Մամուլի տեսություն 15-11-2020
Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Նախիջևվանի և Ադրբեջանի միջև ճանապարհը կվտանգի Իրանի և Հայաստանի միջև առևտրին:
Մարդոմսալարի օրաթերթ
Բայդենը ծրագրում է վերսկսել համագործակցությունն Իրանի հետ
Քարնեգիի անվան Միջազգային խաղաղության հիմնադրամը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ջո Բայդենի կառավարությունը, եթե հաղթի ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կդիմի դիվանագիտական քայլի Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար: Բայդենը նշել է, որ եթե Իրանը լիովին հավատարիմ մնա միջուկային գործարքին, ապա նա կցանկանա ԱՄՆ-ին վերադարձնել ՀԳՀԾ: Այդ դեպքում Թեհրանը կպահանջի միայն պատժամիջոցների նվազեցում և ԱՄՆ պատժամիջոցների պատճառած տնտեսական վնասի փոխհատուցում:
Քեյհան օրաթերթ
Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ գտնվող հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների հետ բախումների հետևանքով, զոհվել են երեք իրանցի սահմանապահներ:
Ուրբաթ օրը Իրանի սահմանապահները Արևմտյան ատրպատական նահանգի «Թաքո» սահմանակետում կանխել էին ահաբեկիչների մուտքն Իրանի տարածք: Բախումների հետևանքով, երեք իրանցի սահմանապահներ զոհվել են:
Խոռասան օրաթերթ
Աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի հյուսիսային սահմաններում
Ադրբեջանի և Հայաստանի միջև 45-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ և տարածաշրջանում քաղաքական դաշտը կտրուկ փոխվեց 26 տարի ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակից հետո:
Համաձայնագրի դրույթների, այդ թվում Նախիջևանը Ադրբեջանի տարածքին կապող հաղորդակցական միջանցքի ստեղծման մասին համաձայնությունը պատճառ է դարձել, որ որոշ տարածաշրջանային վերլուծաբաններ և քաղաքական ակտիվիստներ անհանգստանան Իրանի աշխարհաքաղաքական հեռանկարով: Չնայած միջանցքը չի կտրում Իրանի կապերը Հայաստանի հետ, սակայն կարող է ճանապարհ բացել Էրդողանի երազանքի և «դեպի արևելք» նրա կարգախոսի իրականացման համար: Այս համաձայնագիրը և դրա հետևանքները կբացեն Թուրքիայի ձեռքը Արևելյան միջանցքում: Թուրքական բեռնատարները մեծ մասը չի անցնի Իրանի տարանցիկ ճանապարհից, Թուրքմենստան և Տաջիկստան հասնելու համար:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Էրդողանը սպառնում է Թուրքիայի ժողովրդավարությանւ
Էրդողանի ամենամեծ ձախողումը, չնայած բոլոր ջանքերին, Թուրքիան Եվրամիության հետ միավորելն էր: Մյուս կետը Էրդողանի քաղաքական, ռազմական և տնտեսական երկակի խաղն է իր արևմտյան դաշնակիցների և Ռուսաստանի հետ, մի խաղ, որը երբեմն շատ վտանգավոր էր թվում: Այս երկակի խաղում գերտերությունները Թուրքիան խաղալիք են դարձրել իրենց տարածաշրջանային և միջազգային նպատակներին հասնելու համար: Թուրքիայի տարածաշրջանային դաշնակիցները և հարևանները մտահոգված են, որ Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կկիրառի հարևանության իր իրավունքը:
lragir.am
Դատարանը նոյեմբերի 15-ին քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 15-ին ժամը 16։00-ին քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Այս մասին տեղեկացրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
aysor.am
Հայաստանի իշխանությունները Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով. Հաջիև
Ադրբեջանը Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 25-ը:
«Հայաստանի իշխանություններն այս խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար հզորությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, հետաձգման իր համաձայնությունն է տվել:
«Քարվաճառը լքող հայկական զորքերի և խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը ամբողջությամբ վերահսկվելու է: Այնտեղից Հայաստան տանող ճանապարհը բավականին նեղ է, ծանրաբեռնված», - ասել է Հաջիևը:
Նա հստակեցրել է, որ այս ճանապարհին հայկական կազմավորումների և բնակչության ելքի գործընթացում լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացել:
«Միևնույն ժամանակ, հայկական կազմավորումների դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որը նախկինում հաստատվել էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից», - նշել է Հաջիևը:
1in.am
ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։
Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։
ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։
araratnews.am
Տեղի է ունեցել Լավրով- Բայրամով հեռախոսազրույցը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Հաղորդվում է, որ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների ընթացքում ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին:
Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին:
Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային