ՌԴ-ն նախազգուշացրել է Ղարաբաղում ծայրահեղականների ներկայության կապակցությամբ
Այն բանից հետո, երբ ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշեց, որ Ղարաբաղը կարող է դառնալ ծայրահեղական զորայիններին ՌԴ ուղարկելու ճանապարհ, Կրեմլը մեկ անգամ ևս հակամարտ կողմերին կոչ է արել վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ու մերձակա տարածքներում ընթացող ռազմական գործողություններին:
Նարիշկինն ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանից վարձկաններ ու ահաբեկիչներ են ներգրավվում այս պատերազմի մեջ: Մենք խոսում ենք հարյուրավոր կամ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք գումար վաստակելու հույսով ներքաշվում են այս նոր պատերազմի մեջ»: Ավելի վաղ, Ֆրանսիան ու Հայաստանը հայտնել էին Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու մասին, ինչը բազմիցս հերքվել էր Բաքվի կողմից:
Հաշվի առնելով Ղարաբաղում հարյուրավոր ծարահեղականների ներկայության մասին հրապարակված հաղորդումներն ու տեսագրությունները, որոնք հակամարտության արդյունքը հօգուտ Ադրբեջանի փոխելու համար Թուրքիայի աջակցությամբ մտել են Ղարաբաղ ու հարակից տարածքներ, ՌԴ-ի անվատանգության ավագ պաշտոնայն խիստ դիրքորոշում է որդեգրել այս քայլի նկատմամբ: Մինչդեռ այս ընթացքը շարունակվում է ու այս պատերազմում Բաքվի լուրջ աջակցի դերում հայտնված Անկարան կարծես թե չի պատրաստվում վերջ տալ իր սադրիչ քայլին, ինչը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի հարևանների, այդ թվում ՌԴ-ի ու Իրանի համար:
ՌԴ-ն կանգնած է ահաբեկչության սպառնալիքի առջև: Ահաբեկիչները բազմաթիվ հարձակումներ են իրականացրել ՌԴ Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ քաղաքներում: Իսկ 2015թ. ի վեր Սիրիայում ՌԴ-ի ներկայության հիմնական նպատակներից մեկը թաքֆիրական ահաբեկչական խմբերի դեմ պայքարն է եղել: Այդ խմբերի անդամների մեծ մասը ՌԴ-ի կամ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունների քաղաքացիներ են: Մոսկվան ահաբեկիչներին ոչնչացնելու և նրանց վերադարձը հիշյալ երկրներ կանխելու համար, ռազմական ծավալուն գործողություններ է իրականացրել Սիրիայում:
Ուստի, ելնելով անվտանգության նկատառումներից և Ղարաբաղյան հակամարտության հետևանքներից, որն այժմ Թուրքիայի ներկայությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ նոր ու աննախադեպ չափսեր է ստացել, ՌԴ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել զիյալ բախումները, ինչի հետևանքով մինչ այժմ հակամարտող կողմերը հարյուրավոր կորուստներ են ունեցել և պատերազմը տարածվել է Հայաստանի ու Ադրբեջանի այլ շրջաններում: Այս կապակցությամբ ՌԴ-ն նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ասել է.«Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել զինյալ բախումները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:
Այս ամենով հանդերձ, առայժմ, պատերազմի ավարտի հեռանկարներ չկան: Հետևաբար Թուրքիայի կողմից Կովկասի տարածաշրջան ահաբեկիչներին տեղափոխելու արդյունքում, տարածաշրջանում կմեծանա ահեբկչության սպառնալիքը, որին լրջորեն դիմակայելու համար կպահանջվի հարևան երկրների այդ թվում Իրանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի սերտ համագործակցությունը: