Մամուլի տեսություն 08-10-2020
ԱՄՆ-ի նախագահի զարմուհին հայտարարել է, որ իր հորեղբայրն է պատասխանատու 210 000 մարդու մահվան համար և նա այժմ դիտավորյալ հիվանդացնում է մյուսներին:
Էըթեմադ օրաթերթ
Արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ
ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղարին՝ խնդրելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Սենատորները որպես պատճառ նշել են ՆԱՏՕ-ի F-16 կործանիչների դեմ Թուրքիայի կողմից S-400 հրթիռային համակարգի ակտիվացումը: Դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատոր Ջեյմս Լենքֆորդը նամակում գրել են, որ Պոմպեոյին կոչ են անում մինչև հոկտեմբերի 14-ը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյոք Թուրքիան տեղակայե՞լ է S-400 համակարգը F-16 կործանիչները հայտնաբերելու համար: Անկարան դեռ չի արձագանքել այս հարցին:
Համշահրի օրթարերթ
ԱՄՆ-ի նախագահի զարմուհին քննադատել է հորեղբորը
ԱՄՆ-ի նախագահի զարմուհին հայտարարել է, որ իր հորեղբայրն է պատասխանատու 210 000 մարդու մահվան համար և նա այժմ դիտավորյալ հիվանդացնում է մյուսներին:
Մերի Թրամփը, քննադատել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր հորեղբոր գործողությունները: Նա ասել է. «Հորեղբայրս է պատասխանատու 210 000 մարդու մահվան համար և նա այժմ կանխամտածված հիվանդացնում է մարդկանց»::
Մերի Թրամփն ասել է «Բուժվելը նշանակում է, որ դուք ընդունել եք, որ այդ բուժման կարիքը ունեք, բայց ես Թրամփի մեջ զգոնություն չեմ տեսել»:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու Հայաստանին
Ադրբեջանին և Հայաստանին հղած պաշտոնական բողոքի նոտաներում, Իրանի ԱԳ նախարարությունն Իսլամական հանրապետության խոսնակը Թեհրանի խիստ բողոքն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իրանի տարածքում արկեր ու հրթիռներ ընկնելու կապակցությամբ:
Իրան օրաթերթ
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար. Անիմաստ է ասել, որ ՀԳՀԾ-ն արդեն գոյություն չունի
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն ՀԳՀԾ-ի համար::
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռոբը պնդում է, որ ՀԳՀԾ-ն նախատեսված չէ Մերձավոր Արևելքում Իրանն ապակայունացնող քայլերը կանխելու համար:
Նա ասել է. «Մենք միշտ աշխատել ավելի մեծ գործարքի համար և ընդգծել ենք որ քանի դեռ մենք չունենք ավելի լայն համաձայնության հեռանկար, մենք ունենք միայն ՀԳՀԾ-ն և սա Իրանը սահմանափակելու մի տեսակ գործիք է, չնայած որ ընդունում ենք, որ այն մաշված է որոշակի պատճառով»:
.lragir.am
Լևոն Տեր-Պետրոսյան. Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորությունը
Ilur.am. Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Ավելորդ համարելով մտնելու մանրամասների մեջ, որոնք արտացոլված են 2016թ. մայիսի 6-ին հրապարակված իմ հոդվածում, հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը. այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել:
orakarg.com
Անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի. Ծառուկյան
Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-յի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է:
Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը: Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված:
Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն
Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն. Տելեգրամի իր էջում հաղորդում է Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով նաեւ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները։ Ղազանչեցոց եկեղեցին 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր:
aysor.am
Փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար. Նիկոլ Փաշինյանը՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը, նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:
«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: