Մամուլի տեսություն 15-10-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126898-Մամուլի_տեսություն_15_10_2020
Կիրակի օրը ավարտվում է Իրանի զենքի էմբարգոն և Թեհրանը կարող է վաճառել կամ գնել իր զենքերը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 14:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-10-2020

Կիրակի օրը ավարտվում է Իրանի զենքի էմբարգոն և Թեհրանը կարող է վաճառել կամ գնել իր զենքերը:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանի ժողովրդի դեմ կորոնավիրուսի և Թրամփի  պատժամիջոցների համագործակցությունը

Իրանական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներից հետո New York Times- ը հաղորդեց, որ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին պատժամիջոցներն անարդար են:

Կորոնավիրւսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց իրանական բանկերի դեմ: New York Times օրաթերթը գրել է. «Մերձավոր Արևելքում ամենաշատ թվով կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող հիվանդներ ունեցող  Իրանում    զոհերի թիվն ավելանալում է, սակայն  Թրամփի վարչակազմը գթասրտություն չի ցուցաբերում մարդկանց նկատմամբ»: ԱՄՆ կառավարությունը դեմ է հանդես եկել Իրանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Արժույթի միջազգային հիմնադրամից 5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու առաջարկին:

Մինչ վարակվածների թիվը անցնում է կես միլիոն սահմանը, իսկ մահացածների թիվն ավելի քան 27,000 է, ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում այս ​​երկրի դեմ, որն արդեն խնդիրներ է ունեցել առաջին անհրաժեշտության դեղեր գնելու հարցում:

 

Քեյհան օրաթերթ

Բայդենի հոգեկան առողջությունը նույնպես կասկածի տակ է դրվել

2016 թ.-ից ի վեր երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց որպես ԱՄՆ-ի նախագահ նրա հոգեկան առաղջությունը հոգեբանների ուշադրության կենտրոնում էր: Մի խումբ հոգեբաններ այնքան էին անհանգստացել, որ երթով հայտարարեցին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:  Հենց այդ ժամանակ, ամերիկացի առաջատար փորձագետ Հենրի Ջիրոքսը Քեյհան օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Թրամփը տառապում է այնպիսի խնդիրներով, ինչպես՝ վարքի անկայունությունը,  փոփոխականությունը և ինքնասիրության անբուժելի հիվանդությունը: Թրամփը շոուի մարդ է: Նրա գործունեությունն ու ելույթները մարդկանց թատրոն են հիշեցնում: Նա  ուշադրություն է գրավում, ստում և վիրավորում է մարդկանց: Դրանք բոլորը գործողություններ են, որոնք բխում են ինքնասիրությունից»:

 

Ջավան օրաթերթ

Իրանի դեմ զենքի 10 տարվա էմբարգոյի ավարտվում է

Ամերիկացիներն իրական հիմքեր ունեին անհանգստանալու Իրանի զենքի էմբարգոյի վերացման կապակցությամբ: Ռուսներն արդեն հետաքրքրություն են հայտնել Իրանին զենք վաճառելու հարցում: Մյուս կողմից, Իրանի դեմ զենքի էմբարգոյի ավարտի հետ մեկտեղ, Իրանի զինված ուժերը կարող են առանց որևէ սահմանափակումների վաճառել իրենց արտադրած զենքը աշխարհի և  տարածաշրջանի երկրներին: Այս պատժամիջոցների վերացոմամբ, իրանական զենքը տարածաշրջանում ավելի մեծ հնարավորություններ կունենա: Իհարկե, բացի այդ որոշ սահմանափակումներից, որոնք դրվել են որոշ ռազմական հրամանատարների, ինչպես նաև մեր երկրի պաշտպանական և ռազմական կազմակերպությունների նկատմամբ, նույնպես կվերացվեն:

 

Իրան օրաթերթ

Ռուսաստանի հաղթանակը և  Սաուդիայի  պարտությունը

2006-ին Մարդու իրավունքների խորհուրդը փոխարինեց Մարդու իրավունքների հանձնաժողովին `47 անդամով, որինպատակն էր ավելի շատ հարգել մարդու իրավունքները: Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքում երկակի ստանդարտներից խուսափելը, նպաստել և աջակցել Գլխավոր Ասամելիային և Անվտանգության խորհրդին ներկայացվող զեկույցներին և Խորհրդում բոլոր երկրների մարդու իրավունքների կարգավիճակի պարբերական վերանայմանը: Այնուամենայնիվ, աջակցելով Իսրայելին 2018-ի հունիսին  Միացյալ Նահանգները դուրս եկավ Մարդու իրավունքների խորհրդից: Եվ նրա իշխանության պատրանքը ակնհայտ դարձավ տարածաշրջանում: Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքում պարտվում է Պակիստանին, Ուզբեկստանին, Նեպալին և Չինաստանին: Փաստորեն, ասիական չորս քվոտաների համար Սաուդյան Արաբիան հինգ երկրների մրցույթում ստացավ վերջին տեղը:

aysor.am

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքիան միակ երկիրն է, որը Ղարաբաղում զինադադարի կոչ չի անում

Թուրքիան միակ երկիրն է, որը Ղարաբաղում զինադադարի պահպանման կոչ չի անում, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Ես արձանագրում եմ, որ այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը դրանց պահպանման կոչ չի անում: Եվ դա կործանարար է», - ասել է Լե Դրիանը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:

 

lragir.am

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ-ում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

 

Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ-ում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:Այն, մասնավորապես նշում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությանը:

Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:

 

orakarg.com

Վաղը Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

 

Հունաստանի արտաքին գործերի նախարար  Նիկոս Դենդիասն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

aravot.am

Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: