Մեկնաբանություն. ԱՄՆ-ն քաղաքական ընդվզումների հորձանուտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130700-Մեկնաբանություն._ԱՄՆ_ն_քաղաքական_ընդվզումների_հորձանուտում
Ընդվզզում, քաոս, թալան, հրաձգություն, մահ, ահաբեկչություն, հեղաշրջում, հակահեղաշրջում ու մի խոսքով ազգային խայտառակություն: Սրանք հենց այն բառերն են, որոնք նկարագում են 2021թ. հունվարի 6-ին, ԱՄՆ-ի կոնգրեսի հսկայական շինության մեջ ու շենքից դուրս տեղի ունեցած անհավատալի դեպքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 08:05 Asia/Tehran

Ընդվզզում, քաոս, թալան, հրաձգություն, մահ, ահաբեկչություն, հեղաշրջում, հակահեղաշրջում ու մի խոսքով ազգային խայտառակություն: Սրանք հենց այն բառերն են, որոնք նկարագում են 2021թ. հունվարի 6-ին, ԱՄՆ-ի կոնգրեսի հսկայական շինության մեջ ու շենքից դուրս տեղի ունեցած անհավատալի դեպքը:

Իհարկե մի քանի շաբաթ առաջվանից ակնկալվում էր, որ ԱՄՆ-ի նախագահականա ընտրությունների գնացքը ոլորտապտույտ ու խորթուբորդ ճանապարհն անցնելով իր, վերջին կանգառում ի վերջո Կենգրեսի ընտրողների կոլեգիայի ձայները հաշվելու օրը կբախվեր այս դժվարությանը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի Կոնգրեսի վրա հարձակումը այն էլ կոնգրեսականների կարևոր նիստի անցկացման ժամանակ առավել քան  վատատեսական կանխատեսում էր: Այս դեպքը, որ ուղեկցված էր Կոնգրեսի գույքերի թալանով, ոստիկանության հրաձգությամբ, արցունքաբեր գազի կիրառմամբ և հավանաբար 4 հոգու սպանությամբ, խոսում էր այն փոթորկի մասին, որ սկսվել էր որոշ ժամանակ առաջ և 2020թ. ընտրական կռիվներով հասավ իր գագաթնակետին:

Թրամփի համարյա   բոլոր թշնամիները, քննադատները ու նույնիսկ Կոնգրեսում ու այլ քաղաքական-հասարակական կարևոր կենտրոններում նրա աջակիցները, հունվարի 6-ի դեպքերը համարում են «ԱՄՆ-ի ժողովրդավարության» դեմ հարձակում ու հեղաշրջման փորձ:

CNN հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Քրիս Կոմոն քննադատելով ԱՄՆ-ում ժողովրդավարության դեմ խռովարարների հարձակումը, ասել է.«Մենք ԱՄՆ-ում «խռովարարների ժողովրդավարության ականատեսն ենք»:

Այս ընթացքում որոշ շրջանակներ կոչ են անում հմինվելով ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ փոփոխության վրա, պաշտոնազրկել կամ իմպիչմենտի ենթարկել ու դատապարտել Դոնալդ Թրամփին: Միաժամանակ ԱՄՆ-ում ամենատարածված սոցիալական կայքերից մեկը 12-ից 24 ժամ արգելափակել է Թրամփի էջերը, որպեսզի  սահմանփակի ԱՄՆ նախագահի համար խռովությունների հրահրման հնարավորությունը:

Այդուհանդերձ, անկախ 2020թ. ընտրությունների արդյունքից, որ ի վերջո հաստատվելու է Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ բացված վերքը այսքան շուտ չի սպիանալու: Այս քաղաքական հակամարտության մի կողմը նրանք են, որ համոզված են ԱՄՆ-ի ըմբոստ նախագահը մի խումբ խուլիգանների օգնությամբ հարձակվել է ԱՄՆ-ի ժողովրդավարության հիմնասյուն համարվող Կոնգրեսի վրա և փորձել   փոխել ընտրությունների արդյունքը: Մյուս կողմում հարյուր հազարավոր ամերիկացիներ են, որ ընտրակեղծիքների մասին Թրամփի շարունակական քարոզչություններից ազդված կարծում են, որ իրենց քվեները գողացել են ու Վաշինգտոնում մի խումբ կոռումպացված դիվանագետները կանգնել են ժողովրդի դիմաց: Այս խումբը նույնպես նախորդի նման կարծում է, որ ԱՄՆ-ում հեղաշրջում է կատարվել:

Քինախդրությամբ, զայրույթով ու հիասթափությամբ լի միջավայրում ցանկացած փոքր թվացող դեպք կարող է որպես մի կայծ պայթեցնել ԱՄՆ-ի քաղաքականության վառոդի պահեստը: Այն էլ մի երկրում, որտեղ ավելի քան 300 մլն. հրազեն գոյություն ունի և ծայրահեղական զինվածները ազատորեն տեղաշարժվում են: Ջորջ Ֆլոյդի սպանությունից դեռ մի տարի չի անցել: Մի դեպք, որ ամիսներ շարունակ ԱՄՆ-ին ներքաշեց ռասայական ընդվզումների, քաոսի ու բախումների մեջ: ԱՄՆ-ի հասարակության մեջ այս իրավիճակը հեշտությամբ կարող է կրկնվել:

Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դեպքերի ակունքը միայն Թրամփի իշխանության գալը չէ: Այն ԱՄՆ-ի դեմոկրատական ու հանրապետական տարբեր կառավարությունների տասնամյակներ տևած անարդյունավետության, անարժանության ու կառավարական պաշտոնի չարաշահման արդյունքն է: Մի ընթացք, որ իվերջո ճեղքվածք է առաջացրել ժողովրդի ու իշխանության մեջ: Անկասկած եթե այս տարածությունը շուտով չլցվի, ապագայում ԱՄՆ-ում մի շարք դեպքերի պատճառ կդառնա, որ համեմատաբար ավելի խիստ ու արյունալի կլինեն քան 2021թ. հունվարի 6-ի դեպքերը: