Մեկնաբանություն. Բաղդադի կանաչ գոտում տեղի ունեցած հարձակման գործակալներն ու նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130006-Մեկնաբանություն._Բաղդադի_կանաչ_գոտում_տեղի_ունեցած_հարձակման_գործակալներն_ու_նպատակները
Կիրակի օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կանաչ գոտում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը ութ հրթիռների հարձակման թիրախ է դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 14:47 Asia/Tehran

Կիրակի օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կանաչ գոտում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը ութ հրթիռների հարձակման թիրախ է դարձել:

Սա առաջին անգամը չէ, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը հրթիռային հարձակման է ենթարկվում: 

Իրաքում բաասական ռեժիմի տապալումից հետո այդ երկրում փոխվել է կառավարության բնույթը, և  շիական խմբերը դարձել են կարևոր դերակատարներ, ստանձնելով իշխանությունը: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին Իրաքում շատացել են դիմադրության խմբերը, որոնք հանդիսանում են Իրաքի հզորության կարևոր մասը:

Հարց է ծագում, թե ովքեր են հարձակվել ԱՄՆ-ի դեսպանության վրա:

Այս կապակցությամբ կան տարբեր բացատրություններ: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, առանց որևէ ապացույց տրամադրելու, ասում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը մոտ կանգնած խմբերը հարձակումներ են իրականացնում Բաղդադում Վաշինգտոնի դեսպանատան վրա: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր   իր թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ կրկնել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված նախկին մեղադրանքները և գրել.«Իրանի կողմից հովանավորվող աշխարհազորայինների միջոցով իրականացված այդ հարձակման հետևանքով վիրավորվել են իրաքցի խաղաղ բնակիչներ: Իրաքի ժողովուրդն իրավունք ունի հետապնդել այս հարձակման հեղինակներին»: Նման չհիմնավորված մեղադրանքների նպատակը մի կողմից Իրան-Իրաք հարաբերությունների խարխլումն է, մյուս կողմից իրաքյան դիմադրության խմբերին ներկայացնել որպես երկրում ապակայունացնող դերակատարներ և թույլ չտալ նրանց ամրապնդել իրենց դիրքերը Իրաքում:

Մեկ այլ տարբերակն այն է, որ այդ հարձակումները հիմնականում իրականացնում են ԱՄՆ դեսպանությունն ու դրան մոտ կանգնած շրջանակները: Այս կապակցությամբ Saberin News- ը հաղորդել է, որ դրանք եղել են ԱՄՆ-ի դեսպանատան պաշտպանության կողմից արձակված կրակոցներ, որոնք վնասել են Ալ-Խազրայի շրջանում գտնվող Ալ-Ղադեսիեի բնակելի տարածքի շենքերը և խուճապ առաջացրել շրջանի բնակիչների մոտ:

Իսկ երրորդ տարբերակն այն է, որ այդ հարձակումներն իրականացվում են բաասականների, ԻԼԻՊ-ի թափթփուկների և այլ շեղված հոսանքների կողմից: Արտասահմանյան աջակցություն վայելող այդ խմբավորումների նպատակն է թույլ չտալ Իրաքում անվտանգության ու կայունության հաստատումը, մեղադրել Դիմադրության խմբերին և հանրային կարծիքի մոտ խեղել նրանց դիմագիծը: 

Այս բոլորն այն դեպքում, երբ Իրաքում գրեթե դիմադրության բոլոր խմբավորումները պահանջում են երկրից ամերիկյան ուժերի հեռանալը և դեմ են դեսպանությունների ու դիվանագիտական կենտրոնների դեմ հարձակմանը: Այդ ուղղությամբ, անցած գիշեր,  «Քաթայեբ Հեզբոլլահ» խմբավորումը հաղորդագրություն տարածելով, հայտարարեց, որ դեմ է ԱՄՆ-ի դեսպանության դեմ տեղի ունեցած հարձակմանը, ասելով, որ ներկայիս ժամանակահատվածում սատանայի դեսպանությունը ռմբակոծելը չվերահսկված քայլ է իրավասու պաշտոնատարները պետք է հետապնդեն ու ձերբակալեն այդ հարձակման հեղինակներին:

Վերջում հարկ է նշել, որ հնարավոր է Իրաքում տեղի ունեցողը մի ծրագիր է՝ Դիմադրությանը թակարդը գցելու և  հեղինակազրկելու համար: