Մամուլի տեսություն 08-11-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128025-Մամուլի_տեսություն_08_11_2020
Իրանական բոլոր թերթերը կիրակի օրը հաղորդել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության մասին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-11-2020

Իրանական բոլոր թերթերը կիրակի օրը հաղորդել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության մասին:

Շարղ օրաթերթ

Պոպուլիզմը մերժեց

Փենսիլվանիա և Նևադա նահանգներում քվերների արդյունքները հայատարվելուց հետո Ջո Բայդենը հաղթել է  ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: ԱմՄ-ի ԶԼՄ-ները, այդ թվում՝  Fox News- ը, CNN-ը  և Associated Press- ը,  հրապարակել  են  նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում դեմոկրատական  Ջո Բայդենի հաղթանակի մասին: Դրանից մի քանի ժամ առաջ, ընտրություններից հետո առաջին անգամ, Դոնալդ Թրամփը լքել էր  Սպիտակ տունը՝  գոլֆ խաղալու համար:

Նախատեսված էր, որ նրա փաստաբանական թիմը նույնպես կարևոր մամուլի ասուլիս կազմակերպեր Ֆիլադելֆիայում:

Թրամփը Թվիթերում գրել էր. «Ես ընտրություններում հաղթեցի մեծ տարբերությամբ»: Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում, չի կարողացել երկրորդ անգամ նախագահ ընտրվել: Ջորջիայում Ջո Բայդենը նույնպես առաջ է անցել իր հանրապետական ​​մրցակցից և հույս ունի ստանալ ընտրական կոլեգիայի ավելի քան 300  ձայն:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

ԱՄՆ-ը մտնում է նոր շրջան

Թրամփը հրաժարվել է ընդունել իր պարտությունը: Ջո Բայդենը Թվիթերում գրել է. «Ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը. Անկախ նրանից ՝ դուք քվեարկել եք իմ օգտին, թե ոչ»: Արձագանքելով ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ներում Բայդենի հաղթանակի մասին հայտարարությանը, Դոնալդ Թրամփն ասել է. «Օրինական քվեարկությունն է որոշում , թե ով է հաղթել ընտրություններում, այլ ոչ թե լրատվամիջոցները»: Դոնալդ Թրամփը հայտարարել է որ հրաժարվում է  ընդունել պարտությունը: Թրամփն ասել է.«Բոլորս գիտենք, որ Ջո Բայդենը շտապում է ապացուցել, որ հաղթել է և նրա դաշնակից  լրատվամիջոցները փորձում են աջակցել նրան: Նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի: Ճշմարտությունն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել»:

 

Իրան

Մողթադա Սադր. Իրաքի ֆինանսական ճգնաժամը կլուծվի  ամերիկացի օկուպանտներին երկրից հեռացնելով

Սադր կուսակցության ղեկավար Մողթադա Սադրն ասել է, որ Իրաքի տնտեսական հարցերը կլուծվեն ամերիկացի օկուպանտների երկրից դուրս գալուց հետո:

Անդրադառնալով տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար արտասահմանից վարկ ստանալու Իրաքի կառավարության քայլին, Մողթադա Սադրը Թվիթերում գրել է. «Ամերիկյան օկուպացիոն ուժերի ներկայությունն Իրաքում կորուստներ է պատճառում: Նրանք պետք է հեռանան երկրից»:

Նա ասել է. «Իրաքի տարածքը պաշտպանելու պատրվակով, մինչ այժմ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ամերիկյան զորքերի վրա»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Չինաստանի պատվաստանյութերի գործարանը վարակել է 6000 մարդու

Չինաստանում պատվաստանյութերի արտադրամասից 6000 մարդ վարակվել է մալարիայով: Գործարանը պատկանում է Չինաստանի կառավարությանը:

Մինչ այժմ պատվաստանյութերի գործարանում թեստավորվել  է ավելի քան 55,000 մարդ, որից 6,600-ի թեստը դրական է:

 

lragir.am

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

 

araratnews.am

Նառիշկինը ներկայացրել է, թե որտեղից է ստացել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայության մասին տեղեկությունը

 

Լեռնային Ղարաբաղում մղվող մարտերում սիրիացի զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել այդ թվում նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից՝ հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նառիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, որը վարել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։Նառիշկինի խոսքերով, ԱՀԾ-ն «ունեցել է ստույգ տվյալներ» մարտական գործողությունների գոտում ահաբեկիչների առկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, նախևառաջ Սիրիայից։«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի գործընկեր ծառայություններից»,- ասել է Նառիշկինը:

 

news.am

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել

 

Եվրոպական դատարանը Ադրբեջանի Կառավարությունից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նա, մասնավորապես, հայտնում է.

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված եւս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 13.11.2020թ.:

news.am

ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին. հայտարարություն

 

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրել լայն հանրությանը ճկատում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Պարզաբանման պահանջ ՀՀ իշխանությանը

Ժամ առ ժամ իրարամերժ և խիստ մտահոգիչ լուրեր են գալիս Լեռնային Ղարաբաղից՝ հատկապես Շուշի և Ստեփանակերտ քաղաքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Ստեղծված անորոշ կացության մեջ հույժ կարևոր ենք համարում ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը լայն հանրությանը:

Ըստ այդմ՝ ի դեմս ՀՀ իշխանության՝ ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին»,-ասված է հայտարարությունում: