Մեկնաբանություն - Վրաստանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զորաբիշվիլին Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել:
ԽՍՀՄ-ից այդ երկրի անկախությունից հետո, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները վայրիվերումներով լի են եղել: Ակնհայտ է, որ նման պայմաններում ՌԴ կառավարությունից Վրաստանի նախագահի խնդրանքը վկայում է այն մասին, որ Թբիլիսիի ղեկավարությունը կորցրել է իր հույսը Արևմուտքի աջակցության նկատմամբ:
Չնայած Արևմտյան պետությունները, հատկապես ԱՄՆ-ը խոստացել էին ֆինանսական ու քաղաքական աջակցություն ցուցաբերել Թբիլիսիի կառավարությանը, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը:
Այդ իսկ պատճառով, Թբիլիսիի կառավարության պաշտոնատարները Մոսկվայի հետ բանակցության ցանկություն են դրսևորել: Թվում է, թե Մոսկվայի կառավարության հետ բանակցելով, Վրաստանի կառավարության պաշտոնատարները կկարողանան ճնշում գործադրել արևմտյան պետությունների վրա: Հատկապես որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հայտարարության ստորագրումից հետո, Արևմտյան պետությունները կորցրեցին Հարավային Կովկասում իրենց հենակները: Այժմ արևմտյան պետությունները Հարավային Կովկասում իրենց հայացքը սևեռել են Վրաստանի վրա և Վրաստանի կառավարությունն էլ չի ցանկանում Մոսկվայի պաշտոնատարների հետ բանակցության պատճառով կորցնել Արևմուտքի աջակցությունը: Այդ իսկ պատճառով, Վրաստանի նախագահն այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում, նշելով, որ բանակցությունն ունի իր ֆորմատները, կարևորել է Թբիլիսիի միջազգային գործընկերների հովանավորությունը Մոսկվայի հետ բանակցելու հարցով:
Այդուհանդերձ, թվում է, թե Թբիլիսիի կառավարության պաշտոնատարները Ռուսաստանի հետ զուգամերձությունը գերադասել են Արևմուտքի հետ համագործակցելուն: Հարկ է նշել, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի կառավարության պաշտոնատարները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերսկսելու ցանկություն են հայտնում: Ավելի վաղ ևս Վրաստանի պաշտոնատարները Մոսկվայի պաշտոնատարների հետ հանդիպման ցանկություն էին հայտնել: Մոսկվայի ու Թբիլիսիի պաշտոնատարների միջև բանակցությունների մի քանի շրջանի նախաձեռնող, վրացի ավագ փորձագետ Մալխազա Գուլաշվիլին համոզված է.«Վրաստանի ու Ռուսաստանի միջև լարվածությունն աննախադեպ է և այսօր, երբ Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունները լարված են, հույժ նշանակալի երկու երկրների պաշտոնյաների երկկողմ հանդիպումները»:
Չպետք է անտեսել այն իրողությունը, որ արևմտյան պետությունները, հատկապես՝ ԱՄՆ-ը, Վրաստանի ու Ռուսաստանի միջև լարվածության գլխավոր պատճառներն են: Այդուհանդերձ Վրաստանի պաշտոնատարները, որ այնքան էլ չեն վստահում Ռուսաստանին, չեն կարող արևմտյան գործընկերներին դուրս մղել Վրաստանի արտաքին քաղաքականությունից:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վրաստանի պաշտոնատարները Ռուսաստանի պաշտոնատարների հետ բանակցելով, փորձելու են նոր տեղաշարժ ստեղծել երկրի արտաքին քաղաքականության մեջ: