Մամուլի տեսություն 01-11-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127694-Մամուլի_տեսություն_01_11_2020
Իրանցի նկարիչները, կինոգործիչները և մշակույթի և արվեստի ոլորտի ակտիվիստները կոչ են արել խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 13:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-11-2020

Իրանցի նկարիչները, կինոգործիչները և մշակույթի և արվեստի ոլորտի ակտիվիստները կոչ են արել խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Իրան օրաթերթ

 Դադարեցրեք պատերազմը

Իրանից երկու հաղորդագրություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ պատերազմը դադարեցնելու և Կովկասում խաղաղություն հաստատելու համար: Մշակույթի և արվեստի մի խումբ ակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ, իսկ մյուսն Իրանի արտգործնախարարության դիվանագետների կազմած նախաձեռնությունն է: Աբաս Արաղչին Իրանի ծրագիրը ներկայացրեց Բաքվում, Մոսկվայում, Երևանում և Անկարայում: Ադրբեջանը և Հայաստանը ողջունել են Իրանի նախագիծը:

Ուրբաթ օրը ավելի քան 120 արվեստագետներ, կինոգործիչներ և այլ մշակութային  գործիչներ, հանդես են եկել Լեռնային արաբաղի հակամարտությանը  դադարեցնելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու կոչով:

 

 

Քեյհան օրաթերթ

Foreign policy. Ամերիկայում արյունալի պատերազմի վտանգը լուրջ է

Հաշված օրեր են մնում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որը կայանալու է երեքշաբթի նոյեմբերի 3-ին: Հանրապետական ​​և դեմոկրատական թեկնածուները սպառնացել են, որ եթե ​​ընտրությունների արդյունքները իրենց օգտին չլինեն, դրանք չեն ընդունելու: Բայդենն անուղղակի, իսկ  Թրամփն ուղղակիորեն հայտնել են այ դկապակցությամբ իրենց տեսակետերը: Ռոյթերսի հաղորդմամբ, զեկույցի, երկու թեկնածուների  կողմնակիցներից շատերը նույնպես հարցման արդյունքում նշել են, որ չեն ընդունի արդյունքները, եթե  դրանք իրենց թեկնածուի օգտին չլինեն:

Այս իրավիճակը, տնտեսական և սոցիալական այլ պատճառների հետ միասին, պատճառ են դարձել, որ շատ փորձագետներ խոսեն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական պատերազմի հավանականության մասին:

 

Էըթեմադ օրաթերթ

Ամերիկացի դիվանագետը սեռական ոտնձգություն է իրականացրել  մեքսիկացի աղջիկների նկատմամբ

Մեքսիկայի գաղտնի ոստիկանությունը հայտարարելեն է, որ այդ երկրում ԱՄՆ դեսպանության նախկին աշխատակիցներից մեկը թմրանյութ է տվել առնվազն 23 կանանց և  ուշաթափվելուց  հետո նրանց բռնաբարել:

Բրայան Ռայմոնդի Մեքսիկոյի բնակարանում հայտնաբերել է ավելի քան 400 լուսանկար և տեսանյութ: Այժմ նա հարցաքննվում է: Դաշնային դատախազներն ասում են, որ Ռեյմոնդի աշխատանքը Մեխիկոյում ԱՄՆ դեսպանությունում անհայտ է և 2018-ից ի վեր նրա գործունեության տեսակի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Թրամփի նախընտրական հանրահավաքների արդյունքում զոհվել է 700 մարդ

Սթենֆորդի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն, Թրամփի 18 նախընտրական արշավների ժամանակ, ավելի քան 30,000 մարդ վարակվել է կորոնավիրուսով  և 700 մարդ զոհվել է:

Սթենֆորդի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են հունիսի 20-ից սեպտեմբերի 22-ին ընկած ժամանակահատվածում Թրամփի հանրահավաքները, որոնցից երեքն անցկացվել են փակ վայրերում և այն քաղաքներում, որտեղ անցկացվում էին հավաքները  համեմատել են այն քաղաքների հետ որտեղ կորոնավիրուսը տարածումը ունեն նմանատիպ պայմաններ:

 

lragir.am

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը:

 

orakarg.com

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի դրվագ Լեռնային Ղարաբաղում ձերբակալված հերթական սիրիացի վարձկանի հարցաքննությունից:

Հարցաքննության այդ  դրվագից պարզ է դառնում, որ սիրիացի վարձկաներին Ադրբեջան գալու և հայերի դեմ կռվելու համար խոստացել են 2000 դոլար աշխատավարձ: Բացի դրանից, խոստացվել են նաև պարգևավճարներ: Մասնավորապես, մեկ հայի գլուխ կտրելու համար ահաբեկիչներին խոստացել են 100 դոլար պարգևավճար:

 

aravot.am

Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն. Զոհրաբ Մնացականյան

Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:

 

1in.am

Կանադայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր

 

Կանադական Քվեբեկ քաղաքում ոստիկանությունը փնտրում է մի մարդու, որը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին անվտանգության ուժերը հայտնել են Twitter-ում: Նշվում են հարձակման մի քանի դրվագներ:

Նախնական տվյալների համաձայն՝ կասկածյալը կրել է միջնադարյան հագուստ: Իրավապահ մարմինները քաղաքացիներին խնդրում են հեռու մնալ այն շրջանից, որտեղ հարձակումներ են իրականացվել:

Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ: