Մեկնաբանություն. Ղարաբաղի թեմայով Մոսկվայում կայացած եռակողմ նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130934-Մեկնաբանություն._Ղարաբաղի_թեմայով_Մոսկվայում_կայացած_եռակողմ_նիստը
Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ նիստը:
(last modified 2026-05-12T08:26:32+00:00 )
Հունվար 12, 2021 08:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ղարաբաղի թեմայով Մոսկվայում կայացած եռակողմ նիստը

Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ նիստը:

Ղարաբաղի պատերազմին վերջ դրած համաձայնության շրջանակում, Պուտինը կոչ է արել լուծել խաղաղապահների գործունեության,  սահմանների հստակեցման, մարդասիրական խնդիրներին և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանում պատերազմից տուժած բնակիչներին օգնելու և առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերը զարգացնելու և խոչընդոտները վերացնելու հետ կապված հարցերը:

Հանդպման ընթացքում Պուտինն անդրադարձել է Հարավային Կովկասում արյունալի այդ պատերազմի անվտանգության հետևանքներին: Նա նշել է, որ Ղարաբաղի պատերազմի հետևանքով տարածաշրջանում մեծացել է ահաբեկիչների ներկայության վտանգը: Այդպիսով Պուտինն անդրադարձել է Ղարաբաղի պատերազմական շրջաններում Սիրիայից թաքֆիրական աշխարհազորայիններին տեղակայելու Թուրքիայի քայլին:

Գեոպոլիտիկական հարցերի փորձագետ՝ Փիեր Էմանուել Թումանի կարծիքով, հնարավոր է Թուրքիայի հովանավորությամբ Կովկասում տեղակայվեն աշխարհի տարբեր շրջանների ծայրահեղական ահաբեկիչները:

Այս հարցին հակադարձել են Ադրբեջանի հյուսիսային և հարավային հարևանները՝ մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը Կովկասում անվտանգության իրավիճակի վրա այդ խնդրի բացասական հետևանքների պատճառով: Մոսկվայի տեսանկյունից դա ավելի բարդացրեց Հարավային Կովկասում տիրող բարդ իրավիճակը և մեծացրեց տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը: Ռուսաստանն այդ հարցում միայնակ չէ, և Իրանը բազմիցս նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում և իր սահմանների մոտ ահաբեկչական տարրերի ներկայության և դրանցից բխող անվտանգության սպառնալիքների մասին:

Ներկայիս Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնք վերահսկում են հրադադարը: Սակայն դեռ բազում մարտահրավերներ կան հրադադադրի ռեժիմի պահպանման և խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ղարաբաղի կարգավիճակը դեռ անորոշ է և հայ բնակիչներն անորոշության մեջ են գտնվում: Մինչ օրս Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 հազար մարդ: Ռուսաստանի միջնորդությամբ գերիների և դիակների փոխանակում է տեղի ունեցել: Այդ տարածաշրջանում ականազերծման աշխատանքներ են կատարվում:

Ռուսաստանը երկկողմ ու եռակողմ բանակցություններով, փորձում է կանխել տարաձայնությունների սրումը և Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Սակայն կան բազում մարտահրավերներ: Հրադադարի համաձայնությունն ստորագրելու համար Հայաստանում Փաշինյանին պարտադրում են հրաժարական տալ, իսկ պատերազմի հաղթող Ալիևը պահանջում է շուտափույթ իրագործել համաձայնության կետերը: Այդպիսով չափազանց կարևորվում է Մոսկվայի միջնորդական դերը կողմերի պահանջներին ու ակնկալիքներին հավասարակշռություն տալու հարցում: