Մեկնաբանություն. Ամերիկյան ժողովրդավարությունը՝ նեխած արտադրանք, որը հետ վերադարձվեց
Ամերիկացի դիվանագետները փորձում են անցած չորեքշաբթի օրվա դեպքերը վերագրել ծայրահեղականներին: Այդ օրը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կոնգրեսի շենքի վրա: Այդ դեպքի ընթացքում չորս հոգի զոհվել է մի քանիսը՝ վիրավորվել:
ԱՄՆ-ում ծայրահեղականներին են մեղադրում խառնաշփոթ տարածելու մեջ և անտեսում են դեպքի իրական պատճառը:
ԱՄՆ-ում ժողովրդավարությունը պաշտպանող քաղաքական էլիտան, անտեսելով այդ դեպքի մասնակիցներին, միայն Թրամփին է մեղադրում: Այն դեպքում, երբ ընտրակեղծիքների մասին մեղադրանքներ հարուցելը միայն Թրամփի գործը չէր, և Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամներն ու ղեկավարները նույնպես պնդում էին ընտրակեղծիքներ լինելու մասին:
Չորեքշաբթի օրը, ծայրահեղական խմբերի հարձակման հետևանքով Կոնգրեսում փակված ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ հանրապետականներ ոչ միայն համակարծիք էին այդ խռովարարների հետ, այլև իրենք ավելի վտանգավոր են ամերիկյան ժողովրդավարության համար: Ծայրահեղական խմբերը, երբ իրենց նախագահից ու բարձրաստիճան ներկայացուցիչներից լսում են երկրի քաղաքական համակարգը նեխած լինելու մասին, իրավիճակը փոխելու համար, բռնությունից բացի այլ ելք չեն տեսնում, հետևաբար հարձակվում են Կոնգրեսի վրա:
ԱՄՆ-ի քաղաքական համակարգը նախագահին, օրենսդիրներին և այդ բռնությունը հրահրողներին դատելու փոխարեն, փորձում է տեսանյութերով ու նկարներով հայտնաբերել հարձակվողներին: Ոմանք ձերբակալվել են, ոմանք ազատվել են պաշտոնից: Իսկ դեպքերի գլխավոր հեղինակ՝ Թրամփն ու բարձրաստիճան հանրապետականները առանց դատավարության, ազատ են և ԱՄՆ-ի համակարգին չի հաջողվել պաշտոնից հեռացնել նախագահին, ով ինչպես բոլորն են ասում՝ հոգեկան հիվանդ է և վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և աշխարհի համար:
Անցած չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի ունեցած սովորական բան չէր: ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները նրա կոչով էին այդ քայլին դիմել: Այդ քայլը վկայում է ԱՄՆ-ում տիրող ռասիզմի և հասարակական խորը ճեղքվածքի մասին: ԱՄՆ-ի հասարակության մեջ հարստությունը ժողովրդի մեկ տոկոսի ձեռքում է կուտակված և զենքի վաճառականներն են իշխում այդ երկրի քաղաքական բարոյալքված համակարգում: ԱՄՆ-ի հասարակության ժողովրդավարությունը կեղծ է:
Անցած չորեքշաբթի օրը, Վաշինգտոնում տեղի ունեցած նվաստացուցիչ դեպքը, ի ցույց դրեց ամերիկյան ժողովրդավարության իրական դեմքը: Ժողովրդավարություն որով տասնամյակներ հպարտանում էին ամերիկացիները և դրա պատրվակով աշխարհում խառնաշփոթ էին տարածում: Սակայն Թրամփի նման խելահեղ մի մարդ չիմանալով ու ակամա ի ցույց դրեց այդ ժողովրդավարության իրական դեմքը: Նեխած այդ ժողովրդավարությունը իրենց վերադարձվեց և աշխարհը դրա ականատեսը եղավ: