ԱՄՆ–ի իշխանության մեջ տարաձայնություն է տիրում կիբերհարձակումների կապակացությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129970-ԱՄՆ_ի_իշխանության_մեջ_տարաձայնություն_է_տիրում_կիբերհարձակումների_կապակացությամբ
ԱՄՆ–ում դաշնային շատ կառույցներ թիրախավորած ամենամեծ կիբերհարձակումը, ոչ միայն հարցականի տակ է դրել այդ հարձակումները դիմագրավելու Վաշինգտոնի կարողությունը, այլև ԱՄՆ–ում նոր տարաձայնության սկիզբ է դարձել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 14:53 Asia/Tehran
  • ԱՄՆ–ի իշխանության մեջ տարաձայնություն է տիրում կիբերհարձակումների կապակացությամբ

ԱՄՆ–ում դաշնային շատ կառույցներ թիրախավորած ամենամեծ կիբերհարձակումը, ոչ միայն հարցականի տակ է դրել այդ հարձակումները դիմագրավելու Վաշինգտոնի կարողությունը, այլև ԱՄՆ–ում նոր տարաձայնության սկիզբ է դարձել։

Անցած գարնանից ԱՄՆ–ի մասնավոր և պետական ընկերությունների դեմ կիբեր հարձակումներ են տեղի ունենում և ամերիկյան լրատվամիջոցները դրանք վերագրում են Ռուսաստանին։

Թրամփի կառավարության մեջ տարբեր իրարամերժ հայտարարություններ են կատարվել այդ կիբեր հարձակումների մասին։ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է անկարևոր ձևացնել դրանք։ Նշելով, որ լրատվամիջոցները խոսում են միայն Ռուսաստանի մասին, Թրամփը Չինաստանին է մեղավոր ճանաչում ԱՄՆ–ի դեմ կիբեր հարձակումներում։ Թրամփը Թվիթերում գրել է. «Կեղծ լրատվամիջոցները շատ են մեծացրել այս վերջին կիբեր հարձակումները, սակայն ամեն ինչ վերահսկվում է»։

Շաբաթ օրը, ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը բացահայտ կերպով կանգնած է եղել ԱՄՆ–ի պետական գործակալությունների դեմ տեղի ունեցած կիբերհարձակումների հետևում։

Այս հակասությունը մի քանի իրողությունների մասին է վկայում։ Նախ այն, որ ինչպես դեմոկրատականներն են բազմիցս ընդգծել, Թրամփը փորձում է անտեսել Մոսկվայի դերն այդ հարձակումներում։ Իսկ Չինաստանին ԱՄՆ–ի ամենամեծ թշնամին համարելով, Թրամփը Պեկինին է մեղադրում, չունենալով ոչ մի ապացույց։

Երկրորդ կետը այդ հարձակումների մասին Թրամփի ու Պոմպեյի միջև առկա տարաձայնությունն է։

Կիբեր հարձակումների վերաբերյալ խիստ տարաձայնություն է տիրում ԱՄՆ–ում։ Կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատական բարձրաստիճան պաշտոնատարները խիստ քննադատել Թրամփին պետական կառույցների ու կազմակերպությունների դեմ տեղի ունեցած հարձակումների նկատմամբ լռություն պահելու համար: Ոմանք գտնում են, որ կիբերանվտանգության մի շարք պաշտոնատարների, այդ թվում կիբերանվտանգության գործակալության նախկին տնօրեն Քրիս Քերբզին պաշտոնից հեռացնելը երկրի կիբերանվտանգության դեմ տեղի ունեցած հարձակման գլխավոր պատճառներից են համարվում։

Թրամփի դեմ մեկ այլ մեծ մեղադրանք է ուղղված։ Թրամփին քննադատողները համոզված են, որ նա նախագահության շրջանի վերջին ամսում ոչ միայն ԱՄՆ–ում խռովություններ հրահրելու մտադրություն ուներ, այլև անտարբեր է եղել նախագահական պարտավորությունների նկատմամբ։

Այդպիսով Թրամփի դեմ է ուղղված ազգային անվտանգությանը դավաճանելու ծանր մեղադրանքը և այդ մեղադրանքը կոնգրեսականների կողմից լուրջ ընդունվելու դեպքում, հավանաբար Թրամփը նախագահության շրջանի ավարտից հետո, պատասխանատվության է ենթարկվելու դավաճանության մեղադրանքով։