Մեկնաբանություն.Թրամփը ներում է շնորհել Blackwater-ի պատերազմական հանցագործներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130116-Մեկնաբանություն.Թրամփը_ներում_է_շնորհել_blackwater_ի_պատերազմական_հանցագործներին
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր իշխանության վերջին ամիսն է անցկացնում, ներում է շնորհել մի խումբ քաղաքական ու պատերազմական հանցագործների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 08:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Թրամփը ներում է շնորհել Blackwater-ի պատերազմական հանցագործներին

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր իշխանության վերջին ամիսն է անցկացնում, ներում է շնորհել մի խումբ քաղաքական ու պատերազմական հանցագործների:

Այս շրջանակներում Թրամփը երեքշաբթի օրը ներում է շնորհել 15 հոգու, այդ թվում Իրաքի խաղաղ բնակիչներին սպանած 4 հանցագործների: ԱՄՆ-ի Blackwater ընկերության հետ կապված 4 զորայիններ Նիկոլաս Սլաթենին, Փոլ Սլոուգին, Էվին Լիբերթիին և Դասթին Հեարդին նախագահի կողմից ներման շնորհումը բացասական արձագանք է ստացել հասարակության շրջանում: Այս 4 ամերիկացիները 2007թ. սեպտեմբերի 16-ին մասնակցել են Իրաքի 17 խաղաղ քաղաքացիների սպանությանը և տարիներ տևած դատական նիստերից հետո, դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկումների:

Պատերազմական հանցագործների հարցում ԱՄՆ-ն հետևում է երկստանդարտ քաղաքականության: Այն դեպքում, երբ Վաշինգտոնը բազմիցս հանդես է եկել այլ երկրներում պատերազմական հանցագործների դատապարտման կոչով, սակայն երբ հերթը հասնում է իր քաղաքացիներին, չի գործադրում այս սկզբունքը և փաստորեն անուղղակի կերպով ամերիկացիներին բարձր է դասում մյուս ժողովուրդներից: Այն պատճառաբանությամբ, որ ԱՄՆ-ում դատավարության ընթացքը ավելի արդար է, ԱՄՆ-ի կառավարությունը արգելում է իր քաղաքացիներին հատկապես իր զորայիններին դատական պատասխանատվության ենթարկել այլ երկրներում և արտերկրում իր զորայինների տեղակալելու մասին պայմանագրերում շարունակ ներառում է «Կապիտուլյացիայի» սկզբունքը: Համաձայն այս սկզբունքի, առաքելության վայր հանդիսացող երկրում ԱՄՆ-ի զորայինների կողմից հանցաործության իրականացման դեպքում, այդ երկրի դատական համակարգը իրավասու չէ դատել ամերիկացիներին և վերջիններս դատվելու և պատիժ ստանալու համար պետք է տեղափոխվեն ԱՄՆ: Սակայն գործնականում նկատվում է, որ ԱՄՆ-ում այս հանցագործների դատավարությունը մեծ մասամբ ցուցադրական բնույթ է կրում ու նույնիսկ դատապարտվելուց հետո որոշ ժամանակ անց դրանցից շատերը նախագահի կողմից ներում են ստացել ու այս հանցագործների նկատմամբ արդարությունը չի կատարվում: Վերջին օրինակը ամերիկյան անվտանգության Blackwater ընկերության գործակալների ներումն էր:

Այն դեպքում, երբ Իրաքի ժողովուրդը, հատկապես 2007թ. սեպտեմբերին Բաղդադում զոհվածների հարազատները ենթադրում էին, որ ամերիկացի զորայինները տարիներ ազատազրկված կլինեն, սակայն այժմ Թրամփը նրանց ներում շնորհելով փաստորեն ծաղրանքի է ենթարկել արդարադատությունն ու հանցագործների պատիժը:

Իհարկե ԱՄՆ-ի քայլը դրանով չի սահմանափակվել և ԱՄՆ-ի կառավարությունը ՔՄԴ-ի կողմից Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զորայինների պատերազմական հանցագործությունների հետաքննությունները կանխարգելելու նպատակով, պատժամիջոցներ է սահմանել այդ կառույցի պաշտոնատարների, այդ թվում դատախազ Ֆաթո Բենսուդայի դեմ: 2020թ. հունիսի 11-ին Թրամփը մի հրամանագրով պատժամիջոցներ սահմանեց ՔՄԴ-ի դեմ, որի պատճառը կառույցի կողմից Աֆղանստանում ամերիկացի զորայինների հանցագործությունների մասին իրականացվող հետաքննություններն էին:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ի այս քայլը արժանացավ համաշխրահային բացասական արձագանքի և 2020թ. հունիսի վերջին, 67 երկրներից կազմված մի խումբ հանդես գալով համատեղ հայտարարությամբ արձագանքելով ՔՄԴ-ի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքներին, ընդգծեց այս կառույցին ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունհը: ԱՄՆ-ի անօրինական քայլի դեմ այս միջազգային դիրքորոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ն մեկուսացել է և միակողմանի քայլերը անընդունելի են միջազգային հանրության կողմից: