Մամուլի տեսություն 01-11-2020
Իրանցի նկարիչները, կինոգործիչները և մշակույթի և արվեստի ոլորտի ակտիվիստները կոչ են արել խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Իրան օրաթերթ
Դադարեցրեք պատերազմը
Իրանից երկու հաղորդագրություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պատերազմը դադարեցնելու և Կովկասում խաղաղություն հաստատելու համար: Մշակույթի և արվեստի մի խումբ ակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ, իսկ մյուսն Իրանի արտգործնախարարության դիվանագետների կազմած նախաձեռնությունն է: Աբաս Արաղչին Իրանի ծրագիրը ներկայացրեց Բաքվում, Մոսկվայում, Երևանում և Անկարայում: Ադրբեջանը և Հայաստանը ողջունել են Իրանի նախագիծը:
Ուրբաթ օրը ավելի քան 120 արվեստագետներ, կինոգործիչներ և այլ մշակութային գործիչներ, հանդես են եկել Լեռնային արաբաղի հակամարտությանը դադարեցնելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու կոչով:
Քեյհան օրաթերթ
Foreign policy. Ամերիկայում արյունալի պատերազմի վտանգը լուրջ է
Հաշված օրեր են մնում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որը կայանալու է երեքշաբթի նոյեմբերի 3-ին: Հանրապետական և դեմոկրատական թեկնածուները սպառնացել են, որ եթե ընտրությունների արդյունքները իրենց օգտին չլինեն, դրանք չեն ընդունելու: Բայդենն անուղղակի, իսկ Թրամփն ուղղակիորեն հայտնել են այ դկապակցությամբ իրենց տեսակետերը: Ռոյթերսի հաղորդմամբ, զեկույցի, երկու թեկնածուների կողմնակիցներից շատերը նույնպես հարցման արդյունքում նշել են, որ չեն ընդունի արդյունքները, եթե դրանք իրենց թեկնածուի օգտին չլինեն:
Այս իրավիճակը, տնտեսական և սոցիալական այլ պատճառների հետ միասին, պատճառ են դարձել, որ շատ փորձագետներ խոսեն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական պատերազմի հավանականության մասին:
Էըթեմադ օրաթերթ
Ամերիկացի դիվանագետը սեռական ոտնձգություն է իրականացրել մեքսիկացի աղջիկների նկատմամբ
Մեքսիկայի գաղտնի ոստիկանությունը հայտարարելեն է, որ այդ երկրում ԱՄՆ դեսպանության նախկին աշխատակիցներից մեկը թմրանյութ է տվել առնվազն 23 կանանց և ուշաթափվելուց հետո նրանց բռնաբարել:
Բրայան Ռայմոնդի Մեքսիկոյի բնակարանում հայտնաբերել է ավելի քան 400 լուսանկար և տեսանյութ: Այժմ նա հարցաքննվում է: Դաշնային դատախազներն ասում են, որ Ռեյմոնդի աշխատանքը Մեխիկոյում ԱՄՆ դեսպանությունում անհայտ է և 2018-ից ի վեր նրա գործունեության տեսակի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան:
Ջամե Ջամ օրաթերթ
Թրամփի նախընտրական հանրահավաքների արդյունքում զոհվել է 700 մարդ
Սթենֆորդի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն, Թրամփի 18 նախընտրական արշավների ժամանակ, ավելի քան 30,000 մարդ վարակվել է կորոնավիրուսով և 700 մարդ զոհվել է:
Սթենֆորդի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են հունիսի 20-ից սեպտեմբերի 22-ին ընկած ժամանակահատվածում Թրամփի հանրահավաքները, որոնցից երեքն անցկացվել են փակ վայրերում և այն քաղաքներում, որտեղ անցկացվում էին հավաքները համեմատել են այն քաղաքների հետ որտեղ կորոնավիրուսը տարածումը ունեն նմանատիպ պայմաններ:
lragir.am
Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:
«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը:
orakarg.com
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի դրվագ Լեռնային Ղարաբաղում ձերբակալված հերթական սիրիացի վարձկանի հարցաքննությունից:
Հարցաքննության այդ դրվագից պարզ է դառնում, որ սիրիացի վարձկաներին Ադրբեջան գալու և հայերի դեմ կռվելու համար խոստացել են 2000 դոլար աշխատավարձ: Բացի դրանից, խոստացվել են նաև պարգևավճարներ: Մասնավորապես, մեկ հայի գլուխ կտրելու համար ահաբեկիչներին խոստացել են 100 դոլար պարգևավճար:
Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն. Զոհրաբ Մնացականյան
Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:
1in.am
Կանադայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր
Կանադական Քվեբեկ քաղաքում ոստիկանությունը փնտրում է մի մարդու, որը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին անվտանգության ուժերը հայտնել են Twitter-ում: Նշվում են հարձակման մի քանի դրվագներ:
Նախնական տվյալների համաձայն՝ կասկածյալը կրել է միջնադարյան հագուստ: Իրավապահ մարմինները քաղաքացիներին խնդրում են հեռու մնալ այն շրջանից, որտեղ հարձակումներ են իրականացվել:
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ: