Մամուլի տեսություն 15-10-2020
Կիրակի օրը ավարտվում է Իրանի զենքի էմբարգոն և Թեհրանը կարող է վաճառել կամ գնել իր զենքերը:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի ժողովրդի դեմ կորոնավիրուսի և Թրամփի պատժամիջոցների համագործակցությունը
Իրանական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներից հետո New York Times- ը հաղորդեց, որ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին պատժամիջոցներն անարդար են:
Կորոնավիրւսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց իրանական բանկերի դեմ: New York Times օրաթերթը գրել է. «Մերձավոր Արևելքում ամենաշատ թվով կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող հիվանդներ ունեցող Իրանում զոհերի թիվն ավելանալում է, սակայն Թրամփի վարչակազմը գթասրտություն չի ցուցաբերում մարդկանց նկատմամբ»: ԱՄՆ կառավարությունը դեմ է հանդես եկել Իրանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Արժույթի միջազգային հիմնադրամից 5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու առաջարկին:
Մինչ վարակվածների թիվը անցնում է կես միլիոն սահմանը, իսկ մահացածների թիվն ավելի քան 27,000 է, ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում այս երկրի դեմ, որն արդեն խնդիրներ է ունեցել առաջին անհրաժեշտության դեղեր գնելու հարցում:
Քեյհան օրաթերթ
Բայդենի հոգեկան առողջությունը նույնպես կասկածի տակ է դրվել
2016 թ.-ից ի վեր երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց որպես ԱՄՆ-ի նախագահ նրա հոգեկան առաղջությունը հոգեբանների ուշադրության կենտրոնում էր: Մի խումբ հոգեբաններ այնքան էին անհանգստացել, որ երթով հայտարարեցին, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Հենց այդ ժամանակ, ամերիկացի առաջատար փորձագետ Հենրի Ջիրոքսը Քեյհան օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Թրամփը տառապում է այնպիսի խնդիրներով, ինչպես՝ վարքի անկայունությունը, փոփոխականությունը և ինքնասիրության անբուժելի հիվանդությունը: Թրամփը շոուի մարդ է: Նրա գործունեությունն ու ելույթները մարդկանց թատրոն են հիշեցնում: Նա ուշադրություն է գրավում, ստում և վիրավորում է մարդկանց: Դրանք բոլորը գործողություններ են, որոնք բխում են ինքնասիրությունից»:
Ջավան օրաթերթ
Իրանի դեմ զենքի 10 տարվա էմբարգոյի ավարտվում է
Ամերիկացիներն իրական հիմքեր ունեին անհանգստանալու Իրանի զենքի էմբարգոյի վերացման կապակցությամբ: Ռուսներն արդեն հետաքրքրություն են հայտնել Իրանին զենք վաճառելու հարցում: Մյուս կողմից, Իրանի դեմ զենքի էմբարգոյի ավարտի հետ մեկտեղ, Իրանի զինված ուժերը կարող են առանց որևէ սահմանափակումների վաճառել իրենց արտադրած զենքը աշխարհի և տարածաշրջանի երկրներին: Այս պատժամիջոցների վերացոմամբ, իրանական զենքը տարածաշրջանում ավելի մեծ հնարավորություններ կունենա: Իհարկե, բացի այդ որոշ սահմանափակումներից, որոնք դրվել են որոշ ռազմական հրամանատարների, ինչպես նաև մեր երկրի պաշտպանական և ռազմական կազմակերպությունների նկատմամբ, նույնպես կվերացվեն:
Իրան օրաթերթ
Ռուսաստանի հաղթանակը և Սաուդիայի պարտությունը
2006-ին Մարդու իրավունքների խորհուրդը փոխարինեց Մարդու իրավունքների հանձնաժողովին `47 անդամով, որինպատակն էր ավելի շատ հարգել մարդու իրավունքները: Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքում երկակի ստանդարտներից խուսափելը, նպաստել և աջակցել Գլխավոր Ասամելիային և Անվտանգության խորհրդին ներկայացվող զեկույցներին և Խորհրդում բոլոր երկրների մարդու իրավունքների կարգավիճակի պարբերական վերանայմանը: Այնուամենայնիվ, աջակցելով Իսրայելին 2018-ի հունիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Մարդու իրավունքների խորհրդից: Եվ նրա իշխանության պատրանքը ակնհայտ դարձավ տարածաշրջանում: Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքում պարտվում է Պակիստանին, Ուզբեկստանին, Նեպալին և Չինաստանին: Փաստորեն, ասիական չորս քվոտաների համար Սաուդյան Արաբիան հինգ երկրների մրցույթում ստացավ վերջին տեղը:
aysor.am
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքիան միակ երկիրն է, որը Ղարաբաղում զինադադարի կոչ չի անում
Թուրքիան միակ երկիրն է, որը Ղարաբաղում զինադադարի պահպանման կոչ չի անում, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Ես արձանագրում եմ, որ այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը դրանց պահպանման կոչ չի անում: Եվ դա կործանարար է», - ասել է Լե Դրիանը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:
lragir.am
Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ-ում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ-ում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:Այն, մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությանը:
Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:
orakarg.com
Վաղը Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները
Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: