Մամուլի տեսություն 22-10-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128700-Մամուլի_տեսություն_22_10_2020
Միացյալ Նահանգներում և դեմոկրատների ​​ճամբարում ՀԳՀԾ վերադառնալու միտում չկա:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 13:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-10-2020

Միացյալ Նահանգներում և դեմոկրատների ​​ճամբարում ՀԳՀԾ վերադառնալու միտում չկա:

Մարդոմսալարի օրաթերթ

G20- ի գագաթնաժողովի սեմին և Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակը քննարկելու նպատակով Independent- ը հոդված է հրապարակել՝ այդ երկրում քաղբանտարկյալների և կանանց վիճակի վերաբերյալ:

Լոնդոնում տեղակայված «Գրանտ Լիբերտի» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, 2017 թվականին Մուհամադ բին Սալմանի իշխանության գալուց ի վեր, երկրում խախտվել են շուրջ 309 քաղբանտարկյալների մարդու իրավունքները: 

Զեկույցում շեշտվել է, որ Սաուդյան Արաբիայում 20 անձ ձերբակալվել  է քաղաքական հանցագործությունների մեղադրանքով. որոնցից 5-ը մահապատժի են ենթարկվել, իսկ 13-ը դատապարտվել են մահապատժի:

 

Քեյհան օրաթերթ

Թրամփի փաստաբան. դեմոկրատականներին պետք է գլխատել

Fox News- ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին պնդում է, որ դեմոկրատական ​​կուսակցությունը գողացել է 2 միլիոն ձայն և նրանց պետք է գլխատել: Ջուլիանին  ընտրական ոլորտում գործող գերմանական մի  ընկերության մեղադրեկ է Բայդենի քարոզարշավին աջակցելու մեջ: Նա նշել է, որ դեմոկրատները  հավանաբար գողացել են երկու միլիոն ձայն:

«Քլինթոնը տապալեց Դեմոկրատական ​​կուսակցությունը և այդ ժամանակից ի վեր կուսակցությունը գնալով կոռումպացված դարձավ: Ինչ-որ մեկը պետք է նրանց «գլխատի»,- ասել է նա:

 

Ջավան օրաթերթ

Բայդենի պայմանները՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու համար

Միացյալ Նահանգներում և դեմոկրատական ​​ճամբարում   ՀԳՀԾ վերադառնալու միտում չկա

Հինգշաբթի օրը Քոնեքթիքութի Սենատի նախկին դեմոկրատ Ջո  Լիբերմանը հինգ արաբական պետությունների և Սիոնիստական ​​ռեժիմի փոխզիջումային համաձայնությունը համարել է «իրական խաղաղության համաձայնագիր»:

Նա ասել է. «Եթե Բայդենի կառավարությունը շտապի բանակցել Իրանի հետ, մենք կվերադառնանք շատ ավելի վատ ժամանակաշրջանի»:

Մտահոգություն հայտնելով Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի մոտեցման կապակցությամբ. Լիբերմանը  Թեհրանի հետ Օբամայի վարչակազմի միջուկային գործարքը  համարել է սխալ քայլ և ողջունել Իսլամական Հանրապետության դեմ առավելագույն ճնշման  քաղաքականության շարունակմանը:

ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք նախկին պաշտոնյաներ , BBC News- ին հայտնել են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները միանգամից վերացնելու փոխարեն, Ջո Բայդենի կառավարությունը կարող է դիտարկել երեքից չորս ամսվա սցենար: Ըստ այդ ծրագրի, Իրանը նախ պետք է դադարեցնի իր միջուկային գործունեությունը և փոխարեն որոշ պատժամիջոցներ պետք է չեղարկվեն:  Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ Իրանը լիարժեք կկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները և փոխարենը բոլոր միջուկային պատժամիջոցները կվերացվեն: :

 

Էբթեքար օրաթերթ

ԱՄՆ-ի և Չինաստանի դիմակայումը

Ամերիկացի հայտնի դիվանագետ Հենրի Քիսինջերը զգուշացնում է, որ Չինաստանը և ԱՄՆ  գնում են դեպի առճակատում և որևէ փոփոխություն չեն մտցնում իրենց  քաղաքականություններում:

 

orakarg.com

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել

Լեռնային Ղարբաղի  ՄԻՊ Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել: 

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա: 

 

lragir.am

Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:

AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։

aravot.am

Լավրով․ Կան եռակողմ համաձայնությունը տապալելու փորձեր, բայց դրանք չեն հաջողվի

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնության այլընտրանքային լինելը, որի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունն ու հիմք դնել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ «Մենք քննարկել ենք նաև միջկոնֆենսիոնալ և միջէթնիկ խաղաղության և հաշտության հարցերը։ Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի միջնորդությամբ, ռուս խաղաղապահների հետ համատեղ հումանիտար հարցերին»,- ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ կան եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու փորձեր։ «Այո, կան նման փորձեր, բայց կարծում եմ դրանք չեն հաջողվի, քանի որ ԵԱՀԿ համանախագահները բազմիցս շեշտել են խնդրի կարգավորման այն սկզբունքները, որոնք իրականացվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

news.am

Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. Ինչ կար Հադրութում 99 տոկոսով մնացել է այնտեղ. «Փաստինֆո»

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը եւ Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութում մինչեւ պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի եւ բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը եւ այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք եւ հետ վերադարձնենք տներ»։