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտե. Հորդորում ենք կողմերին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին 

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», – ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ – «Մենք հորդորում ենք կողմերին մշտապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։ ԿԽՄԿ-ն նաև աշխատանքներ է տանում՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։