Մամուլի տեսություն 08-11-2020
Իրանական բոլոր թերթերը կիրակի օրը հաղորդել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության մասին:
Շարղ օրաթերթ
Պոպուլիզմը մերժեց
Փենսիլվանիա և Նևադա նահանգներում քվերների արդյունքները հայատարվելուց հետո Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: ԱմՄ-ի ԶԼՄ-ները, այդ թվում՝ Fox News- ը, CNN-ը և Associated Press- ը, հրապարակել են նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակի մասին: Դրանից մի քանի ժամ առաջ, ընտրություններից հետո առաջին անգամ, Դոնալդ Թրամփը լքել էր Սպիտակ տունը՝ գոլֆ խաղալու համար:
Նախատեսված էր, որ նրա փաստաբանական թիմը նույնպես կարևոր մամուլի ասուլիս կազմակերպեր Ֆիլադելֆիայում:
Թրամփը Թվիթերում գրել էր. «Ես ընտրություններում հաղթեցի մեծ տարբերությամբ»: Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում, չի կարողացել երկրորդ անգամ նախագահ ընտրվել: Ջորջիայում Ջո Բայդենը նույնպես առաջ է անցել իր հանրապետական մրցակցից և հույս ունի ստանալ ընտրական կոլեգիայի ավելի քան 300 ձայն:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
ԱՄՆ-ը մտնում է նոր շրջան
Թրամփը հրաժարվել է ընդունել իր պարտությունը: Ջո Բայդենը Թվիթերում գրել է. «Ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը. Անկախ նրանից ՝ դուք քվեարկել եք իմ օգտին, թե ոչ»: Արձագանքելով ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ներում Բայդենի հաղթանակի մասին հայտարարությանը, Դոնալդ Թրամփն ասել է. «Օրինական քվեարկությունն է որոշում , թե ով է հաղթել ընտրություններում, այլ ոչ թե լրատվամիջոցները»: Դոնալդ Թրամփը հայտարարել է որ հրաժարվում է ընդունել պարտությունը: Թրամփն ասել է.«Բոլորս գիտենք, որ Ջո Բայդենը շտապում է ապացուցել, որ հաղթել է և նրա դաշնակից լրատվամիջոցները փորձում են աջակցել նրան: Նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի: Ճշմարտությունն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել»:
Իրան
Մողթադա Սադր. Իրաքի ֆինանսական ճգնաժամը կլուծվի ամերիկացի օկուպանտներին երկրից հեռացնելով
Սադր կուսակցության ղեկավար Մողթադա Սադրն ասել է, որ Իրաքի տնտեսական հարցերը կլուծվեն ամերիկացի օկուպանտների երկրից դուրս գալուց հետո:
Անդրադառնալով տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար արտասահմանից վարկ ստանալու Իրաքի կառավարության քայլին, Մողթադա Սադրը Թվիթերում գրել է. «Ամերիկյան օկուպացիոն ուժերի ներկայությունն Իրաքում կորուստներ է պատճառում: Նրանք պետք է հեռանան երկրից»:
Նա ասել է. «Իրաքի տարածքը պաշտպանելու պատրվակով, մինչ այժմ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ամերիկյան զորքերի վրա»:
Ջամե Ջամ օրաթերթ
Չինաստանի պատվաստանյութերի գործարանը վարակել է 6000 մարդու
Չինաստանում պատվաստանյութերի արտադրամասից 6000 մարդ վարակվել է մալարիայով: Գործարանը պատկանում է Չինաստանի կառավարությանը:
Մինչ այժմ պատվաստանյութերի գործարանում թեստավորվել է ավելի քան 55,000 մարդ, որից 6,600-ի թեստը դրական է:
lragir.am
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ազատվել է պաշտոնից
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։
araratnews.am
Նառիշկինը ներկայացրել է, թե որտեղից է ստացել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայության մասին տեղեկությունը
Լեռնային Ղարաբաղում մղվող մարտերում սիրիացի զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել այդ թվում նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից՝ հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նառիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, որը վարել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։Նառիշկինի խոսքերով, ԱՀԾ-ն «ունեցել է ստույգ տվյալներ» մարտական գործողությունների գոտում ահաբեկիչների առկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, նախևառաջ Սիրիայից։«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի գործընկեր ծառայություններից»,- ասել է Նառիշկինը:
news.am
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել
Եվրոպական դատարանը Ադրբեջանի Կառավարությունից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա, մասնավորապես, հայտնում է.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված եւս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 13.11.2020թ.:
news.am
ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին. հայտարարություն
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրել լայն հանրությանը ճկատում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Պարզաբանման պահանջ ՀՀ իշխանությանը
Ժամ առ ժամ իրարամերժ և խիստ մտահոգիչ լուրեր են գալիս Լեռնային Ղարաբաղից՝ հատկապես Շուշի և Ստեփանակերտ քաղաքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ստեղծված անորոշ կացության մեջ հույժ կարևոր ենք համարում ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը լայն հանրությանը:
Ըստ այդմ՝ ի դեմս ՀՀ իշխանության՝ ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին»,-ասված է հայտարարությունում: