Իրանի զենքի էմբարգոյի ավարտը. ուղերձներ և հետևանքեր
Հոկտեմբերի 18-ին, ՀԳՀԾ-ի հինգերորդ տարելիցին զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, չեղարկվեց Իրանի զենքի էմբարգոն:
Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմամբ վերացվում են Իրանի համար սահմանված զենքի արտահանման և ներմուծման, ինչպես նաև 23 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումները:
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարությունը Իրանի զենքի էմբարգոյի ավարտի վերաբերյալ հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է.« Այսօր շատ կարևոր օր է միջազգային հանրության համար, որը, չնայած ԱՄՆ ռեժիմի ջանքերին, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ)»:
Հատկանշական է, որ վերջին ամիսներին, Միացյալ Նահանգները մեծ ջանքեր գործադրեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև առաջարկեց, որը մերժվեց 11 ձեռնպահ, երկու կողմ (ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն) և 2 դեմ (ՌԴ և Չինաստան) ձայների արդյունքում:
ԱՄՆ-ն ապա փորձեց ակտիվացնել «ձգանի մեխանիզմ»-ը, սակայն ձախողեց, քանի որ Թրամփը 2018 թվակլանին դուրս էր եկել ՀԳՀԾ-ից և նման իրավական քայլի իրավունք չուներ: Այժմ չեղարկվելով Իրանի զենքի էմբարգոն ԱՄՆ-ն ծանր պարտություն է կրել:
Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը անր հարված է ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությանը, քանի որ Վաշինգտոնը հույս ուներ Իրանի նկատմամբ քաղաքական ճնշմումներով հասնել իր նպատակներին:
Այս հարցի կարևորությունը կարելի է քննարկել երկու տեսանկյունից:
Առաջինը հարցի քաղաքական կողմն է և Անվտանգության խորհրդի որոշումների ու բանաձևերի շրջանակներում պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:
Այս տեսանկյունից, այս հարցը պարունակում է հստակ ուղերձ, որը գտնվում է ԱՄՆ միակողմանիության քաղաքականության հակառակ կողմում:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, կիրակի առավոտյան Լոնդոնում ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցարզույցում զենքի էմբարգոի չեղարկման իրավական նշանակության մասին ասել է, «Այս հարցը մեծ նշանակություն ունի, որովհետև ամենակարևոր սահմանափակումները, մասնավորապես տարբեր ոլորտներում ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցներն ու սահմանափակումները հանվել են և այսուհետ կառավարությունները զենքի գործարքներում չեն կարող վկայակոչել այդ կապակցությամբ պատժամիջոցներին կամ սահմանափակումներին»:
Զենքի էմբարգոյի չեղարկման մյուս կարևորությունը դրա իրավական ազդեցություններն ու հետևանքներն են: Այս կապակցությամբ կարևոր կետը Իրանի ռազմական դոկտրինայում զենքի գնումների մասին կետն է:
Նույնիսկ պատժամիջոցներին նախորդող տարիներին Իրանը ամենաքիչ բյուջեն էր հատկացնում զենքի գնումներին: Քանի որ երկրի առաջնահերթությունը պաշտպանական կարիքների բավարարման և զսպման հարցում ինքնաբավության ամրապնդումն էր: Ըստ այդմ, Իրանի Իսլամական Հանրապետությունը բավարարել է իր պաշտպանական կարիքները ՝ ապավինելով իր սեփական կարողություններին ու ներուժին: Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել զենքի արտադրության ոլորտում և նույնիսկ կարողացել է ասպարեզ դուրս գալ որպես սովորական ռազմական տեխնիկա արտահանող երկիր: Այս դոկտրինան շարունակում է մնալ Իրանի իսլամական հանրապետության բոլոր քայլերի գլխավոր առանցքը պաշտպանական ուժի պահպանման գործում: Իհարկե այն շեշտադրմամբ, որ Իրանը երբեք չի ձգտել ոչ սովորական զենքերի ձեռքբերմանն ու կուտակմանը տարածաշրջանն ապակայունացնելու համար:
Իրականում ինչպես Իրանի ԱԳ նախարար Զարիֆն է իր թվիերյան միկրոբլոգում գրել.«Այս սահմանափակության ավարտը հաղթանակ է բազմակողմանիության, ինչպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար»: