Մամուլի տեսություն 22-10-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127237-Մամուլի_տեսություն_22_10_2020
Իրանում հակաօդային պաշտպանության զորավարժությունների անցկացումը հնարավորություն տվեց ստուգել ստորաբաժանման պատրաստակամությունը ԻԻՀ օդային տարածքի դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 14:53 Asia/Tehran

Իրանում հակաօդային պաշտպանության զորավարժությունների անցկացումը հնարավորություն տվեց ստուգել ստորաբաժանման պատրաստակամությունը ԻԻՀ օդային տարածքի դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ:

Քեյհան օրաթերթ 

ՄԱԿ-ի ցնցող զեկույցը Եմենում իրավիճակի մասին. 2 միլիոն սոված երեխաներ մահանում են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Եմենում 20 միլիոն մարդ ունի սննդի պակասի խնդիր: Նա անդրադարձել է հիվանդանոցների մեծ մասի փակմանը եւ քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող  վտանգին, ասելով.«Եմենի շուրջ 2 միլիոն երեխա սովից մահանում է այդ երկրի նկատմամբ Սաուդյան Արաբիայի իրականացրած ագրեսիայի պատճառով»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը շեշտել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և սաուդցիներին կոչ արել  անհապաղ դադարեցնել Եմենի դեմ պատերազմը:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրան-Ռուսաստան պաշտպանական-ռազմական ռազմավարական գործընկերություն

 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը, այդ թվում ` պաշտպանական և ռազմական ոլորտում և այժմ, երբ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն ավարտվել է, երկու կողմերը կարող են ակտիվացնել իրենց համագործակցությունն այդ ոլորտներում»:

 

Շարղ օրաթերթ

Վերջին բանավեճը Թենեսի նահանգում

Ուրբաթ օրը Թրամփը և Բայդենը Թենեսի նահանգի  Բելմոնտ համալսարանում կանցկացնեն իրենց երկրորդ և վերջին բանավեճը: Բայց հանրապետական ​​և դեմոկրատական թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը ուրբաթ օրվա վերջին բանավեճից առաջ տարբեր հարցերի շուրջ բախվեցին միմյանց հետ: 

Թրամփի նախընտրական շտաբը մեղադրում է բանավեճի կազմակերպիչներին արտաքին քաղաքականությունը դուրս թողնելով դեմոկրատների օգտին գործելու մեջ, քանի որ Թրամփը լավ է հանդես եկել արտաքին քաղաքականությունում, իսկ Բայդենը ոչ միայն ոչինչ չի արել այն տասնամյակների ընթացքում, երբ եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ապա ՝ փոխնախագահ, այլև վերջերս  նրա որդու ՝ Հանթեր Բայդենի գործողությունների վերաբերյալ Ուկրաինայում կատարված բացահայտումները սկանդալ են բարձրացրել: Սակայն հանրապետականների շտաբը Ջո Բայդենին մեղադրել է բանավեճի կազմակերպիչների վրա ճնշում գործադրելու մեջ կորոնավիրուսի դեմ Թրամփի կառավարության պայքարը քննադատելու նպատակով: 

 

Ջավան օրաթերթ

Իրանը զորավարժության ընթացքում կիրառում է սեփական արտադրության ՀՕՊ համակարգ

ՀՕՊ-ը ագրեսիայի դեմ   ցանկացած երկրի   պաշտպանության առաջին գիծն է: 

Պաշտպանական պատի կարևորությունը մեծանում է, հատկապես հաշվի առնելով, որ  21-րդ դարի պատերազմում ւմ օդային մարտերը ցանկացած հարձակման հիմնական հենարանն են:

Իրանում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը կարևոր դեր է խաղացել  հատկապես Իրան-Իրաք պատերազմի տարիներին:

   «Վիլայաթի երկնքի պաշտպաններ99-րդ» համատեղ մասնագիտացված զորավարժությունների անցկացումը լուրջ քայլ էր երկրի օդային պաշտպանության ստորաբաժանման պատրաստակամությունը ստուգելու համար:

 

Էվթեքար օրաթերթ

Սուդանի անունը հանվել է ահաբեկչության հովանավորողների ցուցակից

ԱՄՆ-ի և Սուդանի պաշտոնյաները համաձայնություն են ձեռք բերել Սուդանի անունն ահաբեկչության հովանավորողների ցուցակից հանելու մասին:

 Այդ մասին ամենայն հավանականությամբ, կհայտարարվի առաջիկա օրերին:

 

lragir.am

Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը

Ավստրիայի հայ համայնքն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է  ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ այդ երկրի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։

«Այդ բանաձևով պատերազմին վերջ տալու կոչ արվեց։ Հուսով ենք, որ Ավստրիայի իշխանությունները հավելյալ ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Հակոբջյանը։

Վիեննայի Օպերայի հրապարակում տեղի ունեցավ «Խաղաղություն Արցախին» խորագրով մշակութային միջոցառում։ Ավելի քանի 10 աշխարհահռչակ արվեստագետներ ելույթ ունեցան և հնչեց հայկական երաժշտություն։

«Վերջին օրերի աշխատանքը նոր փուլ է թևակոխել, քանի որ հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշեց Գևորգ Հակոբջյանը։

 

aysor.am

Թուրքիայում պատմել են С-400-ների փորձարկումների մասին

 

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հաստատել է Սինոպում Ռուսաստանի Դաշնությունից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերի փորձարկումները՝ դրանք անվանելով պայմանագրով նախատեսված աշխատանք:

«Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի գնման յուրաքանչյուր պայմանագրում ներառված են փորձարկումներ: Դրանք գնումների ծրագրի մաս են կազմում, սա զուտ տեխնիկական գործունեություն է», - համապատասխան հարցին Աքարի պատասխանը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Աքարն ասել է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը չի նշանակում դրա բաժանումը ՆԱՏՕ-ից, Անկարան դեռ պատրաստ է գնել ամերիկյան «Patriot» համակարգեր:

 

 

news.am

Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

 

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում:

Հայտարարության մեջ Կատալոնիայի խորհրդարանը նաեւ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական...