Մեկնաբանություն. Բայդենից պահանջում են վերջ տալ Եմենի պատերազմին ներգրավվածությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129257-Մեկնաբանություն._Բայդենից_պահանջում_են_վերջ_տալ_Եմենի_պատերազմին_ներգրավվածությանը
ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ, Սաուդյան Արաբիայինո ւ Էմիրաթներին տրամադրելով նյութատեխնիկական, հետախուզական և ռազմական աջակցություն, զգալի ներդրում են ունեցել Եմենի պատերազմում, որը սաուդյան կոալիցիան 2015-ի մարտից վարում է այդ երկրի դեմ: Այս հանգամանքը լուրջ քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 17:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենից պահանջում են վերջ տալ Եմենի պատերազմին ներգրավվածությանը

ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ, Սաուդյան Արաբիայինո ւ Էմիրաթներին տրամադրելով նյութատեխնիկական, հետախուզական և ռազմական աջակցություն, զգալի ներդրում են ունեցել Եմենի պատերազմում, որը սաուդյան կոալիցիան 2015-ի մարտից վարում է այդ երկրի դեմ: Այս հանգամանքը լուրջ քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Մարդու իրավունքների, արտաքին քաղաքականության և հումանիտար հարցերով զբաղվող ավելի քան  80 կազմակերպություններ, նորընտիր նախագահ  Ջո Բայդենին ուղղված համատեղ նամակում  կոչ են արել դադարեցնել Վաշինգտոնի աջակցությունը Եմենի պատերազմին: Կազմակերպությունները  Բայդենին կոչ են արել հաշվի առնելով Թրամփի վարչակազմի կողմից Սաուդյան Արաբիային ռազմական աջակցության ծավալների մեծացումը, չնայած Եմենում մարդասիրական աղետի վերաբերյալ միջազգային նախազգուշացումներին, այս ամոթալի պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության դադարեցումը  դարձնել իր կառավարման առաջնահերթությունը:

Ավելի վաղ, դեմոկրատների  քարոզարշավի մնեկնարկին հայտարարել էր,  որ եթե հաղթի 2020 թ. նախագահական ընտրություններին, կդադարեցնի ԱՄՆ զենքի վաճառքը Եմենիդ եմ պատերազմող Սաուդյան Արաբիային: Հատկանշական է, որ Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի կոալիցիային Վաշինգտոնի աջակցությունը սկսվել է ԱՄՆ-ի նախորդ դեմոկրատական ​​վարչակազմի օրոք, որում Բայդենը ծառայում էր որպես փոխնախագահ և շարունակվել է հանրապետական ​​Թրամփի վարչակազմի օրոք: Այդ պատճառով Բայդենի  այս հայտարարությունը կասկածելի է:

Կասկած չկա, որ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենում պատերազմի շարունակումը հնարավոր չէր լինի առանց Արեւմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների բացահայտ ու քողարկված օգնության ու աջակցության: Այդ պատճառով, իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս նշել են, որ արևմտյան երկրները, միլիոնավոր Եմենի քաղաքացիական անձանց կյանքը, ինչպես նաև նրանց իրավունքները պետք է գերադասեն զենքի վաճառքից ստացվող օգուտներից: Միևնույն ժամանակ, հաղորդումները վկայում են Եմենի բնակչության իրավիճակի աննախադեպ վատթարացման մասին: Համաշխարհային պարենային ծրագիրը (ՊՀF) հայտարարել է, որ Եմենում միլիոնավոր մարդիկ հայտնվել են սովի եզրին: Կանխատեսվում է, որ Եմենում սննդի անվտանգություն չունեցող մարդկանց թիվը 206-ի առաջին կեսին 3,6 միլիոնից կհասնի 5 միլիոնի:

Եվ իսկապես, եթե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ռազմական աջակցությունը չհասներ Սաուդյան-Էմիրաթական կոալիցիան, վերջինս ի վիճակի չէր լինի շարունակել դաժան պատերազմը Եմենի ժողովրդի դեմ: Սա 21-րդ դարի մարդկային ամենամեծ աղետներից է:

Սաուդյան Արաբիայի ագրեսիայի կոալիցիան Եմենի դեմ պատերազմում կիրառում է ամերիկյան և եվրոպական զենքերը: Եթե ​​Բայդենի նոր կառավարությունը լուրջ վերաբերվի Եմենում պատերազմը դադարեցնելու հարցին, ապա  պետք է  հրաժարվի զենք վաճառել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որպեսզի այդ երկրները չկարողանան շարունակել իրենց պատերազմը: Սակայն ամերիկյան սպառազինական ընկերությունների շահերը կախված են Եմենում սաուդյան կոալիցիայի դաժան պատերազմի շարունակությունից, և նրանք ուժեղ լոբբիներ ունեն Կոնգրեսում և ԱՄՆ-ի կառավարությունում, ինչը նրանց թույլ կտա շարունակել զենքի վաճառքը սաուդցիներին և ԱՄԷ-ին: