Մեկնաբանություն. Մեկնարկել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը
Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների գրոհը ԱՄՆ Կոնգրեսի վրա լայն արձագանքներ է առաջացրել ԱՄՆ վարչակազմում և հասարակության շրջանում: Ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենթի գործընթացը:
Կիրակի երեկոյան, նամակ հղելով օրենսդիրներին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին գրել է.«Ընթացիկ շաբաթ, քվեարկության է դրվելու մի բանաձև, որտեղ փոխնախագահ՝ Մայք Փենսից և կառավարության կազմից պահանջվելու է Սահմանադրության 25-րդ լրացուցիչ փոփոխության համաձայն, 24 ժամվա ընթացքում պաշտոնից հեռացնել Թրամփին»:
Սահմանադրության 25-րդ լրացուցիչ փոփոխությունը փոխնախագահին և կառավարության կազմին իրավունք է վերապահում նախագահի անգործունակության դեպքում, նրան հեռացնել պաշտոնից:
Սակայն նկատի առնելով, որ միայն 9 օր է մնացել Թրամփի նախագահության շրջանի ավարտին, անհավանական է թվում, որ Մայք Փենսն ու կառավարության կազմը նման քայլի դիմեն: Հանրապետականների տեսանկյունից այդ քայլը սրելու է լարվածությունը հասարակության մեջ և քաղաքական անկայունության պատճառ է դառնալու: Սակայն քանի որ Թրամփին դատելու և պաշտոնից հեռացնելու պահանջներն ավելանում են, հետևաբար մեծ հավանականությամբ դեմոկրատականները ձեռնամուխ են լինելու Թրամփի իմպիչմենթին:
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, իմպիչմենթը տեղի է ունենում նախագահի դեմ մեղադրանքներ ուղղվելու դեպքում: ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է հեռացվել «դավաճանության, կաշառքի կամ խոշոր հանցագործությունների և օրենքի խախտումների համար»:
Հավանական է, որ դեմոկրատականները նույնպես օրինախախտման և խռովություններ հրահրելու մեղադրանքով Թրամփին իմպիչմենթի կենթարկեն: Այդպիսով ԱՄՆ-ի պատմության մեջ Թրամփը կլինի առաջին նախագահը, որ երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվում: Անցյալում ևս «Ուկրաինգեյթ»-ի գործով իմպիչմենթի է ենթարկվել:
Այս անգամ, հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը, թվում է թե մեծամասնությունը կողմ է քվեարկելու Թրամփի իմպիչմենթին: Սակայն դա չի նշանակում, որ իմպիչմենթի մասին վավերացված օրինագիծն անմիջապես կներկայացվի Սենատ:
Թվում է, Փելոսին մտադիր է այդ հարցով հատուկ օրինական ժամկետ չլինելու պատճառով, օրինագիծը ներկայացնել Սենատ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց:
Ջորջիա նահանգում ընտրություններում դեմոկրատ թեկնածուների հաղթանակի շնորհիվ, Բայդենի օրոք Սենատը կունենա դեմոկրատական մեծամասնություն, և Թրամփը, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի: Հատկապես, որ որոշ հանրապետականներ նույնպես դատապարտել են Թրամփին՝ ԱՄՆ-ի Կոնգրես ներխուժելը խրախուսելու միտումնավոր քայլի պատճառով և նույնիսկ կոչ են անում հրաժարական տալ: Ուստի հավանական է թվում, որ Բայդենի նախագահության օրոք, որոշ հանրապետական սենատորներ միանան դեմոկրատականներին և այդպիսով Թրամփի դատավարությունը կստանա սենատորների անհրաժեշտ ձայնի երկու երրորդը: