Մամուլի տեսություն 23-11-2020
Մի կողմից, Իրանը մեծ քայլ կատարեց միջուկային վառելիքի արտադրությունն արագացնելու համար, իսկ մյուս կողմից` հայտարարեց ԱՄՆ նորընտիր նախագահի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
Մարդոմսալարի օրաթերթ
ՀԳՀԾ-ին վերադառնալու ԱՄՆ-ի ազդանշանները
New York Times- ը գրել է.. 1Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Նախագահ Թրամփը ցանկանում է ռազմական գործողություն իրականացնել Իրանի միջուկային ամենակարևոր օբյեկտի դեմ, Թեհրանը հակասական է արձագանքել այդ լուրերին: Մի կողմից Իրանը մեծ քայլ է ձեռնարկել իր միջուկային վառելիքի արտադրությունն արագացնելու համար, իսկ մյուս կողմից ՝ հայտարարել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իրանցի ինժեներներն առաջին անգամ են սկսել են ուրան լցնել նոր սերնդի ցենտրիֆուգների մեջ: Սենտրիֆուգները կարող են ավելի արագ հարստացնել վառելիքը: Այս գործունեությունն արգելվել էր 2015-թ ստորագրված միջուկային գործարքով:
Քեյհան օրաթերթ
Եմենի երեխաների իրավիճակը երեխաների պաշտպանության միջազգային օրը. 12 միլիոն եմենցի երեխա անհապաղ օգնության կարիք ունի
Եմենի դեմ Ալ-Սաուդի հարձակման հետևանքով, այս երկրում սպանվել են մեծ թովով երեխաներ: ՄԱԿ-ի տվյալներով ՝ Եմենում 12 միլիոն 200 հազար երեխա մարդասիրական օգնության կարիք ունի: 5 տարեկանից ցածր ավելի քան 5 միլիոն երեխա տառապում է թերսնումից, մեկ միլիոնից ավելի երեխաներ տեղահանվել են, և ավելի քան երկու միլիոնը զրկված են կրթության հնարավորությունից: Պատվաստանյութերի պակասը հանգեցրել է շատ երեխաների մահվան: Սաուդյան կոալիցիան սպանել է ավելի քան 3790 երեխաների, վիրավորել՝ ավելի քան 4089-ին:
Շարղ օրաթերթ
Խորհրդավոր առաքելություն Մերձավոր Արևելքում
ԱՄՆ B-52 կործանիչները վերադառնում են տարածաշրջան:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերը կրճատելու իր ծրագրի մասին: ԱՄՆ զինված ուժերը հայտնում են, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչները շարժվում են դեպի Մերձավոր Արևելք:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52H կործանիչները տեղակայվել են Մերձավոր Արևելքում ագրեսիան կանխելու և ԱՄՆ գործընկերներին ու դաշնակիցներին հանգստացնելու համար:
Էբթեքար օրաթերթ
Իրանի վրա հարձակվելու երեք վտանգավոր պատճառները
Չնայած Պոմպեոյի վերջին ճանապարհորդությունը Եվրոպա և Մերձավոր Արևելք նշվում է, որպես խորհուրդ ամբողջ աշխարհում կրոնական ազատությունը խթանելու իր նախաձեռնության վերաբերյալ, բայց դա կարող է լինել այն դաշնակիցներին միավորելու փորձ, որոնց օդային տարածքը Վաշինգտոնին անհրաժեշտ է Իրանի դեմ հարձակման համար: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետ գեներալ Մարկ Միլիի հաստատած կապն իր իսրայելցի գործընկերոջ հետ, հնարավոր է, որ Իրանի դեմ հարձակման վերաբերյալ նման քննարկումները շարունակվում են:
aysor.am
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1400 փախստական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատմել է փախստականների՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի տարածք վերադառնալու մասին, հայտնում է РИА Новости-ն:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ վերադարձել է ավելի քան 1400 մարդ:
Նախարարությունն ընդգծել է, որ փախստականները ժամանել են ռուս զինվորականների ուղեկցությամբ:
«34 ավտոբուս Երևանից շարժվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ավելի քան 1400 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ», - հավելել է Պաշտպանության նախարարությունը:
orakarg.com
«Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան». ամերիկացի լրագրող
Լեռնային Ղարաբաղում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, փոխանցում է Ermenihaber-ը։
«Հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը հասանելիություն չունի իրենց հեռախոսներին»,- հաղորդել է ամերիկացի լրագրողը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։
Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի:
lragir.am
Իսրայելի վարչապետը գաղտնի հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ պետքարտուղարի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yenişafak լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի` «արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման» գործընթացում, որը սկսվել էր Բահրեյնից և Արաբական Միացյալ Էմիրություններից, նոր կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել է իսրայելական հատուկ ծառայությունների (Mosad) տնօրեն Յոսի Կոենը: Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով կարճատեւ այց է կատարել Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմ քաղաք: Նախկինում հայտարարվել էր, որ Մուհամմադ Սալմանն ու Պոմպեոն հանդիպում են ունեցել հենց այս քաղաքում։
araratnews.am
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:
Հայաստանում կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրեր»-ին ասել է՝ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին, նաև՝ քաղաքացիական անձանց:
Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ: