Մեկնաբանություն - Ադրբեջանա-հայկական հակամարտությունների շարունակությունը և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը
Հոկտեմբերի 3-ին՝ ադրբեջանական ու հայկական ուժերի բախումների յոթերորդ օրը, ռազմական գործողությունները ակտիվացել են ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծերը:
Փորձագետների կարծիքով, հակամարտությունը 2016 թվականից ի վեր ամենածանր ռազմական բախումն է Բաքվի և Երևանի միջև և հաշվի առնելով պատերազմի մասշտաբները, դա շատ բացասական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի կայունության և անվտանգության, այլև պատերազմող կողմերի տնտեսության վրա:
Չնայած միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանի երկրների կողմից հնչեցվող կոչերին, պատերազմող կողմերը դեռ չեն համաձայնվել խաղաղության և հրադադարի հաստատման հետ: Փաստորեն, երկու կողմերը պատերազմը շարունակում են մինչ վերջնական արդյունքի հասնելը:
Կասկած չկա, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, պատասխանատու են հրադադարի ռեժիմի հաստատման համար:
Վերջին 25 տարվա ընթացքում, սակայն, Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները չեն կարողացել կողմերից մեկին ճանաճել հրադադարի ռեժիմը խախտող: Մինչ վերջին տարիներին հրադադարի ռեժիմի կանոնակարգերը խախտվել են հազարավոր անգամներ:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի Ազգային ժողովը, որպես ներկա հակամարտության կողմերից մեկը, հոկտեմբերի 2-ի նիստում վերահաստատեց իր պարտավորությունը մինչև գրավյալ տարածքների ամբողջական ազատագրումը շարունակել պատերազմը:
Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտան ասել է.«Երեւանն ու Բաքուն լայնամասշտաբ պատերազմի եզրին են և թվում է, թե այդ հակամարտություններում ներգրավված են երկու երկրների ներքին քաղաքականության որոշ գործոններ և երկու երկրներն էլ փորձում են իրենց ժողովրդին ցույց տալ, որ ունեն ուժեղ առաջնորդներ: Այս իրավիճակում երկու կողմերն էլ ավելի են սաստկացնում հակամարտությունը և հայտարարելով սահմանի երկու կողմերում խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին, միմյանց մեղադրում բռնություն գործադրելու մեջ: Այս պատերազմի արդյունքը, ամենայն հավանականությամբ, կդառնա սահմանամերձ շրջանների բնակիչների տեղահանման պատճառ»:
Կովկասի տարածաշրջանը ռազմավարական առումով կամուրջ է տարածաշրջանում, արևելքի և արևմուտքի և հյուսիսի և հարավի միջև՝ Կասպից ծովը միացնելով Սև ծովին:
Բնական ռեսուրսների առկայությունը, ինչպիսիք են Կասպից ծովի էներգիան, դեպի Եվրոպա էներգիայի փոխանցման ուղիները, ավելացրել են այս տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը և պատճառ են դարձել, որ Կովկասյան տարածաշրջանը պատմության ընթացքում միշտ լինի տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների միջև մրցակցության վայր: Այս պայմաններում խորհրդային շրջանի արհեստական սահմանազատումը դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական պատճառներից մեկը:
Այն պայմաններում, երբ Մինսկի խմբի համանախագաները ապացուցել են իրենց անկարողությունը ադրբեջանա-հայկական հակամարտությունը դադարեցնելու հարցում, բազմաթիվ փորձագետներ անհրաժեշտ և անխուսափելի են համարում հակամարտության դադարեցման համար Իրանի և Թուրքիաի ներգրավածությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio