Մամուլի տեսություն 09-11-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128077-Մամուլի_տեսություն_09_11_2020
Բայդենի ծրագիր Իրանի համար: Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները կխստացեն:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 14:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-11-2020

Բայդենի ծրագիր Իրանի համար: Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները կխստացեն:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Շաբաթ օրը Բայդենի հաղթանակը հայտարարվելուց հետո նրա աջակիցներից շատերը  փողոցներում տոնում էին հաղթանակը, իսկ  նրա մրցակից Թրամփի կողմնակիցները հրազենով դուրս էին եկել փողոցներ բողոքելով դեմոկրատների թեկնածուի հաղթանակի դեմ:

Արիզոնայի և Ջորջիայի նահանգներից Ալ-Ջազիրան հայտնում է, որ Թրամփի կողմնակիցները փողոց են դուրս եկել բողոքելու, նրանցից շատերը կրել են հրազեն, այդ թվում՝ ատրճանակներ և ավտոմատ հրացաններ: Որոշ հանրահավաքներում բախումներ են տեղի ունեցել  Թրամփի և Ջո Բայդենի կողմնակիցների միջև:Բողոքի ակցիաների ճնծվել են ոստիկանության կողմից: Նյու Յորքում մարդիկ հրկիզել են Թրամփ-Փենսի դրոշները: Վաշինգտոնում «Սեւամորթների կյանքը թանկ է» շարժման ակտիվիստները սև հովանոցներով իրենց երթը սկսեցին Սպիտակ տնից: Հավաքները շարունակվում են Սպիտակ տան շուրջ: Հաղորդվում է, որ Կալիֆորնիայում բախումներ են տեղի ունեցել  Թրամփի և Բայդենի կողմնակիցների միջև:

 

Խոռասան օրաթերթ

Բայդենի ծրագիր Իրանի համար

Ինչպիսի՞ն կլինի  դեմոկրատ Բայդենի ռազմավարական քաղաքականությունը Իրանի նկատմամբ: Բայդենը, որը ութ տարի աշխատել է որպես ԱՄՆ-ի առաջին փոխնախագահ, Իրանի դեմ բազմաթիվ կոշտ պատժամիջոցների հիմնադիրն էր: Ընտրարշավների ընթացքում Բայդենը մի հոդված էր հրապարակել CNN-ում որը կարող է լուս սփռել նրա հետագա քաղաքականության վրա: Այս տարվա սեպտեմբերի 13-ին Բայդենը  CNN-ում հրատարակեց մի գրություն Իրանի թեմայով: Նա վերնագրում գրել է. «Խելամիտ խստություն Իրանի նկատմամբ»: Նա գրել է  «Իրանին ճնշելու ավելի խելացի միջոց կա»: Բայդենի գրառումը նկարագրում է Իրանի վրա ճնշման ծրագրեր իրականացնելու խելացի և ճշգրիտ ջանքերը: Այնպես որ Իրանի դեմ թշնամանքն ու ճնշումը պահելով, այնպես վարվել, որ եվրոպական երկրները, Չինաստանը և Ռուսաստանը չհեռանան ԱՄՆ-ից և շարունակել միջազգային կոնսենսուսը:

 

Էբթեքար օրաթերթ

 Իրանը մուտք կգործի նավթի միջազգային շուկա 

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Մորթեզա Բեհրոզիֆարը ասում է. «Ռուսաստանը, Իրաքը և Սաուդյան Արաբիան, այն երկրներն են, որ Իրանին փոխարինել են շուկաներում: Այժմ նրանք ստիպված են զիգել իրենց տեղն Իրանին: Իրանը այլ ելք չունի, քան մուտք գործել նավթի համաշխարհային շուկաներ և պետք է կարողանա արտահանել 1,5-2 միլիոն բարել նավթ, երկիրը ղեկավարելու համար:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Բեն Սալմանը ցնցված է Թրամփի պարտությունից

ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո  Բայդենի հաղթանակը ցնցել է տարածաշրջանի որոշ երկրներին, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիային, այնքանով, որ, ի տարբերություն նախկինի, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շուտափույթ շնորհավորանքներն այժմ խորհրդավոր լռել են:

 

orakarg.com

Եկեք ղարաբաղյան խնդիրը լուծենք միասին՝ մեկ սեղանի շուրջ. Էրդողանի առաջարկը՝ Պուտինին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Էրդողանն այդպիսի առաջարկ է արել շաբաթ օրը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է CNN Turk-ը:

Նշվում է, որ նախագահ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը: «Եկեք ղարաբաղյան խնդիրը լուծենք միասին՝ մեկ սեղանի շուրջ», – առաջարկել է Էրդողանը:

Մոտակա ժամանակներս հնարավոր է բանակցություններ սկսվեն երկկողմանի ֆորմատով: Նշվում է, որ ադրբեջանական կողմի հարձակումները պետք է կանգնեցնել եւ նստել բանակցությունների սեղանին, իսկ աշխատանքային խումբն էլ պետք է արագացնի այդ գործընթացը:

 

araratnews.am

ԵՄ-ը Հայաստանին տրամադրել է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ

Եվրոպական միությունը 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ պետական բյուջե։

ԵՄ որոշումը տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ​​ֆինանսական կառավարման և պետական ​բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:

 

 

araratnews.am

Թուրքիան չի ողջունում Բայդենի հաղթանակը

 

Թուրքական իշխանամետ «Ենի Շաֆակ» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Կարագյուլը Թվիթերի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունները, մասնավորապես, նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: Կարագյուլը հիշեցրել է Բայդենի խոսքերը. «Մենք կաջակցենք ընդդիմությանը, կտապալենք Էրդողանին»: Այս համատեքստում նա Բայդենին անվանել է «Թուրքիայի թշնամի»: Կարագյուլը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն շտապել է շնորհավորել Բայդենին՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

 

Պարբերականը հիշեցնում է, որ Բայդենը Էրդողանի մասին նման հայտարարություն էր արել դեռ 2019-ի դեկտեմբերին, որին թուրքական կողմը խիստ քննադատական ուղերձներով պատասխանեց տարբեր մակարդակներով, ավելի քան 8 ամիս անց՝ 2020-ի օգոստոսին: Այդ կերպ թուրքական կողմը փորձեց ցույց տալ ԱՄՆ նախագահ Թրամփին, որ ինքն է Թուրքիայի նախընտրած թեկնածուն:

 

armenpress.am

Պուտինը նշել է հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման կարեւորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկա փուլում սկզբունքային կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման խնդիրը եւ, առաջին հերթին, սիրիացի փախստականների եւ ներքին վերաբնակների վերադարձը հայրենիք: Ինչպես հայտնի Է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 հիմնական բանաձեւերի հանգուցային պայմաններից մեկն Է»,-Պուտինն Ասադին ասել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: