Ֆրանսիան վտարում է մուսուլմաններին՝ ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով
(last modified Tue, 20 Oct 2020 08:24:52 GMT )
Հոկտեմբեր 20, 2020 11:54 Asia/Tehran
  • Ֆրանսիան վտարում է մուսուլմաններին՝  ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով

Վերջին տարիներին Ֆրանսիայում աճել են հակասլամիզմի և իսլամական հավատալիքների նկատմամբ ուղղված անարգալից վերաբերմունքի դեպքերը և ճնշումները՝ մուսուլման բնակչության նկատմամբ:

 Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է արտաքսել 231 օտարերկրյա քաղաքացու ՝ «ծայրահեղական գործունեության» մասնակցելու  մեղադրանքով: Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում Չեչնիայի քաղաքացին սպանեց պատմության ուսուցչին,  Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ  «ծայրահեղական գործունեությունի ծավալելու պատճառով արտաքսում է վերոնշյալ անձանց:

Հաշվի առնելով, որ Եվրոպայում մուսուլմանական ամենամեծ համայնքն ունի Ֆրանսիան, բնականաբար, այդ երկիրը նաև հանդիսանում է  իսլամաֆոբիայի և հակաիսլամական քարոզչական հարձակումների, այդ թվում նաև իսլամի սուրբ Մարգարեի դեմ ուղղված վիրավորանքների կենտրոնը, ինչը զայրացրել է մուսուլմաններին:

Վերջերս Ֆրչանսիայում սպանվեց պատմության ուսուցիչ  Սամուել Պատը, որն իր աշակերտներին ցույց էր տվել  Charlie Hebdo հումորային ամսագրում տպագրված, Մուհամեդ ծաղրանկարները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պատի սպանությունը որակել է որպես «իսլամիստների ահաբեկչություն» և հայտարարել, որ 47-ամյա ուսուցիչը սպանվել է իր աշակերտներին «խոսքի ազատություն սովորեցնելու» համար:

Ֆրանսիայի նախագահը դավանանքներին և սրբություններին ուղղված վիրավորանքներն անվանել է խոսքի ազատություն: Հարկ է նշել սակայն, որ Ֆրանսիան  արևմտյան մի քանի երկրներից  է, որը քրեականացրել է «հոլոքոստի» ժխտումը:

Charlie Hebdo- ի քայլն արդարացնելու համար «խոսքի ազատությանը» դիմելու Մակրոնի քայլն արվումէ այն պայմաններում,  երբ միջազգային օրենսդրության համաձայն, հաշվի առնելով խոսքի ազատության սահմանումը և դրա սահմանափակումները, այն ոչ մի կերպ չպետք է  վիրավորի այլ դավանանքների ներկայացուցիչների սրբությունները:

Մակրոնը և Ֆրանսիայի կառավարությունը,  իսլամի, մուսուլմանների և իսլամի  Մարգարեի դեմ  քարոզչական հարձակումները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իրենց քայլերով մյուսներին խրևախուսում են վարվել նույն կերպ: Սակայն հակաիսլամիզմ  տարածումն անխուսափելիորեն հանգեցնում է այնպիսի արձագանքների, ինչպիսիք են վերջերս Փարիզի մատույցներում տեղի ունեցած միջադեպը:

Մինչդեռ, այս երկրից վտարելով մուսուլման քաղաքացիներին, Ֆրանսիան փորձում է «դիմել փախուստի» ինչ որ կերպ ծածկել ծայրահեղականության և թաքֆիրական ահաբեկչության տարածման մեջ իր դերը:

Ֆրանսիան, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Բրիտանիան, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կարևոր դեր խաղացին Արևմտյան Ասիայում ահաբեկչություն և ծայրահեղականություն տարածելու և ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու գործում:

Այս առումով իր պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, Փարիզը փորձում է կանխել ծայրահեղական գործողությունների տարածումը իր տարածքում `  վտարելով ծայրահեղական գործունեության մեջ կասկածվող քաղաքացիներին: Սակայն Ֆրանսիան քաղում է այն սերմերի պտուղները, որ ավելի վաղ ցանել է: 

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի կանխելու  այնպիսի միջադեպերն ինչպիսիք են վերջերս Փարիզի ծայրամասում տեղի ունեցած սպանությունը, թույլ չտալով իսլամի և Մուհամամդ  Մարգարեի նկատմամբ անարգանքի որևէ դրսևորում: