Մեկնաբանություն. Զարիֆի նախազգուշացումը Թրամփի վարչակազմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130457-Մեկնաբանություն._Զարիֆի_նախազգուշացումը_Թրամփի_վարչակազմին
Պարսից ծոցում և Իրաքում ԱՄՆ-ի վերջին գործողություններից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրաքից ստացված տեղեկությունները վկայում են պատերազմի համար պատրվակներ ստեղծելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2021 08:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի նախազգուշացումը Թրամփի վարչակազմին

Պարսից ծոցում և Իրաքում ԱՄՆ-ի վերջին գործողություններից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրաքից ստացված տեղեկությունները վկայում են պատերազմի համար պատրվակներ ստեղծելու մասին:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի փոխարեն, Դոնալդ Թրամփը միլիարդավոր դոլարներ է ծախսում B52 ռմբակոծիչներն ու նավատորմիղերը տարածաշրջան ուղարկելու համար:

Վերջերս լրատվական աղբյուրները հայտնեցին, որ ԱՄՆ միջուկային նավը մտել է Պարսից ծոցի ջրեր  և որ ամերիկյան երկու B-52 կործանիչներ վայրէջք են կատարել Քաթարի Ալ-Ադեդ բազայում և թռիչք են իրականացրել  Պարսից ծոցի վրայով:

Այս օրերին Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում: Փորձագետների մի ամսը համոզված է, որ այդ տեղաշարժերն ավելի քաղաքական և պաշտպանական բնույթ են կրում, քան ռազմական: Մինչդեռ ամերիկյան աղբյուրները, ինչպես օրինակ CNN- ը, նախազգուշացրել են Սպիտակ տանը Թրամփի ներկայության վերջին օրերին կայացված  որոշումների կապակցությամբ:

Ժամանակակից պատմությունը վկայում է, որ Իրանը ոչ մի պատերազմ չի սկսել, բայց վճռականորեն կպաշտպանի իր ժողովրդին, անվտանգությանը և ազգային շահերին ցանկացած ագրեսիայից: Սադամի բաասական ​​ռեժիմի կողմից Իրանին պարտադրված Սադդամի ութամյա պատերազմի փորձը դաս է մյուսների համար՝ ցանկացած ագրեսիայի պատասխանելու  Իրանի վճռականության մասին:

Այնուամենայնիվ, ոմանք կարծում են, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցի նախօրեին Պարսից ծոցում ԱՄՆ-ի տեղաշարժերն  ավելի  շատ պաշտպանական բնույթ են կրում և ամերիկացիները մտահոգված են գեներալի սպանությանն  Իրանի վճռական արձագանքի կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս շեշտել են, որ Իրանը ճիւշտ տեղում և ճիշտ ժամանակին,  վրեժխնդիր է լինելու  գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սխպանության համար:

Այլ փորձագետներ, այնուամենայնիվ, կարծում են, որ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժեն ունեն քաղաքական պատճառներ և վկայում են ամերիկյան հասարակության մեջ Դոնալդ Թրամփիհեղինակության անկման մասին և որ նա փորձում է  բարդ պայմաններ ստեղծել ամերիկյան հաջորդ նախագահի համար:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ ճիշտ կառավարումը, ամերիկացիների խոցելի հատվածի տնտեսական խնդիրները և ազգային և միջազգային մակարդակում Թրամփի վարչակազմի միակողմանի որոշումները, հանգեցրեցի նախագահական ընտրություններում նրա պարտությանը, և իրավիճակից դուրս գալու համար,  Թրամփը  արկածախնդրություն է փնտրում ԱՄՆ-ից դուրս:

Իրանի Իսլամական խորհրդարանի  ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահարիար Հեյդարին հինգշաբթի օրը IranPress- ին տված հարցազրույցում, պատասխանելով Պարսից ծոցում ԱՄՆ-ի տեղաշարժերի մասին հարցին, նշել է, որ հիմնական խնդիրն ԱՄՆ-ի քաղաքական զարգացումներն են, որոնք զայրացրել են ամերիկյան պաշտոնյաներին և որ Թրամփը Նա չի ցանկանում իշխանությունը հանձնել Բայդենին և փորձում է այնպես անել, որ դա տեղի ունենա  պատերազմական իրավիճակում, ինչը վտանգավոր է Միացյալ Նահանգների համար:

Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգները B-52 կործանիչներ կամ ծովային և ծովուժ է ուղարկում Պարսից ծոց: Եվ իհարկե, ԱՄՆ-ում քաղաքական կառուցվածքը և միջազգային հանրության մոտեցումը հեշտ պայմաններ չեն ապահովում արկածախնդիր Թրամփի համար: Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի ռազմական տերություններից է  և չի վախենում Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ հնարավոր ռազմական գործողություններից: