Հակասիոնիստական դիրքորոշումների պատճառով Քորբինին հեռացրել են լեյբորիստական կուսակցությունից
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինն անկախ դիրքորոշման և Սիոնիստական ռեժիմի դեմ մոտեցումների համար, արժանացել է Արևմուտքի և սիոնիստների թշնամությանը:
Այժմ Քորբինը մեղադրվում է լեյբորիստների ղեկավարման տարիներին հակասիոնիստական դիրքորոշում որդեգրելու համար: Եվ կուսակցությանը նրա անդամակցությունը դադարեցվել է:
Լեյբորիստների առաջնորդ Քայլ Սթարմերը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հակասեմականության նպատճառով, կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինն աշխատանքից հեռացվել է:
Քորբինը, Լոնդոնի քաղաքական շրջանակներում անընդհատ ճնշման էր ենթարկվում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ բազմիցս քննադատելու համար: Լեյբորիստների ավագ անդամ Կորբինի պաշտոնանկությունը մի քանի բան է նշանակում: Նախ ՝ չնայած Արևմուտքի, այդ թվում ՝ Բրիտանիայի պնդումներին, որոնք անընդհատ հայտարարում են Եվրոպայում խոսքի ազատության մասին, իրականությունն այն է, որ այդ ազատությունը միայն նրանց համար է, ովքեր չեն հատում Արևմուտքի կարմիր գծերը: Որպես օրինակ, երբ Հոլոքոստը մերժվուևմ կամ քննարկման թեմա է դառբնում փորձագետների և հետազոտողների կողմից, նրանք պատժվում են:
Արևմուտքում արգելված նաև կասկածի տակ դնել Սիոնիստական ռեժիմի էությունը կամ խոսել պաղեստինցիների դեմ այդ ռեժիմի հանցագործություններից: Մինչդեռ պաղեստինցիների դեմ Իսրայելի դաժան ու անմարդկային հանցագործություններըի մասին, որ դարձել են ռեժիմի մշտական քաղաքականությունը, հնարավոր չէ լռել: Այժմ Քորբինը դարձել է Բրիտանիայում սիոնիստական կողմնակիցների ճնշման նոր զոհը, ովքեր չեն դիմանում Իսրայելի և նրա հանցագործությունների վերաբերյալ որևէ քննադատության:
Քորբինը միշտ քննադատաբար է վերաբերվել Բրիտանիայի պահպանողական կառավարության մոտեցմանը հատկապես Ռիադին զենքի զանգվածային վաճառքի հարցին,ք անի որ Սաուդյան Արաբիան այդ զենքն օգտագործել է Եմենի բռնահարված ժողովուրդին կոտորելու համար: Ինչ վերաբերում է միջուկային գործարքին, նա կտրականապես դեմ է եղել Թրամփի վարչակազմի մոտեցմանը: Քորբինը կարծում է, որ Միացյալ Նահանգների դուրս գալը ՀԳՀԾ-ից, այն իրադարձությունների աղբյուրն է, որոնք հանգեցրել են ներկա ծանր իրավիճակին: Քորբինը կտրականապես դեմ է Դոնալդ Թրամփի ներգրավմանը Բրիտանիայի ներքին քաղաքականությանը և բազմիցս նախազգուշացրել է նրա չարամիտ մտադրության և ԱՄՆ-ի տնտեսության ու քաղաքականության վրա գերիշխելու փորձերի մասին:
Սա պատճառ է դարձել, որ Թրամփը հակադրվի Քորբինի հետ: ԱՄՆ նախագահը բազմից սվիրավորական հայտարարություններ է արել Քորբինի հասցեին, նրան համարելով Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ամենավատ թեկնածուն: