Ընդդիմությունը չի ընդունում Վրաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները
Խորհրդարանական ընտրությունների 10-րդ փուլում Վրաստանի իշխող կուսակցության հաղթանակի մասին հայտարարությունից հետո, Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրները մերժել են ընդունել ընտրությունների նախնական արդյունքները:
Ձայների 50 տոկոսից ավելիի հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Սակայն ընդդիմությունը չի ընդունել արդյունքները և հայտարարել է, որ այսօր կեսօրից սկսելու է բողոքի ցույցերը:
Կասկած չկա, որ Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիրների առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, արդյունքներին դեմ է արտահայտվել իր արևմտամետ դիրքորոշման և Վրաստանը արևմտյան կառավարությունների լծի տակ գցելու փորձերի, ինչպես նաև ուժեղ հակառուսական դիրքորոշման պատճառով: Դիրքորոշում, որը վրացի քաղաքական գործիչներին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Վրաստանի Ազգային ժողովի ընտրությունների տասներորդ փուլը, որին մասնակցում էին 48 քաղաքական կուսակցություն, երկու կոալիցիա և 490 անկախ թեկնածու, որոնք պայքարում էին խորհրդարանի 150 աթոռների համար: Վրաստանն ունի պառլամենտական կառավարման համակարգ: Այդ պատճառով, Ազգային ժողովում տեղերի մեծամասնություն ունենալը շատ կարևոր է իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համար, քանի որ դա նշանակում է ունենալ գործադիր իշխանություն և երկրի նախագահի աթոռը: Հակառակ դեպքում, իշխող կուսակցությունը ստիպված կլինի զիջումների գնալ և դաշինք կազմել ընդդիմադիր կուսակցությունների հետ, ինչը ծայրաստիճան դժվար կդարձնի Թբիլիսիի կառավարության աշխատանքը: Փաստորեն, Վրաստանի նոր կառավարությունը կստեղծվի այս ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցության կամ հաղթող քաղաքական կուսակցությունների կոալիցիայի ձևավորման արդյունքում:
Ընտրություններից բացի պետք է անդրադառնալ նաև այն փաստին, որ մինչ այժմ որոշ արտաքին միջամտությունների արդյունքում, Հարավային Կովկասի տարածաշրջանի այս երկրում ներքին լարվածություն է առաջացել: Վրաստանում գործող կուսակցություններն ու քաղաքական գործիչները բաժանվում են երկու խմբի՝ արևմտամետ և արևելամետ: Այն փաստը, որ Վրաստանի նախկին նախագահը և վրացական ընդդիմության ներկայիս առաջնորդն իրեն համարում է Արևմուտքի հետևորդ և Ռուսաստանի հակառակորդ, վկայում է այդ մասին: Իր նախագահության ընթացքում Վրաստանին պատերազմ պարտադրելիս, այս վրացի քաղաքական գործիչը իր հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, հատկապես Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան դիվանագետներն իրեն խաբել են:
Սաակաշվիլին ասել է. «Ամերիկացի դիվանագետներն ինձ խոստացել էին, որ կաջակցեն Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում: Սակայն դա տեղի չունեցավ, և ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)-ն հետ քաշվեցին»:
Արտաքին միջամտություններից բացի, Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների հարցը նույնպես շատ կարևոր է, և տասերորդ ընտրության արդյունքը կարող է լուծել երկու երկրների հարաբերությունների հանգույցը:
Սակայն, հաշվի առնելով առկա փաստերը, պետք է ասել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա բողոքը չի կարող ազդել ընտրությունների վրա: Սակայն կանխատեսվում է, Հարավային Կովկասի այս երկրի հասարակության բորբոքված մթնոլորտը կվերադառնա: