Մամուլի տեսություն 11-10-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126685-Մամուլի_տեսություն_11_10_2020
Լեռնային Ղարաբաղում երկու շաբաթ տևած մարտերից և տարածաշրջանում կիսակայուն զինադադարից հետո, հրադադարի ռեժիմի խախտումներով, մտավախություն կա, որ պատերազմի կրակը կրկին կբռնկվի:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-10-2020

Լեռնային Ղարաբաղում երկու շաբաթ տևած մարտերից և տարածաշրջանում կիսակայուն զինադադարից հետո, հրադադարի ռեժիմի խախտումներով, մտավախություն կա, որ պատերազմի կրակը կրկին կբռնկվի:

Մարդոմսալարի օրաթերթ

Փխրուն հրադադար Լեռնային Ղարաբաղում 

Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու շաբաթ տևած ռազմական բախումներից հետո Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին հրադադար հաստատել տարածաշրջանում: 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը և Հայաստանը շաբաթ օրը միմյանց մեղադրեցին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, որը հարց է առաջացնում, թե որքանով նշանակալի կլինի հրադադարի ռեժիմը Ռուսաստանի միջնորդությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի  տարածքը ռմբակոծելու մեջ, իսկ Բաքուն  նույնպես մեղադրում էԼեռնային Ղարաբաղի հայկական ուժերին Ադրբեջանի կողմը կրակելու մեջ:

 

Քեյհան օրաթերթ

Իրանում երկաթի արտադրությյունը 60% -ով ավելին է, քան ներքին պահանջարկը

Իրանի  արհմիությունների պաշտոնյա Համիդրեզա Ռաստեգարը Fars-ին տված հարցազրույցում ասել է. «Երկրում առանց կապիտալի 1 միլիոն բնակելի միավոր կառուցելու համար կա 100% երկաթի և պողպատի մատակարարման հնարավորություն: Երկրում երկաթի արտադրության ներուժը 60% -ով ավելին է, քան առկա իրավիճակում սպառման պահանջարկն է»:

Համիդրեզա Ռաստեգարն ասել է.«Երկաթի և պողպատի արտադրությունը երկրում առնվազն 10 միլիոն տոննայով պակաս է, քան  սպառումը և այդ ավելցուկով ինչպե՞ս կարող ենք տարեկան 1 միլիոն բնակարաների կառուցման համար երկաթ մատակարարման պակաս ունենալ»:

 

Իրան օրաթերթ

Իրանն ու Ռուսաստանը ողջունել են Լեռնային Ղարաբաղում հրադադադարի հաստատումը

Նախօրեին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի հայտարարման և իրագործման հետ մեկտեղ, Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում քննարկել և խորհրդակցել են հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ:

Մեկ ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում, կողմերը վերահաստատել են իրենց մտահոգությունները, ինչպիսիք են ահաբեկչական խմբավորումների ներգրավումը և երրորդ երկրների միջամտությունը պատերազմին և շեշտել հակամարտությունը դադարեցնելու, հրադադարի ռեժիմի կիրառման և բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը: 

Ռոհանին նաև ընդգծել է Իրանի պատրաստակամությունը` օգնելու հարցը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով` հիմնված իրավական և միջազգային օրենքների վրա և հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Ամերիկայի Աքիլեսյան գարշապարը Չինաստանի հետ առեւտրային պատերազմում

Մերձավոր Արևելքի նավթագազային ռեսուրսներից  ԱՄՆ-ի կախվածությունը թուլանալու և Չինաստանի ուժեղ ներկայության հետ կապված խնդիրներ են արծարծվում և ոմանք այն անվանել են «Ազդեցության ոլորտի բաժանում» Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև:

Թրամփի օրոք փորձեր արվեցին վերջ դնել այս առևտրային պատերազմին, բայց ապարդյուն, քանի որ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերի բախումը շատ մեծ է ոչ միայն կառավարությունների, այլև աշխարհի տնտեսական կորպորացիաների միջև և համաձայնության ձեռքբերումը, որով աշխարհը կբաժանվի, որոշակիորեն լավատեսական է և չի համապատասխանում առկա իրողություններին:

 

Lragir.am

Չավուշօղլուն խնդրել է Լավրովին զգուշացնել Հայաստանին հրադադարի վերաբերյալ

 

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են հրադադարը Ղարաբաղում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ «Չավուշօղլուն Լավրովին խնդրել է զգուշացնել հայկական կողմին Ղարաբաղում հրադադարը պահպանելու մասին»։

 

aravot.am/

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը դատապարտում է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։ Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։ Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը և աջակցություն հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններին վերադառնալու Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կոչերին։

 

orakarg.com

Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ երկրների խմբի կազմը, որն այժմ ղեկավարում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պետք է արդիականացվեն, և որ Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի հակամարտության կարգավորման գործընթացում: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

aysor.am

Ամերիկացի կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է անում դիմակայել ադրբեջանական ահաբեկչությանը

 

ՄՆ կոնգրեսական Թիջեյ Քոքսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահանջներն անտեսելու համար: Հոկտեմբերի 11-ին նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հրադադար հաստատելու պայմանավորվածության լիակատար անտեսումն Ադրբեջանի կողմից միայն պատճառներից մեկն է, որի համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, պատժամիջոցներ կիրառի հարյուրավոր մարդկանց մահվան համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և վերանայի Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները», - գրել է Քոքսը:

Նա նշել է, որ Ադրբեջանը երկու շաբաթ շարունակ ագրեսիվ կերպով ոտնահարում է մարդու իրավունքները Ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Միացյալ Նահանգները պետք է դիմակայեն ահաբեկչությանը և գործեն հիմա», - հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: