Մամուլի տեսություն 15-11-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128349-Մամուլի_տեսություն_15_11_2020
Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Նախիջևվանի և Ադրբեջանի միջև ճանապարհը կվտանգի Իրանի և Հայաստանի միջև առևտրին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 13:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-11-2020

Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Նախիջևվանի և Ադրբեջանի միջև ճանապարհը կվտանգի Իրանի և Հայաստանի միջև առևտրին:

Մարդոմսալարի օրաթերթ

Բայդենը ծրագրում է վերսկսել համագործակցությունն Իրանի հետ

Քարնեգիի անվան Միջազգային խաղաղության հիմնադրամը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ջո Բայդենի կառավարությունը, եթե հաղթի ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կդիմի դիվանագիտական ​​քայլի Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար: Բայդենը նշել է, որ եթե Իրանը լիովին հավատարիմ մնա միջուկային գործարքին, ապա նա կցանկանա ԱՄՆ-ին վերադարձնել ՀԳՀԾ: Այդ դեպքում Թեհրանը կպահանջի միայն պատժամիջոցների նվազեցում և ԱՄՆ պատժամիջոցների պատճառած տնտեսական վնասի փոխհատուցում:

 

Քեյհան օրաթերթ

 

Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ գտնվող հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների հետ բախումների հետևանքով, զոհվել են երեք իրանցի սահմանապահներ:

Ուրբաթ օրը Իրանի սահմանապահները Արևմտյան ատրպատական նահանգի «Թաքո» սահմանակետում կանխել էին ահաբեկիչների մուտքն Իրանի տարածք: Բախումների հետևանքով, երեք իրանցի սահմանապահներ զոհվել են:  

 

Խոռասան օրաթերթ

Աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի հյուսիսային սահմաններում

Ադրբեջանի և Հայաստանի միջև 45-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ և տարածաշրջանում քաղաքական դաշտը կտրուկ փոխվեց 26 տարի ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակից հետո:

Համաձայնագրի դրույթների, այդ թվում Նախիջևանը Ադրբեջանի տարածքին կապող հաղորդակցական միջանցքի ստեղծման մասին համաձայնությունը պատճառ է դարձել, որ որոշ տարածաշրջանային վերլուծաբաններ և քաղաքական ակտիվիստներ անհանգստանան Իրանի աշխարհաքաղաքական հեռանկարով: Չնայած միջանցքը չի կտրում Իրանի կապերը Հայաստանի հետ, սակայն կարող է ճանապարհ բացել Էրդողանի երազանքի և «դեպի արևելք» նրա կարգախոսի իրականացման համար: Այս համաձայնագիրը և դրա հետևանքները  կբացեն Թուրքիայի ձեռքը Արևելյան միջանցքում:  Թուրքական  բեռնատարները մեծ մասը չի անցնի Իրանի տարանցիկ ճանապարհից, Թուրքմենստան և Տաջիկստան հասնելու համար: 

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Էրդողանը  սպառնում է Թուրքիայի ժողովրդավարությանւ

Էրդողանի ամենամեծ ձախողումը, չնայած բոլոր ջանքերին, Թուրքիան  Եվրամիության հետ միավորելն էր: Մյուս կետը Էրդողանի քաղաքական, ռազմական և տնտեսական երկակի խաղն է իր արևմտյան դաշնակիցների և Ռուսաստանի հետ, մի խաղ, որը երբեմն շատ վտանգավոր էր թվում: Այս երկակի խաղում գերտերությունները  Թուրքիան խաղալիք են դարձրել իրենց տարածաշրջանային և միջազգային նպատակներին հասնելու համար: Թուրքիայի տարածաշրջանային դաշնակիցները և հարևանները մտահոգված են, որ Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կկիրառի հարևանության իր իրավունքը:

 

lragir.am

Դատարանը նոյեմբերի 15-ին քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 15-ին ժամը 16։00-ին քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։

Այս մասին տեղեկացրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

 

aysor.am

Հայաստանի իշխանությունները Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով. Հաջիև

 

Ադրբեջանը Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 25-ը:

«Հայաստանի իշխանություններն այս խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար հզորությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, հետաձգման իր համաձայնությունն է տվել:

«Քարվաճառը լքող հայկական զորքերի և խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը ամբողջությամբ վերահսկվելու է: Այնտեղից Հայաստան տանող ճանապարհը բավականին նեղ է, ծանրաբեռնված», - ասել է Հաջիևը:

Նա հստակեցրել է, որ այս ճանապարհին հայկական կազմավորումների և բնակչության ելքի գործընթացում լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացել:

«Միևնույն ժամանակ, հայկական կազմավորումների դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որը նախկինում հաստատվել էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից», - նշել է Հաջիևը:

 

1in.am

ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում

Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։

Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։

ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։

 

araratnews.am

Տեղի է ունեցել Լավրով- Բայրամով հեռախոսազրույցը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Հաղորդվում է, որ  ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների ընթացքում ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին:

Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին:

Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային