Մեկնաբանություն - ԱՄՆ-ին շփոթեցրել են կիբերհարձակումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129928-Մեկնաբանություն_ԱՄՆ_ին_շփոթեցրել_են_կիբերհարձակումները
ԱՄՆ-ի դեմ աննախադեպ կիբերհարձակումը կասկածի տակ է դրել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, որ այդ երկիրն աշխարհի ամենահզոր կիբեր տերությունն է, փաստելով, որ ԱՄՆ-ի թշնամիները կարող են մեծ հարված հասցնել Միացյալ Նահանգներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2020 14:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ին  շփոթեցրել են կիբերհարձակումները

ԱՄՆ-ի դեմ աննախադեպ կիբերհարձակումը կասկածի տակ է դրել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, որ այդ երկիրն աշխարհի ամենահզոր կիբեր տերությունն է, փաստելով, որ ԱՄՆ-ի թշնամիները կարող են մեծ հարված հասցնել Միացյալ Նահանգներին:

Կիբերհարձակումները թիրախավորել են ԱՄՆ դաշնային շատ գործակալություններ և հաստատություններ: Ֆինանսների նախարարությունից, Առևտրի նախարարությունից և Պենտագոնից հետո այժմ  էներգետիկայի դեպարտամենտի և Ազգային միջուկային անվտանգության վարչության պաշտոնյաները, որոնք կառավարում են միջուկային զենքի պաշարները, հայտարարել  են, որ ունեն ապացույցներ այն մասին, որ հաքերները մուտք են գործել ԱՄՆ երկու հետախուզական ցանցեր: ՀԴԲ-ն, հետախուզական ծառայությունները և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել են, որ բացահայտել են վերջին օրերի կիբերհարձակման մասշտաբները: ԱՄՆ դաշնային պաշտոնյաները դեռ փորձում են գնահատել վնասները:

Կիբերհարձակումները բացահայտել են  մի քանի խնդիր: Նախ՝ հաքերները կիբերհարձակումներն իրականացնում են լավ կազմակերպված և նպատակային: Այս կիբերհարձակումների հետևում, ինչպես խոստովանել են ԱՄՆ պաշտոնատար անձինք, կանգնած է մի կառավարություն, որը մտքում մեծ նպատակ ունի: Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, ինչպիսին է Washington Post- ը, կիբերհարձակման մեջ մեղադրել են Cozy Bear կոչվող ռուսական հակերային խմբին: Բայց մեղադրանքը վճռականորեն մերժվել է Ռուսաստանի կողմից, որը կարծում է, որ դա քայլ է դեպի հակառուսական տրամադրությունների աճը ԱՄՆ-ում նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ: Ռուսները կարծում են, որ այս մեղադրանքի նպատակն է ԱՄՆ նոր կառավարությունում ամրապնդել հակառուսական մոտեցումը և միջոցներ ձեռնարկել Մոսկվային պատժելու համար: Սակայն ամերիկյան լրատվամիջոցները շարունակում են մեղադրել Ռուսաստանին:

Մյուս հարցն այն է, որ վերջին կիբերհարձակումները Միացյալ Նահանգների վրա ցույց են տալիս, որ չնայած Վաշինգտոնի մեծ ջանքերին` զարգացնելու իր կիբեր կարողությունները ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական հարթություններում,  Միացյալ Նահանգների թշնամիները նույնպես ամրապնդել են իրենց կիբեր հնարավորությունները և կիբերհարձակումներով կարողացել են ԱՄՆ-ի դաշնային կառավարության ինստիտուտները կաթվածահարության և անարդյունավետության եզրին հասցնել: 2018-ի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը հայտարարեց կիբերանվտանգության նոր ազգային ռազմավարության մասին, ըստ այդմ ընդգծվել էր դաշնային կառավարության պաշտպանության գերակայությունները կիբերտարածքում և հարձակում օտարերկրյա հակերների վրա: Փաստաթուղթը զգուշացնում է օտարերկրյա հակերներին և կիբերխմբերին, որ ԱՄՆ-ի նոր կիբերանվտանգության ռազմավարության համաձայն կավելանան հարձակումները նրանց վրա:

Այժմ պարզ է, որ այդ սպառնալիքները անհիմն են և որ Միացյալ Նահանգների դեմ ամենամեծ կիբերհարձակման ֆոնին Վաշինգտոնը դարձել է շփոթված և պասիվ: